TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նախարար Վահրամ Դումանյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերը

18:27 19.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը: Ողջունելով պատվիրակության այցը […]

̰
ՍԴ նախագահը  Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը

18:20 19.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

17:46 19.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս գլխավորում է ՌԴ պատվիրակությունը, որը Երևանում մասնակցում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովին, Հայ-ռուսական գործարար երկխոսությանը և Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպմանը: Վարչապետը նշել է, որ չնայած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանին լարվածության պահպանմանը՝ որոշում է կայացվել չհետաձգել միջոցառումները, որոնք ուղղված են Հայաստանի և […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ

17:42 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ: Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ […]

̰
Ամուսինների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

17:26 19.09.2022

Սեպտեմբերի 16-ին՝ կեսօրին մոտ, Նոյեմբերյանում դանակահարություն էր եղել։ 35-ամյա մի տղամարդ գնացել էր կնոջ աշխատավայր՝ խանութ։ Անձնական հարցերի շուրջ վիճել էր նրա հետ ու դանակով հարվածներ հասցրել: Րոպեներ անց բաժնում հաղորդում էր ստացվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից. տուժած կինը հոսպիտալացվել էր։ Ախտորոշվել էր «որովայնի կտրած-ծակած վերք»: Դեպքի վայր և բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց […]

̰
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

17:17 19.09.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 12-18-ը. «Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել 1900.48մ (18.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, ընդունվել է հայտարարություն

16:58 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հետևյալ հայտարարությունը. «2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում […]

̰
ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մի շարք հիմնարար իրավունքներ

16:50 19.09.2022

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը և Դավիթ Խաչատուրյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ընդունել են Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովային: Հանդիպման ընթացքում ԲԴԽ անդամները շեշտել են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով խախտվում են հայ զինծառայողների […]

̰
Գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»

16:36 19.09.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»: «Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակվում են գույքագրվել և բավարարվել։ Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, […]

̰
ԱԻ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

16:30 19.09.2022

Շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր: Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված […]

̰
Հակոբ Արշակյանը Ճապոնիայի դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին

16:24 19.09.2022

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հայաստանին […]

̰
Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում

16:14 19.09.2022

Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում։ «Զինուժ մեդիայի» տեսանյութը:

̰
Տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

16:08 19.09.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը աշխատանքային […]

̰
Կին զինծառայողին թիրախավորել էին, ոչ միայն որովհետև զինծառայող էր, հայ, այլև կին. ՄԻՊ

15:55 19.09.2022

Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Հարցին, թե ինչու էր կոչ անում չտարածել տեսանյութը, որում երևում է խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմինը, որի վրա գրված է «յաշմա», և արդյոք իրենք բոլոր ելույթներում […]

̰
«Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում»․ ՄԻՊ

15:52 19.09.2022

Սոթք, Կութ, Նորաբակ համայնքները ամենաշատն են տուժել ադրբեջանական վերջին հարձակումից, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: Ռազմական վերջին գործողությունների հետևանքով կա 7600 տեղահանված: Օգտատերերը հետաքրքրվել էին` ի՞նչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, և արդյոք վստա՞հ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու կյանքի որակին ոչինչ չի սպառնում: «Անկասկած […]

̰
Ստորագրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2022-2027 թթ, միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր

15:35 19.09.2022

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը: Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով: Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և […]

̰
Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ

14:45 19.09.2022

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն, Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին հստակ է․ Իրանի ԱԳՆ խոսնակ

14:42 19.09.2022

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է երկխոսություն սկսելու կողմերի քաղաքական կամքի կարևորությունը։

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

14:05 19.09.2022

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։

̰
Կրեմլում մեկնաբանել են Փելոսիի այցը Հայաստան

13:54 19.09.2022

Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փելոսիի այցը Հայաստան և արդյոք այդ այցը կարող է ծառայել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորմանը։

̰
Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և չգրոհված հարձակման վերաբերյալ

12:57 19.09.2022

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և չգրոհված հարձակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ պատերազմը Հայաստանի և նրա ժողովրդի դեմ։ Չնայած զինադադարի պայմանավորվածություններին, Ադրբեջանի պետական ​​իշխանությունների ընդհանուր ցեղասպանական հռետորաբանությունը ցույց է տալիս հայկական ազգային ինքնությունը և նրա տարածքը ոչնչացնելու մշտական ​​վճռականությունը: 2022 […]

̰
Շիրակի մարզում նախորդ շաբաթ ծնվել է 90 երեխա

12:52 19.09.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 12-18-ը, ծնվել է 90 երեխա։ Լույս աշխարհ է եկել 53 տղա, 37 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 16-ից 19-ը

12:43 19.09.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ընտանեկան բռնության՝ 8, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, անձի առևանգման, կողոպուտի և բնակարանային գողության՝ 3-ական, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության […]

̰
Արեգ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Նոր Զելանդիայում ՀՀ դեսպան

12:37 19.09.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արեգ Հովհաննիսյանին Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին, համատեղության կարգով, […]

̰
Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի. Վլադիմիր Պուտին

12:34 19.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Կրեմլի կայքէջը հրապարակել է նախագահի ուղերձը, որում ասվում է. «Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, […]

̰
ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Փաշինյան

12:31 19.09.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում նշվում է. «Հարգելի՛ բարեկամներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք […]

̰
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում է ստացիոնար բուժումը

12:22 19.09.2022

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը […]

̰
Ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները

12:19 19.09.2022

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են ադրբեջանական ագրեսիայի և ծայրահեղ լարված վերջին օրերի սահմանային իրադարձությունները։  

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ

12:04 19.09.2022

Խոտածածկ տարածքներն այրելու հետևանքով տուժում է բուսական ու կենդանական աշխարհը, հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ հայտնելով, որ շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։ Եվս մեկ անգամ նախարարությունը հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների […]

̰
Տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով

11:59 19.09.2022

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.4%-ով։ 2022թ. օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2022թ. հուլիսի համեմատ աճել է 0.2%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 5.0%, մանրամասնել է Բիզնես 24 կայքը: Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. հունվար-օգոստոսի ընթացքում աճել […]

̰
BACK_TO_TOP