01:24 14.09.2022
Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը, այստեղ հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տաղավարում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության միջազգային հարցերով գրասենյակի` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած դիմումի մանրամասները։ «Այդուհանդերձ, այդ […]
00:44 14.09.2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասցեական հայտարարություն է տարածել՝ Հայաստանի տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ. « Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները, հրադադարի հարգում և վերադարձ բանակցային դաշտ։ Իրավիճակը կքննարկվի վաղը ՄԱԿ անվտանգության խորհրդում»։ #Arménie #Azerbaïdjan | @MinColonna vient de s’entretenir avec […]
00:27 14.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը: Նախարար Միրզոյանն […]
00:08 14.09.2022
Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից մի անձ է գերեվարվել: Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ – ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների […]
23:26 13.09.2022
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ […]
23:20 13.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը` նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում […]
22:49 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․23⁰ և արևելյան երկայնության 46․08⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի […]
22:17 13.09.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանին հակամարտության ապաէսկալացման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտերի վերսկսման մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու […]
21:41 13.09.2022
Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր […]
21:35 13.09.2022
Ինչպե՞ս են սկսվել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ պաշտոնական տեղեկությունները ներկայացնում ենք ըստ ժամանակագրության: Առաջին պաշտոնական հաղորդագրությունը պաշտպանության նախարարությունը տարածեց գիշերը ժամը մեկին՝ հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Այս […]
20:12 13.09.2022
Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»: Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք չենք դիտարկվում, իրականացվում են […]
20:02 13.09.2022
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անհանգստացած է հայ-ադրբեջանակա սահմանին 2022 թ. սեպտեմբերի 13-ից ռազմական գործողությունների սրացման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։ «Ռազմական գործողություններ վարելիս անհրաժեշտ է մշտապես ձեռնարկել նախազգուշական բոլոր հնարավոր միջոցները՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման ուղղությամբ։ Դա Ժնևի կոնվենցիաները […]
19:51 13.09.2022
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել կոչով՝ ուղղված միջազգային հանրությանը, գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին՝ անհապաղ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան պետության սահմանները հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից: Թիրախում են քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակելի տարածքներ: Խնդրում ենք միջազգային հանրությանը, մեր գործընկեր երկրներին և նրանց ղեկավարներին անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Սիրելի […]
19:45 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ «Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, […]
19:38 13.09.2022
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ նկատի ունենալով հաղորդագրությունները տեղի ունեցող զինված բախումների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ԵԱՀԿ քարտուղարության հաղորդակցության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: «Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին […]
19:26 13.09.2022
Միացյալ Նահանգները ձգտում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցներում։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ Բլինկենը զրույցներում «խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ»։ Նրա խոսքերով՝ ամերիկյան […]
19:17 13.09.2022
Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, լրագրողներին այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Հայկական կողմի խնդրանքով այսօր՝ մոտավորապես ժամը 18:30-ին, այժմ ժամանակն է համաձայնեցվում, կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով»,- ասել է նա։ Ուշակովը նշել է, որ քննարկումը կանցկացվի փակ դռների հետևում։
19:07 13.09.2022
Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին: «Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. […]
18:40 13.09.2022
Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: «Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, – Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել […]
18:34 13.09.2022
Սա ոչ միայն Հայաստանի հետ հրադադարի մասին Ադրբեջանի համաձայնագրի աղաղակող խախտում է, այլև ուղիղ հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Դա տեղի է ունեցել ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ձեռք սեղմեցին Բրյուսելում, […]
18:20 13.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ Սիրելի ժողովուրդ Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի […]
17:55 13.09.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիային՝ կոչ անելով կողմերին կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ «Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորել՝ մասնավորապես պահպանելով միջազգային […]
17:50 13.09.2022
Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին սեպտեմբերի 13-ին ԵԽ-ում ելույթ է ունեցել՝ խստորեն դատապարտելով Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը արձանագրել է, որ Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվ հրետակոծել է Հայաստանի տարբեր քաղաքներ ու գյուղեր, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտներ՝ որը հայկական կողմում հանգեցրել […]
17:41 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
17:16 13.09.2022
Գեղարքունիքի մարզում և Վարդենիս քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նախ հերքեց լուրերը, թե Վարդենիս քաղաքի վրա արկեր են ընկել: «Արկեր չեն ընկել քաղաքի վրա ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր: Արկեր ընկել են միայն սահմանամերձ գյուղերի` Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ: Հրետակոծությունը գյուղերի ուղղությամբ արդեն դադարել է, […]
17:07 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի […]
16:55 13.09.2022
Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են. այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար»,- նշել է Շառլ Միշելը: Reports about fighting on the #Armenia – #Azerbaijan border are extremely worrying. Need a complete and […]
16:37 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական […]
16:26 13.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, […]
16:16 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին […]