TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կանգնե՛նք մեր զինվորի կողքին ու անե՛նք առավելագույնը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, մեր ինքնիշխանությունն ու մեր անկախությունը. Զարեհ Սինանյանի ուղերձը

09:14 21.09.2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, դիմել է մասնավորապես սփյուռքի հայրենակիցներին, իր խոսքում անդրադարձել է հայրենիքի՝ բարձրագույն արժեք լինելու գաղափարին, իր խոսքում մասնավորապես ասել է. «Ցավոք այսօր մեր հայրենիքն ու անկախությունը վտանգված են. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ևս մեկ անգամ դիմեց լայնածավալ հարձակման ՀՀ սուվերեն անկախ տարածքի […]

̰
Ասիական զարգացման բանկի պատվիրակության անդամներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատված

09:00 21.09.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները և Ասիական զարգացման բանկի պատվիրակության անդամներն այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 եւ Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատված։ Տեղում քննարկվել են աշխատանքային հարցեր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

̰
Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր

08:23 21.09.2022

Սեպտեմբերի 21-ին, ժամը 03։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտակա հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։47-ին։ Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

̰
Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

08:15 21.09.2022

Այսօր սեպտեմբերի 21-ն է, նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում հայ ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: 1991 […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

23:58 20.09.2022

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-23-ի կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է […]

̰
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում

22:39 20.09.2022

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր  աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։ Նշել եմ, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման […]

̰
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել տեսաուղերձով

22:20 20.09.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի հետ քննարկմանը։ (Տեսաուղերձը նկարահանվել է օգոստոսի 31-ին, քարտուղարության կանոնների համաձայն՝ ուղարկվել է սեպտեմբերի 8-ին)։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող […]

̰
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակները ծանոթացել են Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին

21:57 20.09.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր Խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։ Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի […]

̰
Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները

21:45 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է […]

̰
Իսպանացի սենատորը դիմել է իր երկրի կառավարությանը Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ

21:14 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան գրավոր հարցում է ուղարկել Իսպանիայի կառավարությանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ։Այս մասին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։ «Կան ավելի քան 7600 քաղաքացիական տեղահանվածներ, 20-ից ավելի հայ ռազմագերիներ: Մասնակի կամ ամբողջապես քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացվել են: Արդյո՞ք Իսպանիայի կառավարությունը միջազգային մակարդակով կձեռնարկի ինչ-որ միջոց այս հանցագործության […]

̰
Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է

21:03 20.09.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանից Հայաստան արտահանումը գրեթե կրկնապատկվել է: Փոխանցում է aliq.ge-ն։ Geostat-ի փոխանցմամբ, 2022 թվականի առաջին 7 ամսում Վրաստանից Հայաստան է արտահանվել 251,532 մլն դոլարի արտադրանք, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Վրաստան ներմուծմանը ևս զգալի աճել է։ Geostat-ի տվյալների համաձայն, 2022 թվականի առաջին 7 ամսում […]

̰
Ջրափի գյուղում այրվել է 20 հա խոտածածկույթ և 10 հա ցորենի հնձած արտ

20:35 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին, ժամը 13։06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրափի գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:36-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ և մոտ 10 հա ցորենի հնձած արտ:

̰
Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

20:29 20.09.2022

  Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին […]

̰
Նախարար Նարեկ Մկրտչյանը Վայոց ձորի մարզում քննարկվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած առաջնային սոցիալական կարիքների բավարարմանը վերաբերող մի շարք հարցեր

20:05 20.09.2022

Նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում․ քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած առաջնային սոցիալական կարիքների բավարարմանը վերաբերող մի շարք հարցեր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։ Այցի շրջանակում նախարարը, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը ժամանել է Հայաստան

19:56 20.09.2022

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, և առաջարկներ պատրաստելու լրացուցիչ համատեղ միջոցառումների համար, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակը գնահատելու, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և Հայաստանի […]

̰
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին

19:36 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին։ Տեղեկացնում  են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար. ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարը՝ հայ-ադրբեջանական վերջին բախումների թեմայով իր ասածի մասին

19:22 20.09.2022

Ռուսական «Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում: «Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, […]

̰
Վարսեր գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

19:00 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14։28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարսեր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 17:12-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։

̰
Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքը ցույց է անցկացրել` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան

18:55 20.09.2022

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական համայնքը ցույց  է անցկացրել ի պաշտպանություն Հայաստանի` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի Ալիկանտե հայկական միության նախագահ Հասմիկ Քոչարյանն ասել է, որ ցույցին մասնակցել են հայեր ոչ միայն Ալիկանտեից, այլև հարևան քաղաքներից: «Հայերով հավաքվել էինք քաղաքապետարանի շենքի մոտ: Ցույցի նպատակը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ծավալված ագրեսիան դատապարտելն էր: Ցույցին ներկա […]

̰
Մարիամ Մկրտչյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում հաղթանակը նվիրում է ՀՀ սահմանապահ զինվորներին

18:47 20.09.2022

Ռումինիայի Մամայա քաղաքում օրերս ավարտվել է շախմատի մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնս հանդես է եկել Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը, որը Մ18 տարեկանների պայքարում հաղթել է բոլոր 11 պարտիաներում և նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ շախմատիստուհին խոստովանում է՝ իր համար անսպասելի էր բացարձակ արդյունքով աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը […]

̰
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է համատեղ իրականացվող բարեփոխումների ընթացքը

18:41 20.09.2022

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալլելոյին, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարար Անդրեասյանը ներկայացրել է ներկայումս ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և դրանց արդյունքները, մասնավորապես խոսել է Հայաստանում ներքին գործերի նախարարության […]

̰
Ավտովթար Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան տուժածներ

18:35 20.09.2022

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16։28-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել «Nissan X-Trail» (վարորդ՝ Կ․ Խ․, ծնված 1987 թ․) և «BMW 5 E60» […]

̰ ̰
Երևանի քաղաքապետն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:53 20.09.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Նիցցայի փոխքաղաքապետ Գաել Նոֆրիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Սարգսյանը նախ և առաջ շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին բոլոր մակարդակներով հասցեական գնահատականներ տալու համար: Անդրադառնալով երկուստեք հարաբերություններին՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ գործակցության […]

̰
ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՄԻԵԴ նորընտիր նախագահին

17:41 20.09.2022

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Սայոֆրա Օ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու […]

̰
Գնել Սանոսյանն Աշգաբադում մասնակցել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին

17:36 20.09.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 13-ին Աշգաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։ Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, […]

̰ ̰
ՄԻՊ-ը առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գործադիր տնօրենի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավարի հետ

17:21 20.09.2022

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյանն առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն տիկին Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ […]

̰
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել․ երկու տղամարդ ձերբակալվել է

17:16 20.09.2022

Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել․ երկու տղամարդ ձերբակալվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

17:07 20.09.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Լիլա Փիթերսին, ՄԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներին, աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին: Այս մասին մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության […]

̰
BACK_TO_TOP