20:54 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Ըստ նախնական […]
20:30 21.09.2022
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանապետության դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
20:07 21.09.2022
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ուժեղ քամու հետևանքով Դեմիրճյան փողոցում՝ թիվ 11 տան դիմաց, հսկայական ծառը արմատից պոկվել և տապալվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սպիտակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զորի Նաջարյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան դարձել է […]
19:50 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։27-ին։ Այրվել է մոտ 120 հա խոտածածկույթ։
19:34 21.09.2022
«Սուրմալու»-ում կիսաքանդ պատի փլուզման հետևանքով երեք տուժածներից երկուսը շտապօգնության մեքենայով, իսկ երրորդը անձնական տրանսպորտով դիմել են բժշկական կենտրոններից մեկը։ Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
19:15 21.09.2022
Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական պաշտոնյաներից, հոգևոր այրերից զատ, մեր երկրին շնորհավորական ուղերձներ են հղել նաև աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցողներ: Հիմնականում ուղերձները Անկախ Հայաստանի լիիրավ իրավունքները հարգելու, հավաքական կամքի ու ոգու, միասնականության, հայոց պետականությունն անխախտ պահելու մասին են: Շնորհավո՛ր, տոնդ, անկախ Հայաստան. աշխարհի տարբեր […]
19:07 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ շրջանակներում ավանդաբար անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ։ Կարևորվել է ՄԱԿ շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության ամրապնդումը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի […]
19:00 21.09.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը՝ 09:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գյումրի քաղաքի՝ Գ. Նժդեհի հրապարակի 2, 4 շենքերի և կոտորակների, թիվ 139 տնակային տարածքի, Ախուրյանի խճուղու, Օդանավակայան թաղամասի, Արևելյան թաղ. 1, 2, 3 շենքերի, Բաղրամյան, […]
18:28 21.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Ինքնիշխան զարգացման տարիների ընթացքում Ձեր երկիրը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, քաղաքական և սոցիալ-տնտեսական արդիականացման, ինչպես նաև […]
18:21 21.09.2022
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին առանձին ուղերձներով՝ ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության և Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ։ Ինչպես փոխանցում է ParsToday-ը՝ ուղերձներում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հույս է հայտնել երկու երկրների հարաբերությունների խորացման համար։ ՀՀ նախագահին ուղղված Ռայիսիի ուղերձում ասվում է. […]
18:17 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
18:11 21.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Արևաշող գյուղի խաչմերուկում բախվել են Mercedes և Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
17:54 21.09.2022
Առաջիկա օրերի Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնի է դառնում aviasales.ru կայքէջից: Եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից: Ռուսական լրատվամիջոցները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Ռուսաստանի Դաշնության […]
17:44 21.09.2022
Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը. «Հայաստանի անկախությունն ու պետականությունը մեր հազարամյա ժողովրդի երազանքի մարմնավորումն է, արժեք, որ ձեռք է բերվել հարյուրավոր սերունդների մաքառմամբ և սրբագործվել՝ հազարավոր նահատակների զոհողությամբ։ Անկախ Հայաստանի գոյությունն իր հայրենիքում իր իրավունքներն ու ազատությունները լիակատար ու անխոչընդոտ իրացնելու հայ մարդու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու […]
17:33 21.09.2022
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն է։ Խորհրդանշական է, որ այսօրը ՄԱԿ-ի տոնացույցում նշվում է որպես Խաղաղության միջազգային օր, իսկ մեր անկախ պետության խաղաղությունը խաթարված է ադրբեջանական ագրեսիվ հարձակմամբ, որը թիրախավորել է խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող […]
17:24 21.09.2022
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը Անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: «Հունաստանն իր ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը, որը տոնում է իր Անկախության օրը: Այս տարի մենք ուրախ ենք նշել նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- Twitter-ի իր էջում գրել է Հունաստանի ԱԳ նախարարությունը: 🇬🇷 🤝 🇦🇲#Greece […]
17:09 21.09.2022
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար և մենք այսօր պետք […]
16:59 21.09.2022
Այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում, կապ է հաստատվել ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։ Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք […]
16:57 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին` ժամը 13։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են մոտ 40 հա հնձած արտ և խոտածածկ տարածք:
16:43 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Պանթեոնում, Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ […]
16:25 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքի մոտակայքում այրվում է կուտակած աղբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
15:56 21.09.2022
Սեպտեմբերի 19-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է փոխանցել հաջորդող նամակ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին, ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ […]
15:48 21.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ: Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին: Ներկայացրել է զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային […]
15:40 21.09.2022
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր […]
15:16 21.09.2022
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 31-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:
13:56 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ […]
13:15 21.09.2022
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ «Հարգելի Վահագն Գառնիկի, Ընդունեք շնորհավորանքներ ազգային տոնի ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայ-ռուսական հարաբերությունները հիմնվում են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Մեր երկրներն ակտիվորեն համագործակցում են քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և շատ այլ ոլորտներում, միասին […]
13:00 21.09.2022
ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին, հայտնում է ՀՀ ԱԺ-ն: Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց […]
12:50 21.09.2022
Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, որում ասվում է. «Մեր եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում. փորձությունները, կորուստների ցավն այսօր միավորում են մեր ժողովուրդներին, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, պատմական ճակատագրերի ընդհանրությունը, արժեքներն ու խոր ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, և այսօրվա իրողությունները դա են վկայում: […]