Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:32 03.07.2018

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող գերեզմանատանը այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Թբիլիսյան խճուղու թիվ 39 շենքի մոտակայքում՝ 400 քմ, Դավիթ Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` 10 հա, Հրազդանի կիրճում՝ 800 քմ, Հաղթանակի կամրջի մոտակայքում՝ 600 քմ, Այգեստան թաղամասում՝ 1000 քմ, Ներքին Չարբախ 10-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Իսակովի պողոտայում՝ 300 քմ, Խարբերդի ամառանոցների մոտակայքում՝ 300 քմ, տներից մեկի հողամասում՝ մոտ 2500 քմ բուսածածկույթ, Նորագավիթ 9-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Անդրանիկի փողոցում՝ 3000 քմ խոտածածկույթ, «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակայքում՝ 1 հա, Զովունի-Քանաքեռավան գյուղերի միջնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 6500 քմ խոտածածկույթ և մոտ 500 քմ բուսածածկույթ, Ակունք-Զառ գյուղերի միջնամասում՝ 20 հա, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Կոտայք գյուղում գտնվող գերեզմանատան մոտակայքում` 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Գեղանիստ գյուղի 27-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 1 հա, Մասիս քաղաքի «Մասիս» կայարանի երկաթգծի տարածքում՝ 1500 քմ, Մխչյան-Բանավան ավտոճանապարհին՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 0,5 հա, Ագարակ համայնքում՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ գործարանի մոտակայքում՝ 500 քմ, Աշտարակ քաղաքի զբոսայգում՝ 1500 քմ, Մաստարա գյուղում՝ 600 հակ անասնակեր, Շիրակի մարզի Հայկաձոր գյուղում՝ մոտ 0,5 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի գերեզմանատանը՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 6000 քմ, Արմավիր քաղաքի Հանրապետության 2-րդ նրբանցքի տներից մեկի այգում՝ 800 քմ, Սյունիքի մարզի Ալդարա գյուղի մոտակայքում՝ 1 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

19:00 28.06.2025

Գազայի հատվածում թերսնման պատճառով մահացող երեխաների թիվն աճել է

Գազայի հատվածում երեխաների թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի՝ անցակետերի շարունակական շրջափակման և մանկական սննդի արգելքի ֆոնին, շաբաթ օրը հայտարարել են տեղական իշխանությունները։ «Գազայի կառավարության մամուլի ծառայությունը խորը մտահոգություն է հայտնում, որ երեխաների մոտ սուր թերսնուցման հետևանքով մահացածների թիվը հասել է 66-ի, քանի որ իսրայելական օկուպացիան շարունակում է փակել անցակետերը և կանխել մանկական սննդի […] ...

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

18:51 28.06.2025

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

18:45 28.06.2025

Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունի

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

18:32 28.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

18:22 28.06.2025

Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակել

Միջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

18:12 28.06.2025

The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականին

Իսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...

BACK_TO_TOP