15:41 27.02.2018
Երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրում: Ոստիկանությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում`դիմել է փախուստի:
15:27 27.02.2018
Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից երիտասարդ մի տղամարդ, բազրիքներից այն կողմ է անցել և սպառնում է ինքնասպան լինել:
11:04 27.02.2018
Արագածոտնի մարզում 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. հայտնում են Քննչական կոմիտեից:
10:49 27.02.2018
Ոստիկանությունը որոնում է Էջմիածնի խանութներից մեկից դրամապանակներ, ոսկյա ականջօղեր ու փող գողացողին:
10:37 27.02.2018
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից ահազանգել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինչ-որ մի տղամարդ վիճում է իրենց աշխատակիցների հետ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
10:19 27.02.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման և զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք։
09:35 27.02.2018
Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 04:00-ի սահմաններում Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Աղասի Գևորգյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում:
18:51 26.02.2018
Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հայեր են տուժվել, հայտնում է Оперативное прикрытие գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Բուգրի բնակավայրի տարածքում:
17:47 26.02.2018
ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 262 դեպք, որից 114-ը՝ արտակարգ:
17:05 26.02.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները:
12:25 26.02.2018
ԱՄՆ Քենթուկի, Արկանզաս և Միչիգան նահանգներում մոլեգնած ուժգին փոթորիկների և ջրհեղեղի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել:
11:02 26.02.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերն էլ բացահայտվել են։
10:49 26.02.2018
Երեկ՝ փետրվարի 25-ին, ժամը 20:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն-Ծավ գյուղերի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ական է հայտնաբերվել:
09:11 26.02.2018
Պայթյունից հետո երկհարկանի շենքում փլուզում է տեղի ունեցել: Որոնողական-փրկարարական աշպատանքները շարունակվում են:
08:02 26.02.2018
Փետրվարի 25-ին ժամը 23.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Սախարովի հրապարակում:
21:04 25.02.2018
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որն ուղևորներից մեկը նկարահանել է «Աէրեֆլոտի» Մոսկվա-Բեյրութ չվերթը կատարող ինքնաթիռում, հաղորդում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:
11:10 25.02.2018
Փետրվարի 25-ին, ժամը 05:15-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում:
10:35 25.02.2018
Ռուսաստանի Դաշնության Էլիստա քաղաքի սպորտային համալիրում՝ Մստիսլավ Զապաշնու կրկեսային խմբի ելույթի ժամանակ, ակրոբատներից մեկը՝ Անտոն Մարտինովը, վայր է ընկել ավելի քան 10 մետր բարձրությունից։ Նրան տեղափոխել են Էլիստայի հիվանդանոց։ Բժիշկները գնահատում են նրա վիճակը բավարար, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
20:22 24.02.2018
Իշխանությունները վերսկսել են որոնողական աշխատանքները, որոնց միացել են նաև զինվորականները և ոստիկանությունը:
19:40 24.02.2018
20 հոգու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքի պանդոկներից մեկում: Fox News-ի հաղորդմամբ գլխուղեղի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մեկ մարդ: Մի հոգի էլ ձերբակալվել է: