23:48 26.07.2018
Հուլիսի 26-ին՝ ժամը 18:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները հերթապահություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում՝ լճում, նկատել են քաղաքացու, որը չէր կարողանում ինքնուրույն ափ դուրս գալ: Ջրափրկարարները Վ. Գ.-ին (1982 թ.) դուրս են բերել ջրից և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
21:39 26.07.2018
Իրաքյան «Iraqi Airways» ավիաընկերության երկու օդաչուները թռիչքի ժամանակ կռվել են օդաչուների խցիկում: Կռվի ժամանակ օդանավը 11 կմ բարձրության վրա է եղել և սրահում 157 ուղևոր է եղել: Ինչպես հաղորդում է Kurdistan24.net-ը, օդանավի անձնակազմի ղեկավարը և երկրորդ օդաչուն սկսել են վիճաբանել, այնուհետև այն վերածվել է կռվի: Տղամարդկանց իրարից հեռացնել հաջողվել է անվտանգության աշխատակիցներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ օդանավը թռչելիս է եղել […]
21:09 26.07.2018
Հուլիսի 25-ին՝ ժամը 12։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս […]
19:52 26.07.2018
Հուլիսի 25-ին, Թբիլիսիի մոտ՝ Կումիս գյուղի մոտ հայկական համարանիշներով բեռնատարի ու մարդատար ավտոմեքենայի բախում է եղել: Բախման հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ են ստացել մարդատար մեքենայի ազգությամբ ռուս 3 քաղաքացիները, որոնցից մեկը երեխա է։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները տուժածներին առաջին օգնություն են ցուցաբերել:
18:28 26.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել զինվորական ծառայությունից ազատելու կամ ծառայությունը նախընտրելի վայրում կազմակերպելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017-2018 թվականների […]
16:00 26.07.2018
Մեկ ամիս առաջ՝ հունիսի 25-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել էր որովայնի աջ պատի կտրած-ծակած վերք։ Նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Ախտորոշվել էր աջ գոտկատեղի և աջ ազդրի կտրած վերք։ Ձեռնարկված օպերատիվ […]
12:24 26.07.2018
Երեկ՝ հուլիսի 25-ին` ժամը 10:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի պատերը մասամբ փլուզվել են: Արդյունքում 2 քաղաքացի հոսպիտալացվել է: SHANTNEWS.AM-ին Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրին, […]
11:00 26.07.2018
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հորդառատ անձրևները շարունակվում են։ Դրանք կաթվածահար են արել երթևեկությունը: Կիևի փողոցներն ամբողջովին ողողվել են ջրով՝ անանցանելի դառնալով հետիոտների ու վարորդների համար։ Ուժգին քամու հետևանքով քաղաքում ծառեր են արմատախիլ եղել, վնասվել են էլեկտրալարեր: Վնասվել են բազմաթիվ մեքենաներ ու խանութներ։ Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: https://www.facebook.com/konstantin.volokitin/videos/2009117255767099/
00:12 26.07.2018
Հուլիսի 25-ին` ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային փողոցի Բ շենքի բնակարաններից մեկում առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի շքամուտքում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մարվել է ժամը […]
23:58 25.07.2018
Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան -Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են «Volkswagen» մակնիշի 200 TT 12 համարանիշի և «Opel» մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել են, 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։ Փաստի առթիվ նյութեր են […]
19:29 25.07.2018
Սանկտ Պետերբուրգի հյուսիսային մասում՝ Պարխոմենկո պողոտայի 45 շենքում դժբախտ դեպք է գրանցվել: Երեքամյա երեխան, մնալով առանց վերահսկողության, պատուհանից ընկել է: Նա ընկել է 15 մետր բարձությունից, սակայն ողջ է մնացել: Տղային տեղափոխել են հիվանդանոց. բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր, գրում է piter.tv-ին: Ոստիկանությունը պարզել է, որ երեխայի ընտանիքը ծագումով Հայաստանից է: Տղան եղել է 58-ամյա […]
16:54 25.07.2018
Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրիում: «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը Սայաթ-Նովա-Ռուսթավելի խաչմերուկում կորցրել է ղեկի կառավարումը և բախվել ճանապարհի եզրին կայանած «Վազ 21-08» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վազ 21-08»-ը ամբողջությամբ ճզմվել է և վերածվել մետաղի ջարդոնի: Բարեբախտաբար, վթարի պահին վարորդը մեքենայում չի եղել: Հարվածի ուժեղ ձայնը լսել է մոտակա շենքի իր բնակարանից […]
15:35 25.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի և Ռուսթավելի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:03 25.07.2018
Միլիոնավոր մարդիկ երկրում խորհրդարանի ստորին պալատի և նահանգային իշխանությունների ընտրությունների են մասնակցում:
11:37 25.07.2018
Ստամբուլում տեղատարափ անձրևների պատճառով սողանքներ են առաջացել, որի հետևանքով 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել: Ըստ նախնական տվյալների` շենքում մարդ չի եղել. նրանց նախօրոք տարհանել էին: Այս մասին հայտնել է BBC-ն: https://www.youtube.com/watch?v=8vWbBv47PxA
11:22 25.07.2018
Հուլիսի 25-ին` ժամը 10:28, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
20:37 24.07.2018
23-ամյա աղջիկը դիմադրություն է ցույց տվել զինված տղամարդուն Բրազիլիայի Ռեկանտո-դաս-Իմաս շրջանում գտնվող բնակելի փողոցներից մեկում: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է սպիտակ Renault Sandero մեքենան թեքվում նրբանցք և, ենթադրաբար, հենց այդ մեքենայից իջած տղամարդը հարձակվում է ուսանողուհի Լորան Բրանգի վրա: Նա աղջկանից պահանջում է իրեն տալ վերջինիս հեռախոսը և, մերժում ստանալով, սկսում է սպառնալ […]
20:22 24.07.2018
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հաղորդում է Sputnik-ի հունական ծառայությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած: Հիշեցնենք՝ երեկ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ […]
20:10 24.07.2018
31-ամյա ռուսաստանաբնակ ադրբեջանցին դատապարրտվել է 9 տարվա ազատազրկման 51-ամյա հայ տղամարդու սպանության համար, գրում է РИА «Сахалин-Курилы»-ն: Սախալինում բնակվող Ադրբեջանի քաղաքացին վեճի է բռնվել 51-ամյա հայ տղամարդու հետ, որը 22 տարի շարունակ բնակվել է Ռուսաստանում, ամուսնացել տեղի բնակչուհիներից մեկի հետ, զույգն ուներ երկու երեխա։ 2017 թվականին տուժողը դուրս էր եկել քրեակատարողական հիմնարկից, ուր հայտնվել էր […]
19:39 24.07.2018
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Մեղրի քաղաքի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Facebook-ի իր էջում նա մասնավորապես գրել է. «Ահազանգ Մեղրի քաղաքի մոտակայքում, Պաժարնու ձոր կոչված հատվածից, հրդեհ է բռնկվել։ Կրակն արագ տարածվում է։ Վտանգ կա, որ այն կանցնի դեպի «Արևիկ» ազգային պարկի տարածք։ Դեպքի վայր է ժամանել Կապանից հրշեջ ծառայության ղեկավարությունը։ […]
17:21 24.07.2018
Հուլիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի՝ աջից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արթուր Պապոյանը, «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հակոբյանը, «աջ հետույքային շրջանի կտրած-ծակած […]
14:46 24.07.2018
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 23-ին՝ 23։10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստային շրջանի […]
14:25 24.07.2018
ՀՀ ոստիկանությունը տեղակացնում է, որ այսօր գիշերը՝ ժամը 01։00-ին, Երևանի Պարոնյան-Հնդկաստանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել մոպեդ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: «Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
14:23 24.07.2018
Մերձմոսկովյան շրջանի Մոնինո բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Կրակի բռնկումից որոշ ժամանակ անց հաջողվել է մարել, սակայն, մինչ այդ, այստեղ մոտ 600 քմ տարածություն է այրվել: «Ժամը 09:15-ն բաց հրդեհի օջախը մարվել է, աշխատանքները շարունակվում են: Զոհեր ու տուժածներ չկան»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների […]
13:10 24.07.2018
Ճապոնիայում անոմալ շոգի հետևանքով 2 շաբաթում 65 մարդ է մահացել, ավելի քան 22 հազարը՝ հոսպիտալացվել, հաղորդում է BBC-ն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ 35 աստիճան շոգը կպահպանվի մինչև օգոստոսի վերջ: Տվյալների համաձայն՝ հուլիսի 23-ին Կումագայա քաղաքում գրանցվել է 41 աստիճան շոգ, պատմության մեջ առաջին անգամ Տոկիոյում ջերմաստիճանի սանդղակը հատել է 40-ի սահմանը: Հնարավոր է հետաձգվեն դպրոցականների ամառային […]
12:30 24.07.2018
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երեկ՝ կեսգիշերին մոտ, 61-ամյա մի կնոջ են վրաերթի ենթարկել: «Հուլիսի 23-ին՝ ժամը 11։40-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի եւ Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
09:52 24.07.2018
Հուլիսի 24-ին, ժամը 04:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական հրապարակ 5/2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի այգում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:48-ին: Այրվել են փայտե […]
09:18 24.07.2018
Հուլիսի 23-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Տորք Անգեղի ձորում՝ 300 քմ, Հրազդանի կիրճում` 700 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում ՝ մոտ 5000 քմ, Լուսաբեկի 9-րդ փողոցի մոտակայքում` 2000 քմ, Գորիս քաղաքի «Խաչի մոտ» կոչվող տարածքում՝ 1000 քմ, Արագածոտնի […]