07:37 30.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» և «ՎԱԶ 2107» մակնիշերի ավտոմեքենաները. կան զոհ և տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
07:12 30.07.2018
Հուլիսի 29-ին` ժամը 22:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից […]
23:33 29.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 22.37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի քարերին. կան զոհ և տուժած: Կտրվի […]
19:06 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 18:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես խորենացու փողոցի թիվ 148 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
15:18 29.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
14:40 29.07.2018
Հուլիսի 29-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1957 թ.) և «Lada Priora» […]
13:20 29.07.2018
Հուլիսի 29-ին՝ ժամը 09:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 27 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, […]
10:44 29.07.2018
Հուլիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 26-րդ փողոցում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Զեյթունի գերեզմանատանը` 500 քմ, Նոր Արեշ 6-րդ փողոցում՝ մոտ 3000 քմ, Նորագավիթ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 500 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Այնթապ-Մասիս […]
00:42 29.07.2018
Հուլիսի 28-ին, ժամը 19:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի կենտրոնական զբոսայգում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:08-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանը և 4 էլեկտրական հաշվիչ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
23:38 28.07.2018
Հուլիսի 28-ին՝ ժամը 18:25-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է […]
23:09 28.07.2018
Վայոց ձորի մարզում հուլիսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում 41-ամյա Արտակ Ս.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Արտակ Ս.-ի ուղևորներ 20-ամյա Ռոբերտ Չ.-ն և […]
22:57 28.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 28-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 138/3 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի […]
21:00 28.07.2018
Հնդկաստանում ուսանողների տեղափոխող ավտոբուսը լեռնային ճանապարհից ընկել է կիրճը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Պատահարի հետևանքով մահացել է առնվազն 30 մարդ: Ավտոբուսի ուղևորները, այդ թվում՝ ուսանողները, մահացու վնասվածքներ են ստացել ավտոպատահարի հետևանքով: Փրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ուսանողները մեկնում էին խնջույքի: Ավտովթարի վայր է ժամանել ոստիկանությունը և Տարերային աղետներին արձագանքման ազգային ուժերի […]
20:24 28.07.2018
Ամերիկյան Տեխաս նահանգի Ռոբսթաուն քաղաքային ծերանոցում սպանություն է տեղի ունեցել: Ընդ որում՝ այստեղ մահացած են գտել նաև սպանությունն իրականացրած անձին: Այս մասին The New York Times-ին հայտնել է նահանգային ոստիկանության աշխատակիցը: Նշվում է, որ կասկածյալը չեզոքացվել էր դեռևս մինչև ոստիկանության՝ դեպքի վայր ժամանելը: Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն: Հետաքննություն է ընթանում:
19:15 28.07.2018
Մերձմոսկվայում բանկ են թալանել, հաղորդում է ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները փնտրում են տղամարդու, որը Մերձմոսկվայի Խիմկի շրջանում բանկի մասնաճյուղ է թալանել: «Մերձմոսկվայի բանկերից մեկը մի տղամարդ է մտել և ատրճանակին նմանվող առարկայով գումար է պահանջել և փողի հետ անհետացել»,- նշվում է ՌԴ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Այժմ ճշգրտվում է թալանված գումարի չափը:
18:21 28.07.2018
Ֆրանսիայի hյուսիս-արևելքում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել՝ օդաչուն և ուղևորներից մեկը, հաղորդում է Ardennais պորտալը: Դեպքը տեղի է ունեցել Շարլևիլ-Մեզիեր քաղաքի վարչական կենտրոնի մոտ: Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ օդանավում եղել է երեք ուղևոր և օդաչուն: Ուղևորներից երկուսը՝ 20 և 32 տարեկան, ողջ են մնացել, իսկ 68-ամյա օդաչուն և երրորդ ուղևորը, որի տարիքը հայտնի […]
17:25 28.07.2018
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 159-ի: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով դատաբժշկական փորձաքննության ազգային ինստիտուտին: Նշվում է՝ հունիսի 3-ին ժայթքած հրաբխի արտանետած լավան, փոշին ու մոխիրը ծածկել էին Ֆուեգոյի մերձակայքում գտնվող բազմաթիվ բնակավայրեր, գյուղեր: Մարդկանց մի մասը չէր հասցրել դուրս գալ տներից, ինչի հետևանքով թաղվել էր հրաբխային մոխրի տակ: […]
