TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

17:39 17.07.2024

Հուլիսի 17-ին՝ ժամը 13:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 107/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «KIA» (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1970 թ․), […]

̰
Պակիստանի ոստիկանական բաժանմունքներից մեկում շոգից նռնակ է պայթել

17:26 17.07.2024

Պակիստանի հարավում գտնվող Ջամշորո քաղաքի ոստիկանական բաժանմունքում շոգի պատճառով նռնակ է պայթել, ինչի հետևանքով ութ մարդ վիրավորվել է, հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով ոստիկանության գլխավոր տեսուչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ձեռքի նռնակը պայթել է Ջամշորոյի ոստիկանական բաժանմունքի ներսում շոգի պատճառով, ինչի հետևանքով ութ մարդ վիրավորվել է», – հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակցին: Վիրավորվել է […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած

14:48 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:14 17.07.2024

Հուլիսի 16-ին, ժամը 20:14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Օ. Օ.) և «Chevrolet» […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

10:00 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 01:01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 54-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ. Խ., ծնված 1975 թ.) և «ZIL» (վարորդ՝ […]

̰
Աֆղանստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ

12:50 16.07.2024

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 347-ը տուժել են։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շարաֆաթ Զամանը։ «Տուժել է 347 մարդ է, ավերվել են բազմաթիվ տներ, զոհվել է մոտ 40 մարդ (տվյալները կարող են փոխվել», – գրել է նա X-ում: Զամանը նշել է, որ տուժածներին ցուցաբերվում […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:45 16.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 21, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 14, սառը զենք կրելու՝ 13, խարդախության՝ 11, […]

̰
Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

10:24 16.07.2024

Հուլիսի 16-ին, ժամը 06:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Honda» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա.) դուրս է […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և գլորվել ձորը․ կա զոհ

10:00 16.07.2024

Հուլիսի 15-ին, ժամը 21:34-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ

22:02 15.07.2024

Հուլիսի 15-ին, ժամը 16:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., […]

̰
«Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաների բախման հետևանքով 8 անձ դիմել է բժշկական կենտրոն․ ՆԳՆ

19:59 15.07.2024

Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաներ։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ 8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։

̰
Արագածոտնի մարզում «Toyota Corolla»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե սյանը. կա 3 տուժած

19:02 15.07.2024

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե սյանը ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի […]

̰
Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

18:35 15.07.2024

Թուրքիայի՝ երկրի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգում անտառային հրդեհի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Ժանդարմները փրկել են հրդեհի անմիջական հարևանությամբ թակարդում հայտնված մի կնոջ և երկու երեխայի», – հայտնում է հեռուստաալիքը։ Ուժեղ քամին նպաստում է հրդեհի տարածմանը: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ինքնաթիռներ և ուղղաթիռներ:

̰
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

18:11 15.07.2024

Հուլիսի 15-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 150 մ հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները քաղաքացի Կ. Հ.-ին (ծնված 1990 թ.) և լողամիջոցը դուրս են բերել ափ:

̰
Փրկարարները կատարել են ամրացման աշխատանքներ

17:50 15.07.2024

Հուլիսի 15-ին՝ ժամը 13:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող քոլեջի տանիքի թիթեղը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները կատարել են ամրացման աշխատանքներ (մոտ 40 […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են հող տեղափոխող բեռնատարն ու «Mazda», «Mercedes» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները

17:40 15.07.2024

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 48-ամյա Սպարտակ Վարդանյանի վարած «Mazda»-ն, 35-ամյա Արթուր Սիմոնյանի վարած «Mercedes Sprinter»-ը, 57-ամյա Արթուր Մխեյանի վարած «Seat» բեռնատարն ու 35-ամյա Մարտին Մարտիրոսյանի վարած «Shanxi» մակնիշի իրանական համարանիշով, հողով բարձված բեռնատարը: Ինչպես […]

̰
Արարատի մարզում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է գազատար խողովակների երկաթե սյուները, կամրջի երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել չգործող ջրատարում. կա տուժած

16:14 15.07.2024

Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Դավիթ Մեյթիխանյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Խոր Վիրապի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե սյանը, ապա կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, կամրջից ընկել ու կողաշրջված վիճակում […]

̰
Նեպալում որոնում են գետն ընկած ավտոբուսների առնվազն 55 ուղևորի

14:21 15.07.2024

Նեպալում հուլիսի 12-ին երկու մարդատար ավտոբուս գետն էր ընկել, առնվազն 55 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Փրկարարական գործողությունը շարունակվում է արդեն չորս օր։ «Ողջ մնացածներին գտնելու ոչ մի հնարավորություն չկա: Մեր ուշադրությունը կենտրոնացած է դիերի հայտնաբերման վրա»,- լրագրողներին ասել է Չիթվան շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Բեշ Ռաջ Ռիջալը: Նրա խոսքով՝ գործողության […]

̰
Վերջին 3 օրում արձանագրվել է 40 ՃՏՊ, 58-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:16 15.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 17, անձնական […]

̰
Հրդեհ Կարբի գյուղում, կան տուժածներ

23:54 14.07.2024

Հուլիսի 14-ին, ժամը 21:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան նկուղում (մոտ 15 քմ)։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի […]

̰
Նովոռոսիյսկում հրդեհների պատճառով արտակարգ դրություն է մտցվել

22:20 14.07.2024

Նովոռոսիյսկի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 51 հեկտարը, կրակն արդեն տարածվել է երեք հանգստի կենտրոնի վրա, այրվում է 11 շենք, մարդիկ տարհանվել են։ Այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Կրասնոդարի երկրամասում ուժեղ քամու և կրակի արագ տարածման պատճառով հրդեհը տարածվել է երեք հանգստի կենտրոնների վրա»,-հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Telegram-ի […]

̰
Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

20:15 14.07.2024

Հուլիսի 14-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

̰
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

19:48 14.07.2024

Հուլիսի 14-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` […]

̰
Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը

13:24 14.07.2024

Հուլիսի 13-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում քաղաքացին սայթաքել և ընկել է մոտակա ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները պատգարակով մոտ 5 մետր ձորից դուրս են բերել Ժ. Զ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը […]

̰
Հրդեհ տանը․ կա զոհ

21:58 13.07.2024

Հուլիսի 13-ին, ժամը 16:24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման տեղեկություն է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան մոտակայքում, այրվում է մեկհարկանի սեփական տուն․ ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Երևանում բшխվել են «Ford Transit»-ն ու մոպեդը. ազգությամբ հնդիկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

19:37 13.07.2024

Այսօր՝ հուլիսի 13-ին, մոպեդի ու ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 2-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և […]

̰
Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

18:11 13.07.2024

Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում՝ անկողնում հայտնաբերել են […]

̰
Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով 22 աշակերտ է մահացել

17:08 13.07.2024

Նիգերիայում դասերի ժամանակ դպրոցի շենքի փլուզման հետևանքով մահացել է 22 աշակերտ։ Ըստ երկրի իշխանությունների տվյալների՝ փլատակների տակ մնացել է 154 դպրոցական, նրանցից 22-ը մահացել է։ Երկհարկանի շենքը փլուզվել է դասերի սկսվելուց կարճ ժամանակ անց։ Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի անկայուն կառուցվածքի, ինչպես նաև գետին շատ մոտ գտնվելու պատճառով։ Վերջին երկու […]

̰
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:37 13.07.2024

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ, շաբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հուլիսի 13-ին՝ ժամը 16.26-ին (Մոսկվայի ժամանակով 8.26-ին) տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 163 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 51 կիլոմետր խորության վրա է»,-ասել է նա: […]

̰
ՃՏՊ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին

13:00 13.07.2024

Հուլիսի 13-ին, ժամը 08:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
BACK_TO_TOP