11:41 19.09.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն ի պատասխան հայաստանյան լրատվամիջոցների հարցման, հաստատել է, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված զինվոր Դավիթ Գիշյանին: Մասնավորապես ասել է. «Ադրբեջանական Telegram-ի ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում հարազատները ճանաչել են ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանին՝ ծնված 2002 թվականին։ Տեսանյութի կադրերից պարզ է դարձել, որ Դավիթը վիրավորվել է ուսի շրջանում եւ […]
11:23 19.09.2022
Նա իր հրաժեշտի գրառման մեջ նշել է, որ ժողովրդավար աշխարհն աջակցում է Հայաստանի ձգտմանը՝ դեպի խաղաղ ապագայի կերտում։
11:05 19.09.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 12-18-ը: Ըստ այնմ՝ գրանցվել է հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ, առողջացել է 2528 քաղաքացի: Պատվաստումային գործընթացը ևս շարունակվում է: Մինչ այժմ ամբողջովին պատվաստվել է1 մլն 24 հազար քաղաքացի, առաջին դեղաչափ ստացել է ավելի քան 1 մլն 148 հազարը, ընդհանուր թիվը կազմում է 2 252 […]
10:31 19.09.2022
Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը Ինստագրամի իր էջում անդրադարձել է հայ ժողովրդի նկատմամբ հերթական, իր խոսքերով, «դավադրությանը», մասնավորապես գրել է. «Ես խախտում եմ իմ լռությունն այստեղ, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհայտնեն այդ մասին։ Հայաստանը փոքրիկ երկիր է՝ […]
10:15 19.09.2022
Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 97+020-կմ104+700 հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Շինաշխատանքների տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ի աշխատակից Խաժակ Նորոյանը տեղեկացնում է, որ այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե վերին շերտը, կատարվում են այլ աշխատանքներ։ Արդեն իսկ 30 հազար քմ մակերեսում այդ աշխատանքներն արված են։ Նա […]
10:00 19.09.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը՝ կից հրապարակելով լուսանկարներ:
09:38 19.09.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
08:49 19.09.2022
Սեպտեմբերի 19-ին, ժամը 00։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի […]
08:37 19.09.2022
Սեպտեմբերի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 49 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 1․1 հա, Գավառ քաղաքում՝ 300 […]
00:35 19.09.2022
Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: «Սեպտեմբերի 18-ին ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն եմ հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]
22:22 18.09.2022
ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի բաժինը ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսինի և ամերիկյան պատվիրակության, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանը ամբողջությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. Հարցուպատասխան Հանրային հեռուստաընկերություն, Անուշ Մուրադյան – Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաներն ընդունել են այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ […]
22:06 18.09.2022
Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել […]
18:52 18.09.2022
ՀՀ վարչապետը «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։
17:21 18.09.2022
Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, սրանք միայն գեղեցիկ խոսքեր չեն։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուս-հայկական IX միջտարածաշրջանային համաժողովին։ «Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր […]
16:28 18.09.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին այս մասին հայտարարել է Երևանում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում: Նա շեշտել է Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար: «Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը […]
16:08 18.09.2022
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: «Հարգելի՛ […]
14:25 18.09.2022
«Մեր այցի կարևորությունը և արժեքը նաև այն է, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից»,- ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ աջակցություն է պատրաստ տրամադրել ԱՄՆ-ը Հայաստանին: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի […]
14:12 18.09.2022
« ՀԱՊԿ-ի հետ կապված մենք որևէ բան չենք ասում, հասկանում ենք, որ Հայաստանն այդ կազմակերպության մաս է ՌԴ-ի հետ։ Սակայն, այն, ինչ մենք ասում ենք, հետևյալն է՝ Հայաստանի անվտանգության հարցերով մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայկական […]
12:12 18.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: «Հարգելի՛ բարեկամ, Ձեր այցը Հայաստան […]
11:09 18.09.2022
Սեպտեմբերի 16-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Կոտայքի մարզի Ջրվեժ, Արագածոտնի մարզի Օշական և Տավուշի մարզի Բերդավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 գյուրզա, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:49 18.09.2022
Սեպտեմբերի 14-18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան և Կապան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) և տրանսպորտային միջոցներում […]
09:02 18.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:47 18.09.2022
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք Սեպտեմբերի 18-ին, տեղական ժամանակվ ժամը 08:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․80⁰ և արևելյան երկայնության 44․32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
23:22 17.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դավիթ Մալյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթանի և Վեգների փողոցներ, Բաշինջաղյան փ. 169, 171 շենքեր […]
23:08 17.09.2022
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Տեղեկությունն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել […]
22:15 17.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:49 17.09.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին» ռազմական գործողության ավարտի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Էրդողանը, սակայն, վերահաստատել է իրենց նախկին պահանջները։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել […]