TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ տանը․ կա զոհ

21:58 13.07.2024

Հուլիսի 13-ին, ժամը 16:24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման տեղեկություն է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան մոտակայքում, այրվում է մեկհարկանի սեփական տուն․ ներսում կա քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Երևանում բшխվել են «Ford Transit»-ն ու մոպեդը. ազգությամբ հնդիկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

19:37 13.07.2024

Այսօր՝ հուլիսի 13-ին, մոպեդի ու ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի 2-րդ գյուղ տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և […]

̰
Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

18:11 13.07.2024

Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում՝ անկողնում հայտնաբերել են […]

̰
Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով 22 աշակերտ է մահացել

17:08 13.07.2024

Նիգերիայում դասերի ժամանակ դպրոցի շենքի փլուզման հետևանքով մահացել է 22 աշակերտ։ Ըստ երկրի իշխանությունների տվյալների՝ փլատակների տակ մնացել է 154 դպրոցական, նրանցից 22-ը մահացել է։ Երկհարկանի շենքը փլուզվել է դասերի սկսվելուց կարճ ժամանակ անց։ Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի անկայուն կառուցվածքի, ինչպես նաև գետին շատ մոտ գտնվելու պատճառով։ Վերջին երկու […]

̰
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:37 13.07.2024

Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ, շաբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Հուլիսի 13-ին՝ ժամը 16.26-ին (Մոսկվայի ժամանակով 8.26-ին) տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 163 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 51 կիլոմետր խորության վրա է»,-ասել է նա: […]

̰
ՃՏՊ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին

13:00 13.07.2024

Հուլիսի 13-ին, ժամը 08:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն-Արևշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Թուրքիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան զոհեր

12:46 13.07.2024

Թուրքիայի Մուղլա նահանգում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մի քանի մեքենաների, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ գրեթե 30-ը, հայտնում է IHA-ն։ «Մեկօրյա շրջագայության մեկնած տեղի բնակիչներին տեղափոխող ավտոբուսը մխրճվել է երեք կայանված մեքենաների մեջ։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 28-ը՝ վիրավորվել։ Նրանցից չորսի վիճակը ծանր է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Կողաշրջվել է ավտոմեքենա

10:34 13.07.2024

Հուլիսի 12-ին, ժամը 23:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված […]

̰
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում

10:20 13.07.2024

Հուլիսի 13-ին, ժամը 03:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցում գտնվող սրճարանի բացօթյա հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հրդեհ Երևանի Նորագյուղ թաղամասում

21:20 12.07.2024

Հուլիսի 12-ին՝ ժամը 15:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքով

19:54 12.07.2024

Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են […]

̰
Նեպալում սողանքի պատճառով երկու ավտոբուս գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած է

18:33 12.07.2024

Փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած երկու ավտոբուսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին՝ տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ ողջ է մնացել։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը […]

̰
Արարատի մարզում օձի խայթոցից հիվանդանոց է տեղափոխվել 66-ամյա կին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

18:26 12.07.2024

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 12-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային  վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի Նարեկ գյուղի […]

̰
ՃՏՊ Շիրակի փողոցում․ կան տուժածներ

16:55 12.07.2024

Հուլիսի 12-ին, ժամը 10:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:26 12.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության՝ 9, զենքի, զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […]

̰
ԱՄՆ-ում ուղղաթիռի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

13:07 12.07.2024

Հավայան կղզիներում ուղղաթիռի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսն անհետ կորել են։ Այս մասին հայտնել է Կաուայ շրջանի ոստիկանությունը։ Նրա տվյալներով, Robinson R44-ը ջրի մեջ է ընկել Կաուայ կղզու ափերի մոտ հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 13:20-ին: Էքսկուրսիոն թռիչք իրականացնող ուղղաթիռը պատկանել է տեղական Ali’i Air Tours and Charters ընկերությանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել […]

̰
Կիպրոսում երկրաշարժ է տեղի ունեցել

12:05 12.07.2024

Կիպրոսի հարավում 4,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նշվում է նաև, որ էպիկենտրոնը գտնվել է Լիմասոլ քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. որոնվող 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրատարի բետոնե ավազանում

21:50 11.07.2024

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները` համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Ամասիայի […]

̰
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

20:35 11.07.2024

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15.08-ին (Մոսկվայի ժամանակով 18.08-ին), էպիկենտրոնը Տոֆինո քաղաքից 219 կմ հարավ-արևմուտք է, որը գտնվում է Վանկուվեր կղզու Բրիտանական Կոլումբիա նահանգում։ Երկրաշարժի օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ […]

̰
Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացուն իջեցրել են տանիքից

18:54 11.07.2024

Հուլիսի 11-ին՝ ժամը 16:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում քաղաքացին վերելակով բարձրացել է շենքի տանիք և հոսանքազրկման պատճառով չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված […]

̰
Ճամբարակում բախվել են ՊՆ ծառայողների «Կամազ»-ն ու «Mitsubishi Outlander»-ը. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

18:36 11.07.2024

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ավտոկայարանի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գարիկ Ս.-ի վարած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Կամազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 23-ամյա Արման Պ-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արման Պ-ն, նրա ուղևոր, Շիրակի […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

16:47 11.07.2024

Հուլիսի 11-ին՝ ժամը 11:04-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել […]

̰
Ֆիլիպինների ափերի մոտ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:15 11.07.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 7,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զամբոանգա քաղաքից (Մինդանաո կղզի) 148 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 457 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 621 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Զորացրված զինծառայողները տաքսիով ուղևորվելիս են եղել Երևանի ուղղությամբ․ մանրամասներ՝ մահվան ելքով վթարի մասին

13:49 11.07.2024

Հուլիսի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նախնական տվյալներով զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:42 11.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, թմրանյութի հայտնաբերման՝ 17-ական, խարդախության, ֆիզիկական ներգործության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու, սառը զենքի հայտնաբերման՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մշակումն արգելված բույսեր […]

̰
Չինուհին 36 ժամ անցկացրել է բաց օվկիանոսում

12:48 11.07.2024

Ճապոնիայի լողափերից մեկում 21-ամյա չինուհուն ալիքները տարել են բաց օվկիանոս, և նա 36 ժամ անցկացրել է ջրի մեջ, մինչ նավը փրկել է նրան: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Չինաստանի քաղաքացին իր ընկերների հետ եղել է Տոկիոյից հարավ-արևմուտք՝ Իձու թերակղզու լողափում։ Նա լողալիս է եղել ռետինե նավակով, հետո անհետացել է։ Այդ պահին ալիքների բարձրությունը […]

̰
ՃՏՊ Արմավիր քաղաքում. կան տուժածներ

11:07 11.07.2024

Հուլիսի 10-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 61 հասցեի մոտակայքում բախվել են […]

̰
Անգլիայում խաչաղեղով հարձակման հետևանքով սպանվել են BBC-ի մեկնաբանի կինը և երկու դուստրերը

19:26 10.07.2024

Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում խաչաղեղով հարձակման հետևանքով երեք կին է սպանվել։ Նրանք BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, […]

̰
Գյումրիում ձին կծել է 7-ամյա աղջնակի թևը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

18:17 10.07.2024

Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ծառայություն կատարող պարեկները Գյումրիի Ավստրիական մանկական բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները նկատել են, որ մի երեխա լաց է լինում: Նրանք պարզել են, որ Վարդանանց հրապարակում գտնվող ձին երեխայի աջ թևը կծել է: […]

̰
Մեկ օրում գրանցվել է 18 ՃՏՊ, 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

16:11 10.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության՝ 9-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 8, հոգեկան ներգործության, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, […]

̰
BACK_TO_TOP