19:07 13.09.2022
Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:
«Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին: Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով: Որևէ կոնֆլիկտ չի կարող ռազմական լուծում ունենալ: Մենք կոչ ենք անում կողմերին հետամուտ լինել բանակցություններին՝ տևական և խաղաղ լուծման հասնելու նպատակով»,- ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:
08:55 16.05.2025
«Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել գործնական շախմատի ցուցադրական խաղ։ «Երիտասարդ տղաների» թիմը 8-4 հաշվով հաղթել է «Հին սերունդին»։ «Երիտասարդ տղաների» թիմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Մամիկոն Ղարիբյանը, «Հին սերունդից»` Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը։ Գործնական շախմատի ցուցադրական խաղեր անցկացվում […] ...
08:50 16.05.2025
Ռուբիո. ԱՄՆ ներկայացուցիչը կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին ՍտամբուլումՌուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Ստամբուլում կայանալիք բանակցություններին ներկա կլինի ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Այս մասին հինգշաբթի Անթալիայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պատասխանելով ուրբաթ օրը նախատեսված բանակցությունների ձևաչափի մասին հարցին՝ Ռուբիոն ասել է, որ Ստամբուլում հանդիպելու է «Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ»։ «Ես կհանդիպեմ նրանց հետ, մեր թիմից ինչ-որ […] ...
08:40 16.05.2025
Եմենի հութիները ստանձնել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի հրթիռային հարձակման պատասխանատվությունըԵմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի հրթիռային ուժերը գերձայնային բալիստիկ հրթիռով գրոհել են Բեն Գուրիոն օդանավակայանը, որը գտնվում է Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ): Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին՝ ստիպելով միլիոնավոր […] ...
08:30 16.05.2025
Սերոբյանի «Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի եզրափակիչ«Շերիֆը» դուրս է եկել Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը կիսաեզրափակչի պատասխան խաղում սեփական դաշտում ևս հաղթել է «Զիմբրուին»` 1-0։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ «Շերիֆը» եզրափակչում կմրցի «Միսլամիի» դեմ։ ...
08:25 16.05.2025
Bloomberg. ԱՄՆ-ը վախենում է, որ Չինաստանը կարող է չիպեր ստանալ Մերձավոր Արևելքի երկրներիցԱՄՆ վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը՝ թույլ տալ, որ բարձր տեխնոլոգիական չիպերի մեծ ծավալներ վաճառվեն Մերձավոր Արևելքի երկրներին, կարող է հանգեցնել նրան, որ դրանց մի մասը կհայտնվի Չինաստանում: Այս մասին գրում է Bloomberg-ը։ Դրա տեղեկություններով՝ ամերիկյան վարչակազմի որոշ ներկայացուցիչներ, որոնք թշնամաբար են տրամադրված Չինաստանի նկատմամբ, կարծում են, որ հաշվի […] ...
08:15 16.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...