14:25 18.09.2022
«Մեր այցի կարևորությունը և արժեքը նաև այն է, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից»,- ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտնել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ աջակցություն է պատրաստ տրամադրել ԱՄՆ-ը Հայաստանին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն էլ հայտարարեց, թե իրենց այցից առաջ պաշտպանական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել։
«Նաև ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսվել։ Ժողովրդավարությունը շատ փխրուն է, և մենք՝ ամերիկացիներս, գիտակցում ենք ժողովրդավարության փխրունությունը։ Ժողովրդավարությունը և անվտանգությունը միասին պետք է լինեն:Մենք կարևորում և շեշտադրում եք այդ հարցերը», – հայտարարել է Աննա Էշուն։
«Հայասանյան ժողովրդավարությունը արժեք է և ուրախություն ամբողջ աշխարհի համար: Մենք շնորհավորում ենք հեղափոխությանը այս հաղթանակի և արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար: Այդ ճանապարհին անվտանգությունը ևս կարևոր գործոն է: Մեր երկրի նախագահը՝ Բենջամին Ֆրանքլինն ասել էր. «Ազատություն և ժողովրդավարություն, կամ մեկը կամ մյուսը չի կարող լինել, այս երկուսը պիտի միասին լինեն: Այստեղ եվս մի գործոն պետք է ներառվի ՝ անվտանգությունը,եվ բոորը միասին պիտի առաջ շարժվեն»,-որպես եզրափակում ասել է Նենսի Փելոսին:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:54 19.06.2025
Նրա ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ․ ու՞մ է գովել լեգենդար Յարոմիր ՅագրըԼեգենդար հոկեյիստ Յարոմիր Յագրը գովեստի խոսքեր է ասել «Էդմոնթոն Օյլերսի» առաջատար Քոնոր Մաքդևիդի մասին, հայտնում է Sportsnet-ը: «Քոնորի ելույնթները ստիպում են նույնիսկ թոփ հոկեյիստներին իրենց հիմար զգալ: Ես միշտ հիանում եմ նրանցով, ովքեր գերազանցում են մյուսներին: Մաքդևիդին ասես ինչ-որ մեծ էներգիա փոխանցած լինեն: Միշտ կարող եմ առանձնացնել մեծություններին: Գրեցկին մեծություն էր, Լեմյեն մեծություն էր»,- ասել […] ...
11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...