14:18 10.07.2024
Սոչիում հրդեհվել է Լազարևսկի շրջանային դատարանի շենքի տանիքը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մակերեսը կազմում է 300 քմ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային շտաբից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 անձնակազմ և 4 տեխնիկա։
14:07 10.07.2024
Օդաչուն և մայր ու դուստր զոհվել են Թաթարստանում՝ Cessna-17 թեթեւ շարժիչով էքսկուրսիոն ինքնաթիռի վթարի հետևանքով, երեխայի հորը հաջողվել է ցած նետվել․ նա հոսպիտալացվել։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Լոբաչ լեռան մոտ գտնվող Կամսկոյե Ուստյե գյուղի տարածքում։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել։ ՏԱՍՍ-ի օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ ընկնելու հետևանքով զոհվել է երկու մեծահասակ և մեկ […]
12:45 10.07.2024
Երեկ՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարով Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Ա.-ն մարմնական վնասվածքներով […]
10:35 10.07.2024
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ 6,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել և հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,2 հազար մարդ բնակչությամբ առափնյա Արնիստոն գյուղից 2,1 հազար կմ հարավ-արեւելք։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
17:36 09.07.2024
Հուլիսի 9-ին՝ ժամը 13:48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 15։20-ին։ Գյուղի «Կալեր» կոչվող հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
16:32 09.07.2024
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ […]
14:03 09.07.2024
Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել […]
10:35 09.07.2024
Հուլիսի 8-ին, ժամը 18:01-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի «Որսկան» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144-րդ […]
10:06 09.07.2024
Հուլիսի 8-ին, ժամը 23:47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
21:23 08.07.2024
5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում՝ Կոստա Ռիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լա Կոնսեպսիոն քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք՝ մոտ 18 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
19:35 08.07.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 8-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան, Հովսեփյան, Նորքի այգիներ (մասնակի), Դավիթ Բեկի (մասնակի) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
18:27 08.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 13:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է […]
17:55 08.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 13:44-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են արշավախմբի ավտոմեքենային. քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:
15:43 08.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 5-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 179 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու` 35, ֆիզիկական ներգործության՝ 21, խուլիգանության, հոգեկան […]
12:41 08.07.2024
Հուլիսի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝ […]
10:42 07.07.2024
Հուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում […]
23:00 06.07.2024
Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […]
19:42 06.07.2024
Ուկրաինայի արևմուտքում բախվել են բեռնատարը և միկրոավտոբուսը, 14 մարդ զոհվել է, մեկը վիրավորվել է, հայտնել է երկրի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն Telegram-ի իր ալիքում։ «Սարսափելի վթար Ռիվնեի շրջանում: Բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին: Զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։ Մեկ կին ողջ է մնացել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Տեղում աշխատում են փրկարարներն […]
19:30 06.07.2024
Շաբաթ օրը Ճապոնիայի մայրաքաղաքում շոգ եղանակի պատճառով հոսպիտալացվել է ջերմային հարվածով 119 մարդ, հաղորդում է NHK հեռուստաալիքը։ Շաբաթ օրը Տոկիոյում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35,5 աստիճան։ Հաղորդվել է նաև, որ Սիկոկու կղզու երկու պրեֆեկտուրայում շոգից երկու մարդ է մահացել։ Կիրակի օրը սպասվում է շոգի ուժգնացում, առանձին հատվածներում՝ մինչև 39 աստիճան։ Օդերևութաբանները բնակչությանը հորդորում են առանց […]
18:51 06.07.2024
Հուլիսի 6-ին՝ ժամը 16:40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են երկու քաղաքացու՝ շրջված մոտորանավակով։ Ջրափրակարարները ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներ Հ. Հ.-ին (ծնված 1970 թ.) և Գ. Կ.-ին (ծնված 1972 թ.)։
18:42 06.07.2024
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի քաղաքացի՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի […]
17:06 06.07.2024
Կայծակը հարվածել է Մոսկվայից Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռին։ Այս մասին գրում է Mash Telegram ալիքը։ Airbus A321 ինքնաթիռի ետթռիչքային զննման ժամանակ կայծակի հետքեր են հայտնաբերվել։ Ենթադրաբար, կայծակը հարվածել է ինքնաթիռին, երբ այն բարձրություն էր հավաքում Մոսկվայում փոթորկի ժամանակ: «Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվող ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Ինքնաթիռը բարեհաջող հասել է Նովոսիբիրսկ»,- ասվում […]
14:42 06.07.2024
Բուրյաթիայի Հանրապետության Գուսինոօզերսկ քաղաքի սրճարաններից մեկում սննդից թունավորվածների թիվը հասել է 56-ի, որոնցից 36-ը երեխաներ են, հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարը Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ Բուրյաթիայի դատախազությունը հայտնել էր, որ Գուսինոօզերսկի շրջանային հիվանդանոց է դիմել 22 մարդ՝ սուր թունավորման ախտանշաններով, որոնցից 13-ը երեխա է։ Հոսպիտալացվել է 10 հիվանդ, որոնցից ութը՝ երեխա։ Հանրապետության դատախազությունը դեպքի […]
13:07 06.07.2024
Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի […]
12:10 06.07.2024
Հուլիսի 5-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել : Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից ծածկի տակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
21:51 05.07.2024
Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […]
21:47 05.07.2024
Կանադայի ափերի մոտ՝ Վանկուվեր կղզու տարածքում, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Վիկտորիա քաղաքից 390 կիլոմետր դեպի արևմուտք (գտնվում է Վանկուվեր կղզու հարավ-արևելյան եզրին): Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
20:41 05.07.2024
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Հեզե քաղաքի Դունմին շրջանում տորնադոյի հետևանքով զոհվել է մեկ մարդ, 79-ը վիրավորվել է, հայտնել է շրջանի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ «Բնական աղետի հետևանքով մեկ մարդ մահացել է, 79 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, տուժածներն անհապաղ տեղափոխվել են հիվանդանոցներ՝ օգնության համար»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Շտապօգնության ծառայությունները շարունակում են աշխատանքները՝ […]
19:52 05.07.2024
Հուլիսի 5-ին՝ ժամը 17:10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 56-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` […]
19:20 05.07.2024
Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ […]