10:28 15.09.2022
Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի խոսք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Մասնավորապես ասել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր […]
10:09 15.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ՝ 2 չափաբաժնով՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (աջ գոտի) հատված Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի–Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ28+900-կմ36+212 (ձախ գոտի) հատված ⏳Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 26.09.2022թ.՝ ժամը 10.00։
08:55 15.09.2022
Սեպտեմբերի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 1000 քմ, Սևան քաղաքում՝ 400 քմ, Դդմաշեն գյուղում՝ 1․5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 21 հա, Աբովյան քաղաքում՝ […]
08:49 15.09.2022
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, առավոտյան 8.30-ի դրությամբ իրավիճակը ներկայացնելով՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
08:43 15.09.2022
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին հայտարարել է, որ Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար: «Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը և […]
02:31 15.09.2022
Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։ «Զոհված բնակիչը Գևորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետևից, երբ դեպքը պատահել է»,– նշել է Պապյանը։
02:15 15.09.2022
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի «Ծիրան» ռեստորանից Ձորաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան հայտնվել է փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]
01:44 15.09.2022
Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հույս ունի, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը։ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հարցին՝ կա՞ հրադադարի պայմանավորվածություն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր լինի հրադադար ունենալ»։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, […]
01:20 15.09.2022
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ է տեղի ունենում իրականում՝ փաստերով․ – Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, – Հայկական զինված ուժերը կազմակերպված, լուրջ դիմադրություն են ցույց տալիս բոլոր ուղղություններով, որոշ ուղղություններով նաև հետ են շպրտում թշնամու զորքերը, – Հայկական դիվանագիտական ճակատը, այդ թվում նաև խորհրդարանական, գրագետ և […]
01:15 15.09.2022
Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական […]
00:48 15.09.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյի, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանի և առողջապահական ծրագրերի ներկայացուցիչ Կարինե Թորոսյանի հետ։ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մարզպետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը։
00:16 15.09.2022
Համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը, Ջերմուկի վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։ «Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել, եվ հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
00:09 15.09.2022
Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիչը: «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն […]
23:57 14.09.2022
Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել: Այս մասին պարզաբանում է տարածել Սյունիքի մարզպետարանը: «Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,- ասված է պարզաբանման մեջ:
23:34 14.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը նվազել է 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է […]
22:47 14.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի սեփական տներ, Նորք 7փ. 132-169 սեփական տներ, Գ․Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և հարակից սեփական տներ, Դավիթ Բեկի փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց և հարակից […]
22:37 14.09.2022
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ «Սույն հաղորդագրությամբ և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
21:57 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է երկրում տիրող իրավիճակից։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:53 14.09.2022
Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է հաղորդագրության […]
21:33 14.09.2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ռուս զբոսաշրջիկներին խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններ։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Այսօրվա […]
21:20 14.09.2022
Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակվել և ահաբեկել անմեղ հայ խաղաղ բնակիչներին։ Եվ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է աներկբա դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բարձր ուղերձով բանաձև են ներկայացրել՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այլևս ոչ մի աջակցություն։ Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչության համար»,- գրել […]
20:48 14.09.2022
Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի ու արդյոք արդյունավետ են միջազգային արձագանքներն ու համարժեք՝ ադրբեջանական ագրեսիային: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: «Բրյուսելում, հայտարարությունը, որը տարածվեց, բավական դրական լույսի ներքո էր ներկայացվում, նաև կողմերը որոշակի ժամկետներ էին հստակեցրել և պիտի սկսեին աշխատել նախագծի շուրջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ […]
20:25 14.09.2022
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հանդես են եկել ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է անում Շվեդիայի կառավարությանը դատապարտել Ադրբեջանի Հանրապետության հարձակումները Հայաստանի Հանրապետության դեմ Մենք՝ Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ներքոստորագրյալ անդամներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ […]
20:15 14.09.2022
Հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների, դրա ինտենսիության ու հետևանքների վերաբերյաl պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ ժամը 08-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ […]
19:45 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Չարենցի փողոցի տներից մեկ բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է […]
19:30 14.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ծրագրում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ։ Առաքելության խումբը կառաջնորդի կազմակերպության միասնական շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ը սկսել է իրականացնել երեքշաբթի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք […]
19:24 14.09.2022
Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարչապետը չի մասնակցելու Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը:
19:15 14.09.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Հարգելի՛ գործընկերներ Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետների ու […]
18:52 14.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18:00-ի դրությամբ։ Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Ժամը 15:00-17:00-ը ընկած հատվածով Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են նաև ԱԹՍ-ներ: Ժամը 17:00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը […]