Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է․ ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+14.09 oC

Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է․ ՀՀ ԱԳՆ

19:15 14.09.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Հարգելի՛ գործընկերներ

Ինչպես արդեն տեղյակ եք, սեպտեմբերի 13-ին` կեսգիշերն անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավարևելյան հատվածում՝ ըստ էության, ոտնձգություն կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ագրեսիան տեղի է ունեցել հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ, ընդ որում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում մարտական դիրքերի, այլ նաև Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Սոթք, Վարդենիս, Ջերմուկ, Գորիս, Կապան, Արտանիշ և Իշխանասար բնակավայրերի և դրանց քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։

Այսօրվա դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։ Սոցիալական ցանցերում ադրբեջանցիները տեսահոլովակներ են տարածում, որտեղ կան նոր հայ ռազմագերիներ։ Այս համատեքստում կարևոր է միջազգային հանրության արձագանքը՝ թույլ չտալու 44-օրյա պատերազմի օրինակով հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքները, բռնությունները, արտադատական սպանությունները և բռնի անհետացումները:

Պետք է նշել, որ սանձազերծված ագրեսիային նախորդել են Ադրբեջանի՝  ամիսներ շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնող հայտարարությունները, մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ բարձրագույն մակարդակով հնչող հավակնությունները, ինչպես նաև վերջին օրերին Հայաստանի նկատմամբ իրականացվող սադրանքները։

Ադրբեջանը, իր ոճին համապատասխան, մեղադրում է հայկական կողմին լայնածավալ սադրանքներ սկսելու մեջ։ Իհարկե, կարծում եմ, տարածաշրջանի ձեր իմացությունը և տնօրինած տեղեկատվությունը բավարար է հասկանալու համար, թե որ կողմն է նախաձեռնել ագրեսիվ գործողություններ, սակայն հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել այս լայնածավալ ագրեսիային նախորդած օրերի ընթացքում տեղի ունեցած զարգացումներին։

Սեպտեմբերի 2-ից սկսած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր տարածում էր կեղծ տեղեկատվություն, որ ադրբեջանական հենակետերի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներով։ Այս տեղեկատվությունը մի քանի անգամ այդ օրերի ընթացքում պաշտոնապես հերքվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից։

Մենք պարբերաբար տեղեկատվություն էինք ստանում Թուրքիայից Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում իրականացնող ինքնաթիռների վերաբերյալ։ Իսկ սեպտեմբերի 5-9 Թուրքիայի և Ադրբեջանի օդուժը իրականացնում էր համատեղ զորավարժություն, որի հայտարարված խնդիրը պայմանական թշնամու օդային և ցամաքային թիրախների ոչնչացումն էր։

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը Գլխավոր շտաբի հետ հանդիպման ժամանակ հանձնարարեց պատրաստ լինել անմիջապես և կտրուկ պատասխանելու սադրանքներին։ Նա նաև հավելյալ հանձնարարականներ էր տվել՝ բարելավելու Հայաստանի հետ սահմանին զինծառայողների բժշկական օգնությունը։

Նմանօրինակ քայլերի տրամաբանություն էր գործել նաև 2020 թվականին 44-օրա պատերազմին նախորդող շրջանում։

Խոսելով ավելի խորքային պատճառների մասին՝ պետք է փաստել, որ Ադրբեջանը համարում է, որ Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պայմաններին:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը, ըստ էության, վերջնագրային ոճով հայտարարեց, որ չի պատրաստվում Հայաստանի Հանրապետության հետ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որովհետև, ըստ իրեն, Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի և արցախահայության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին խնդիրը, որը ցանկության դեպքում կկարգավորի՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրությունը։ Բնականաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։

Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը խոչընդոտվում է հենց Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի այս ագրեսիան միջազգային իրավունքի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։ Ըստ էության, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում, Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր պահանջներին և նկրտումներին։

Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը արդյունք է նաև նախորդ՝ 2021թ․ մայիսից սկսած ագրեսիաներին միջազգային հանրության անհասցե հայտարարությունների։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ուղիղ էին այս երկու օրվա ընթացքում հնչեցրած իրենց հայտարարություններում, և նույնանման արդարացի դիրքորոշում եմ ակնկալում նաև մյուս գործընկեր երկրներից։

Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը, որոշում է կայացրել օգտագործել դիվանագիտական ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և վերադարձնելու ադրբեջանական զորքին իրենց ելման դիրքեր։ Ըստ այդմ, Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստան գործուղել ՀԱՊԿ մոնիթորինգաին առաքելություն և կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։

Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝

  •       Կրակի ամբողջական դադարեցում
  •       Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր
  •       Հայ ռազմագերիների ազատ արձակում»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP