TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա. կան տուժածներ

18:14 21.07.2018

Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում մի տղամարդ դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հարձակման ենթարկվածներից չորսը ծանր վիճակում է: Հարձակումն իրականացրած տղամարդը, ում անունը դեռևս չի բացահայտվում, արդեն ձերբակալվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ծնունդով Իրանից է։ Ոստիկանները քննում են դեպքի հանգամանքները:

̰
Շվեդիայում տասնամյակի ամենախոշոր հրդեհներն են

12:28 21.07.2018

Շվեդիայի կենտրոնական և արևմտյան շրջաններում մոլեգնում են տասնամյակի ամենախոշոր անտառային հրդեհները: Հնարավոր տուժածների մասին չկան տեղեկություններ: Այս մասին հայտնել է Fox News լրատվական գործակալությունը: Հազարավոր մարդիկ տարհանվել են: Շատերին էլ զգուշացվել է մնալ տանը և փակ պահել բոլոր լուսամուտներն ու դռները: Հրշեջներին առայժմ չի հաջողվում տեղայնացնել հրդեհը: Կառավարությունը օգնություն է խնդրել ռազմական ուժերից և եվրոպական […]

̰
Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել է 49 հրշեջ-փրկարար, 60 զինծառայող

09:57 21.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել […]

̰
Մուշավան թաղամասում հրդեհը ոչնչացրել է 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն

09:45 21.07.2018

Հուլիսի 20-ին, ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ […]

̰
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած

09:36 21.07.2018

Հուլիսի 21-ին, ժամը 06:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

00:40 21.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա. կան տուժածներ

18:48 20.07.2018

Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում տղամարդը դանակով հարձակվել և վիրավորել է 14 մարդու, հաղորդում է meduza.io-ն։ Նշվում է, որ հարձակումն իրականացվել է ավտոբուսում, հարձակման ենթարկվածներից երկուսը գտնվում են ծանր վիճակում, մնացածը ստացել են ոչ խորը մարմնական վնասվածքներ։ Հարձակումն իրականացրած տղամարդը, որի անունը դեռևս չի բացահայտվում, արդեն ձերբակալվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ծնունդով Իրանից է։

̰
Երևանի Մուշավան թաղամասում հրդեհ է բռնկվել

17:30 20.07.2018

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 20-ին՝ ժամը 14:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք և տնակներ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:

̰
Թբիլիսիում տաքսու վարորդը ղեկին քնել է և մահացու վթարի պատճառ դարձել

16:10 20.07.2018

Այսօր առավոտյան Թբիլիսիի Գլդանի թաղամասում «Մերսեդես» մակնիշի տաքսիներից մեկը բախվել է մայթի մոտ կայանված աղբատար մեքենային այն պահին, երբ աշխատակիցները ծառայության մեջ են գտնվել: Վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ: Երկու աշխատակից տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսների վկայությամբ՝ երթուղային տաքսու վարորդը քնած է եղել ղեկին:

̰
Մոսկվայից Բաքու ուղևորվող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ

14:12 20.07.2018

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի՝ «Ֆորդ» և «Լադա» ավտոմեքենաների հետ բախման հետևանքով 12 մարդ է տուժել, տեղեկացնում է ադրբեջանական Minval.az կայքը: Պատահարի հետևանքով 3 երեխա է տուժել, հայտնի է դարձել՝ երեխաները 7, 8 և 14 տարեկան են: Mercedes մակնիշի միկրոավտոբուսը Մոսկվայից ուղևորվում էր Բաքու: Տուժածները միկրոավտոբուսի 11 ուղևորներն են և «Ֆորդ»-ի վարորդը: Ավտոբուսում եղել է 14 […]

̰
Սարի թաղում դանակահարության հեղինակը բերման է ենթարկվել

13:24 20.07.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 16-ի գիշերը՝ 12-ն անց 30-ին, Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 23 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Ռաֆիկ Հ.-ն դանակով հարվածել է 2 քաղաքացու՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ: Երեկ՝ հուլիսի 19-ին՝ երեկոյան 7-ն անց 40-ին, Ռաֆիկ Հ.-ն բերման է ենթարկվել […]

̰
Թալանել են Հայաստանում Բելառուսի պատվավոր հյուպատոսի տունը

12:10 20.07.2018

ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 19-ին, Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի տներից մեկի բնակարանից կատարված գողության փաստով։ Ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նշված տան բնակիչ՝ 55-ամյա Արմեն Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ […]

̰
Հրդեհ Դաշտ գյուղում

09:03 20.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 06:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:34-ին: Տուժածներ չկան: Ննջասենյակներում (30 քմ) այրվել է 2 մահճակալ, կենցաղային իրեր, գույք և փայտյա հատակն ամբողջությամբ:

̰
Վրաստանում ավտովթարից տուժած հայի վիճակը շարունակում է ծանր մնալ

00:25 20.07.2018

Վրաստանում երեկ՝ հուլիսի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած հայի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին «Ալիք մեդիա»-ին հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է տուժածը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վթարը տեղի էր ունեցել 13:32-ի սահմաններում։ Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, […]

̰
Դանակահարություն Արարատում

22:41 19.07.2018

Հուլիսի 18-ին՝ ժամը 01։15-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքն ստացել է նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արարատի բաժնում ստացված […]

̰
Ավտովթար Ծովակալ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

22:30 19.07.2018

Հուլիսի 19-ին` ժամը 15:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Hyundai […]

̰
ԱՄՆ-ի ռազմական պահեստում պայթյուն է որոտացել

20:58 19.07.2018

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունից մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է AJC- ն: Պայթյունի մասին տեղեկատվությունը հայտնվել էր ռազմակայանի ֆեյսբուքյան էջում և որոշ ժամանակ անց ջնջվել: «Պայթյունը տեղի է ունեցել Լեթերկենիի  ռազմական պահեստի արդյունաբերական գոտում: Ամեն ինչ վերահսկողության տակ է, ոչինչ չի ազդի պահեստի շահագործման  կամ  աշխատակիցների անվտանգության  վրա: Մի […]

̰
Մանչեսթերում մարել են ավելի քան 3 շաբաթ տևող հրդեհը

15:25 19.07.2018

Հրշեջներին հաջողվել է մարել հունիսի 24-ից Մանչեսթեր քաղաքի մերձակայքում շուրջ 18 քառակուսի կիլոմետր տարածք ընդգրկող հրդեհը, տեղեկացնում է РИА Новости-ին: Հիշեցնենք, որ շոգ եղանակի պատճառով Անգլիայի ավելի քան 4 շրջանում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ տարհանվել էին իրենց տներից, իսկ հրդեհված տարածքների մի մասն ամբողջովին ծխահարված էր: Նշվում է նաև, որ արդեն սկսվել […]

̰
Ավտովթար Հերացի և Արմենակյան փողոցների խաչմերուկում

10:19 19.07.2018

Հուլիսի 19-ին` ժամը 01:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու և Արմենակյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ս. […]

̰
Քարաթափում Բերդ քաղաքում

10:00 19.07.2018

Հուլիսի 19-ին` ժամը 10:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բերդ քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից 2 քար է գլորվել, քարերից […]

̰
Երևանում բախվել են մարդատար ավտոբուսն ու «KAMAZ»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր

23:58 18.07.2018

Հուլիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 53-ամյա Արմեն Գևորգյանի վարած «NEOPLAN 116» մակնիշի 04 PL 033 համարանիշի ավտոբուսն ու «KAMAZ» մակնիշի 35 RF 513 համարանիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով […]

̰
Ավտովթար Վրաստանի Անանուր գյուղում. տուժել են ազգությամբ հայեր

23:04 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 21:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, որը հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում, Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս […]

̰
Գեղարքունիքում 50-ամյա կինն ինքնասպան է եղել

23:00 18.07.2018

Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր կեսօրին ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել Սևանի շտապօգնության հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են մարզի գյուղերից մեկը, որտեղ տներից մեկի անասնագոմի տանիքում հայտնաբերել են կնոջ դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 50-ամյա Նարինե Հ․-ն է։ Աղբյուրի […]

̰
Գյումրիում էլեկտրական լարերի կարճ միացումից մեքենա է այրվել

15:28 18.07.2018

Այսօր՝ ժամը 13.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գյումրիի Ղորղանյան փողոցում կայանած «ԳԱԶ 31-10» ավտոմեքենայում: Վարորդի խոսքերով՝ երբ փորձել է մեքենայի շարժիչը գործի գցել, առջևի հատվածից սկզբում ծուխ է բարձրացել, այնուհետև հրդեհ բռնկվել: Թաղամասի բնակիչների ուժերով հրդեհն արագ մարվել է ու չի տարածվել: Երբ դեպքի վայր է հասել հրշեջ մեքենան, հրդեհն արդեն մարված է եղել: Վարորդի […]

̰
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

14:10 18.07.2018

Հուլիսի 18-ին՝ ժամը 08:40-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները սահմանազատել են տարածքը: «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի […]

̰
Շորթում, կաշառակերություն, զենքի առգրավում. ոստիկանության ամփոփագիր

12:52 18.07.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ բացահայտել են հանցագործության 51 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության` 11, անձնական ունեցվածքի գողության` 7, յուրացման կամ վատնման` 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 4, շորթման և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու […]

̰
Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին. կան տուժածներ

09:00 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 73-րդ կմ-ում՝ Ծովագյուղի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.) […]

̰
Ավտոմեքենան գլորվել է ու հայտնվել Ախուրյան գետում․ կա զոհ

01:00 18.07.2018

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ամասիա-Գյումրի ավտոճանապարհին՝ Ջրաձոր գյուղի մոտ։ «Գազ 31․10» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան մոտ 80 մետր բարձրությունից գլորվել է հարակից ձորը և գլխիվայր հայտնվել Իլլի գետում։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 1988 թվականին ծնված Հենրիկ Պողոսյանը մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Ջրաձոր գյուղի […]

̰
Հրդեհ Գորիս քաղաքում

00:48 18.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:56-ին: Ժամը 22:04-ից, անվտանգության նկատառումերից ելնելով,  սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա 4 տուժած

13:49 17.07.2018

Երեկ կեսգիշերին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կողբի 1-ին փողոցում վիճաբանություն է: Ավելի ուշ՝ ժամը 01:30-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1977 թ. ծնված Մնացական Ռ.-ն՝ «որովայնի շրջանի թափածածկող վերք» ախտորոշմամբ, և 2000 թ. ծնված Հարություն Ռ.-ն՝ «աջ ձեռքի […]

̰
BACK_TO_TOP