14:10 28.07.2018
Այսօր՝ հուլիս 28-ին, Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարահատրանսպորտային պատահար։ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացի փողոցում կորցրել է կառավարումը և բախվել կայանած երկու՝ Mercedes և OPEL մանկնիշների մեքենաներին։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողության վատացումը, ինչի պատճառով բախվել է երկու ավտոմեքենային. ուժեղ հարվածից մեքենան այնուհետ գլխիվայր շրջվել է։ […]
13:55 28.07.2018
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել անտառային հրդեհների համար, որոնց հետևանքով 87 մարդ է զոհվել։ Այս մասին նա ասել է կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, գրում է է Ekathimerini-ն։ «Մահացածները չեն կարող խոսել, բայց նվազագույնը, որ մենք կարող ենք անել ի հիշատակ նրանց, ճշմարտության նկատմամբ հարգանք ցուցաբերելն է։ Ես նախարարների կաբինետի առջև ցանկանում են […]
09:31 28.07.2018
Հուլիսի 27-ին՝ ժամը 16:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ., 1989 թ.) ընթացքի ժամանակ բռնկվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]
07:15 28.07.2018
Հուլիսի 27-ին՝ ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Toyota» […]
22:33 27.07.2018
Հուլիսի 27-ին՝ ժամը 18:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուսա լեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 18:43-ին: Տուժածներ չկան: Այրվել է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
21:55 27.07.2018
Հուլիսի 27-ին` ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պարզվել է, որ քաղաքացի Հ. Մ.-ն իր […]
19:23 27.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 27-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը՝ Վ. Ի., […]
18:12 27.07.2018
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական միության երկրները կհամաձայնեցնեն օդային պատահարների հետաքննությամբ զբաղվող նոր միջպետական մարմնի ստեղծման մասին որոշումը: «Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման հարցի վերաբերյալ ես կցանկանայի նշել, որ, ըստ փորձագետների գնահատականների, այս հարցի վերաբերյալ համաձայնություն կարող է ձեռք բերվել ընթացիկ տարում: Կարևոր է կողմնորոշվել, թե ինչպես […]
16:56 27.07.2018
Փարիզի արվարձաններից մեկում՝ Իսսի Լե Մուլինոյում, հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել է 2.500 մարդ, հաղորդում է է Parisien-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փարիզյան օղակաձև ճանապարհից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Microsoft և Accor ընկերությունների աշտարակների մոտակայքում: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով մի քանի թաղամասում անջատվել է էլեկտրականությունը: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: […]
14:55 27.07.2018
Հունաստանի Աթենք քաղաքի մոտակայքում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, 30 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Իսկ Հունական Katimerini պարբերականը փոխանցում է երկրի պաշտպանության նախարար Նիկոս Տոսկայի հայտարարությունն այն մասին, որ լայնածավալ հրդեհը կարող է միտումնավոր բռնկման հետևանք լինել: Նա հայտնել է, որ արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելով պարզվել է, որ […]
12:59 27.07.2018
Հուլիսի 26-ին լոնդոնյան Ֆորեսթ-Գեյթ շրջանում ոստիկանության և դիմակավորած անհայտ անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: Փոխհրաձգությունն ավարտվել է 3 մարդու ձերբակալությամբ: Այս մասին գրում է Daily Star -ը՝ հղում անելով ականատեսներին: Փոխհրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ սկզբում ոստիկանական բաժանմունք զանգ է ստացվել զինված մարդու մասին: Ոստիկանությունն սկսել է հետապնդել այն մեքենան, որտեղ, ենթադրաբար, գտնվել […]
12:29 27.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-27-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 85 դեպք։ Բացահայտվել են կաշառակերության 32, մարմնական վնասվածք հասցնելու` 16, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 12, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման` 4-ական, կողոպուտի` 2, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, թմրամիջոցի հայտնաբերման ու ապօրինի ծառահատման` 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր […]