12:57 22.09.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության ՊՈԱԿ-ի արշավախումբը (արշավախմբի ղեկավար՝ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան) «Մեծամոր» հնավայրի տարածքում 2022 թ. սեպտեմբերին մեկնարկած պեղաշրջանի ընթացքում հայտնաբերել են բացառիկ գտածոներ: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշվում է, որ դամբարանադաշտում պեղումները կենտրոնացել են N 22 դամբարանից հարավ-արևելք տեղակայված N 23 դամբարանում: Ըստ նախարարության՝ […]
12:54 22.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր […]
12:51 22.09.2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին: Նախաձեռնված քրեական վարույթի […]
12:47 22.09.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեի հրավերով սեպտեմբերի 7-9-ը այցելել է Թբիլիսի՝ երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների կարգավորումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը վերջնականացնելու և ստորագրելու […]
12:39 22.09.2022
Կառավարության սեպտեմբերի 22-ի հերթական նիստում կատարվել է վերաբաշխում և ընդհանուր 30 կմ 4 ճանապարհահատվածներում միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 1մլրդ 325 մլն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում:
12:35 22.09.2022
Այսօր կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին, նշել է. «Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»: Նշենք, որ երեկ […]
12:33 22.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում […]
12:24 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է […]
12:15 22.09.2022
Ֆրանսիայի Սենատի նախագահական ընդունելությունների սրահում սեպտեմբերի 20-ին Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ, սենատոր Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախին նվիրված համաժողով, որի ընթացքում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» կոլեկտիվ աշխատությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։ Այս մասին հաղորդագրություն է տարածել […]
12:10 22.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Փառատոնի շրջանակում նախատեսված են շուրջ 60 միջոցառումներ՝ բացառիկ զեղչով գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Գրքի երևանյան փառատոնին կմասնակցեն անվանի գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից: Նրանց թվում են Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ […]
12:03 22.09.2022
«Իմ նախապապ Հենրի Մորգենթաուն առաջիններից էր, ով աշխարհին ահազանգեց Հայոց ցեղասպանության մասին», – գրել է Սառա Մորգենթաուն Twitter-ի իր էջում։
11:53 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն գոհունակություն են հայտնել ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման, այլատյացության և խտրականության դեմ պայքարի գործում ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն […]
11:42 22.09.2022
Այսօր կառավարությունում քննարկվել է ««Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» օրենքի նախագիծ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է տուժածներին տրամադրվելիք սոցիալական աջակցության չափը: «Նախագծով […]
11:19 22.09.2022
Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Օրակարգի հարցերից առաջինը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» օրինագիծն էր: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է, որ 2 մարզերում 33 հողակտորի մասին է խոսքը, […]
11:16 22.09.2022
Հույն քաղաքական գործիչ (Սիրիզա կուսակցությունից) Մարկոս Բոլարիսը իր զորակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան։ Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում ներկայացված է նրա գրառումը, որում մասնավորապես ասվում է. «Հարգանք Հայաստանին. Հայը եղբայրական ազգ է, ազգ, որի հետ մենք համընթանում ենք դարեր ի վեր՝ ինչպես բարենպաստ պայմաններում, այնպես էլ փոթորիկների ժամանակ։ Այն […]
10:36 22.09.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել տեսչական մարմնի կողմից 2022 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 09-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 13 դեպքով հաշվարկվել է 12.080.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված […]
10:20 22.09.2022
Սեպտեմբերի 18-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Կապան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում և Երևան-Մեղրի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 […]
10:07 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիկարագուայի արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ Երկուստեք նշվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը խորացնելու հեռանկարներին։ Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Արարատ Միրզոյանը […]
09:53 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։ Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: […]
09:46 22.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ՝ 5 չափաբաժնով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/32Շ)՝ ☑️Հ-70, Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատված ☑️Տ-5-69, /Հ-70/ – Ահնիձոր ավտոճանապարհի կմ0+000 – կմ4+000 հատված ☑️/Հ-70/ – Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+500 հատված ☑️Տ-5-82, /Հ-70/ – Լորուտ ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+600 հատված […]
09:33 22.09.2022
Սեպտեմբերի 20-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 62 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 3,3 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 0․5 հա, Գավառ քաղաքում՝ 7․25 հա, […]
08:52 22.09.2022
Սեպտեմբերի 18-22-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
08:30 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային […]
08:16 22.09.2022
Սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Lexus, ВАЗ 2121 և ЗИЛ մակնիշի կցորդիչով ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը կցորդիչով տեղափոխում էր մեծ քանակի մեղվի փեթակներ […]
23:59 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին, 22-23-ը կեսօրից հետո, 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ն աստիճանաբար կնվազի 4-5, 25-ին ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 21-ի […]
23:28 21.09.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը 09:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գյումրի քաղաքի՝ Գ. Նժդեհի հրապարակի 2, 4 շենքերի և կոտորակների, թիվ 139 տնակային տարածքի, Ախուրյանի խճուղու, Օդանավակայան թաղամասի, Արևելյան թաղ. 1, 2, 3 շենքերի, Բաղրամյան, Թեհլերյան […]
21:33 21.09.2022
Անկախության իմաստը մենք հասկանում ենք ճանապարհին և այդ ճանապարհը մենք հիմա միասին ենք անցնում` անկախ նրանից` դուք երբ եք ծնվել, ես երբ եմ ծնվել: Անկախության պաշտպանությունը, անկախության արժեքը ավարտված պրոցես չէ՝ այս մասին «Հորիզոնի» տաղավարում ասել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: «Գուցե այսօր` այս ողբերգական ժամանակներում, մենք ավելի խորն ենք հասկանում անկախության […]
21:22 21.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին։ Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից սկսված Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների […]
21:12 21.09.2022
Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու […]