09:15 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ` Ա․ Հ․) և «UAZ-469» մակնիշի (վարորդ` Ա․ Փ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Dեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները […]
09:09 13.09.2022
«Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն: Նա խստորեն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։
09:02 13.09.2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը, նշելով, որ ինչպես վաղուց հստակ հասկացրել են, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասված է պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
08:48 13.09.2022
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի խաղաղ քաղաքների և գյուղերի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակման խիստ դատապարտմամբ։ «Տեղի ունեցածը պաշտոնական Բաքվի հետևողականորեն մարդատյաց ու գիշատիչ քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս անգամ երկերեսանիորեն թաքնվելով «տարածաշրջանում խաղաղության» թեմայի հետևում՝ իրականացվեց հերթական ագրեսիան՝ այժմ ինքնիշխան պետության՝ Հայաստանի դեմ։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները […]
08:28 13.09.2022
Առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել, այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում […]
08:23 13.09.2022
Թվիթերի իր էջում Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա դատապարտել է Կոնգրեսմեն Ջիմ Կոստան: Նա մասնավորապես գրել է. «Ես դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի հետ, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»:
08:01 13.09.2022
Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական […]
05:15 13.09.2022
Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, հայտնում են առոցջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
05:02 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը: Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր […]
04:30 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ […]
04:12 13.09.2022
Ժամը 04։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել […]
04:00 13.09.2022
2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է […]
03:54 13.09.2022
Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ «Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
03:01 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին` ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ […]
02:32 13.09.2022
Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։ «Այս երեկո իմ մտքերը Հայաստանի ու հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, […]
01:49 13.09.2022
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի […]
01:37 13.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր, գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Ինչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ։
01:03 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ»,- ասված է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
22:55 12.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան […]
22:19 12.09.2022
«Բացառել թերի նախագծերի մշակումը. բարեկարգվող տարածքներում պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի»․ Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական նիստին նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Շոգ ու չոր եղանակներին մոտ օրերս կփոխարինեն անձրևն ու ամպրոպը։ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների, գրանցել խնդիրները։ Զեկուցեցին` մայրաքաղաքի հեղեղատար համակարգը գույքագրման փուլում է, վերջնական, ճշգրտված պատկերը պարզ կլինի […]
20:48 12.09.2022
Հունիսի 23-ին, ժամը 11.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարութան «911» ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Փարաքար գյուղի Գետափի փողոցում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանություն: Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրի ճանապարհին էր, երբ բաժնում հաղորդում ստացվեց «Աստղիկ» բժշկական կենտրոնից. Էջմիածնի շտապօգնությունն իրենց մոտ էր տեղափոխել մեքենայի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած տղամարդու` Փարաքարի […]
20:26 12.09.2022
Գրադարանների արդյունավետ կառավարման ու ընթերցողների սպասարկումն առավել արագ կազմակերպելու նպատակով առաջնային ու կարևոր քայլերից է միասնական էլեկտրոնային համակարգի ներդնումը: Աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոլորտի մասնագետների հետ քննարկել է գրադարանների զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերը:
19:35 12.09.2022
Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ սեպտեմբերի 12-16-ը Տավուշի մարզում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր մեկնարկել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Կարևորելով քաղպաշտպանության միջոցառման անցկացումն ու դրանում համապատասխան կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ մարզպետը նշել է, որ այն հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում […]
19:29 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն […]
19:16 12.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի […]
19:00 12.09.2022
N զորամիավորումում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։
18:55 12.09.2022
Կառավարության ղեկավարին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր […]
18:35 12.09.2022
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում` Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ անցկացվել է «Հաւք» ԱԹՍ 2-րդ մրցույթը։ Միջոցառման աջակիցներից է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով առաջարկել լուծումներ: Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ […]
18:17 12.09.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 5-11-ը, գրանցվել է 81 ծնունդ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Լույս աշխարհ է եկել 46 տղա, 35 աղջիկ։
17:45 12.09.2022
Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը 11-րդն է 165 երկրների շարքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Մեր հարևան երկրներից ոչ մեկն այս ցուցանիշով չի գերազանցում Հայաստանին: Այս ինդեքսում ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքը: