11:43 23.09.2022
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն […]
11:35 23.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, կողոպուտի և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:27 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով «Ուազ-3741»-ի վարորդը՝ 73-ամյա վարորդը՝ Անդրանիկ Օխանյանը, հիվանդանոցում մահացել է: Հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, […]
11:03 23.09.2022
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել և մինչ այսօր ամբողջ ծավալով շարունակում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ծանր հումանիտար աղետի ու պատերազմի հետևանքների արձանագրման աշխատանքները։ Մեր աշխատակազմն աշխատում է 24/7 ռեժիմով՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելով տեղում, ինչպես նաև դիտարկելով մեդիահարթակն ու հավաքագրելով այն տեղեկատվությունը, որն առնչվում է մեր ռազմագերիներին ու նրանց նկատմամբ […]
10:56 23.09.2022
Ադրբեջանի ՊՆ քիչ առաջ տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանական կողմը գրել էր, թե հայկական կողմը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ:
09:49 23.09.2022
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
09:00 23.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու […]
08:57 23.09.2022
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1984 թ.) […]
08:38 23.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհը մեկուսացվել […]
01:10 23.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում է: Կառավարության ղեկավարը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանին և այս պահին հանդես է գալիս ելույթով: Այցի շրջանակներում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի մի շարք հանդիպումներ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում […]
23:47 22.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Ստոլտենբերգի հետ, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` ընդգծելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից […]
23:35 22.09.2022
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին: Հարց. Թուրքիայի նախագահը հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝ նշելով, որ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Պատասխան. Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]
23:10 22.09.2022
Սեպտեմբերի 22-ին, հրավերով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի: Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։
22:54 22.09.2022
Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: «Թվիթեր»-ի իր էջում նա մասնավրապես գրել է. «Ես տխուր եմ՝ տեսնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա չարդարացված հարձակումները, որոնց վերաբերյալ սարսափելի զեկույցներն ու պատկերներն այժմ բացահայտվում են իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի […]
22:44 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։ Հրդեհը մեկուսացվել […]
22:37 22.09.2022
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Այս օրերին Երևանում կայանում է «Հայկական սփյուռքի հետազոտության» (The Armenian Diaspora Survey) շնորհանդեսը, որը ուսումնասիրել է սփյուռքում առկա հանրային կարծիքը, ինչպես նաև հայկական համայնքներում առկա հարցերն ու մտածելակերպի առանձնահատկությունները: «Ուսումնասիրությունն իրականացվել է 10 երկրի 40 համայնքում 2018-2022 […]
22:26 22.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում տեղի ունեցավ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» երկարամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ դատական իշխանության և լրատվամիջոցների միջև վստահության ամրապնդման վերաբերյալ կլոր-սեղան քննարկումը, հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը: Քննարկմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի […]
22:20 22.09.2022
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին, հայտնում է բուժհաստատությունը: Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։ Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև […]
22:14 22.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, հայտնում է ԲԴԽ-ն: Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ թիվ ԵՔՐԴ/0197/01/08 քրեական գործով դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, […]
22:05 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների պատվին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից տրված ընդունելությանը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի կարճ զրույցը։
20:40 22.09.2022
Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո կտրուկ թանկացել են դեպի Հայաստան ավիատոմսերի գները: Հազարավոր ռուսաստանցի հայեր, ռուսներ և այլազգիներ, Հայաստան գալու հնարավորություն են փնտրում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: « Օնլայն վաճառքների ծավալները մոտ 3 անգամ կտրուկ աճեցին, ընդ որում , որոշ ուղղություններով, տոմսերի գները 20 անգամ են աճել: Ամենապահանջված ուղղություններն […]
20:25 22.09.2022
Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։
20:06 22.09.2022
Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմաշ գյուղի Հարեյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել` 14:31-ին: Այրվել են տան տանիքի […]
19:30 22.09.2022
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանին և Սյունիքի մարզի ծրագրի համակարգող Դավիթ Ալեքսանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Կարեն Դաղբաշյանը։ Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախագահ Վահագն Գևորգյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկուստեք հետաքրքրություն […]
19:15 22.09.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Պրահայում նախատեսվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Մենք այժմ դիտարկում ենք Պրահայի գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը: Եթե մենք մասնակցենք Պրահայի գագաթնաժողովին, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կգա այնտեղ: Կարծում եմ, որ միտք ունի. «միգուցե մենք կարող […]
19:07 22.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նշենք, որ հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի՝ […]
18:53 22.09.2022
Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվել և քննարկվել են […]
18:30 22.09.2022
«Ի՞նչ անել օդային տագնապի ժամանակ». թեմայի շուրջ այսօր Մեդիա կենտրոնում քննարկում է անցկացվել, և գործողությունների ուղեցույցը ներկայացրել են ԱԻՆ-ն և քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչները: «Ամենակարևորը` չպետք է խուճապի մատնվել, հասկանալ իրավիճակը, եթե գտնվում ես տանը, առաջնորդվել համապատասխան ուղեցույցներով. առաջինը հագնվում եք դուք, հագցնում եք ձեր երեխաներին, եթե կան ծերեր, օգնում եք նաև հագնվել նրանց, վերցնում […]
17:54 22.09.2022
Հաստատվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների աջակցության չափը, «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում գերակա շահ է ճանաչվել 33 հողամաս, միջին նորոգման ծրագրերն ավարտելու համար էլ կհատկացվի 1 մլրդ 325 մլն դրամ: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մաթևոսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ պայթյուն՝ հրդեհի […]