17:33 12.09.2022
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք անհատական բնակելի տուն կառուցելուց հետո երկու տարվա ընթացքում կցանկանան այն վաճառել, պետք է վճարեն 20 տոկոս եկամտային հարկ: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Ալխաս Ղազարյանն առաջարկում են հանել օրենքում գործող այդ դրույթը՝ փոփոխություն կատարելով Հարկային օրենսգրքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 12-ի ԱԺ […]
16:21 12.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ինչպես նաև՝ ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր: Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ […]
16:19 12.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է հանցագործություններով պետությանը պատճառված վնասների և դրանց վերականգնման ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների հսկողության ներքո 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած 3455 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 508.441.605.552 ՀՀ դրամի վնաս, որից […]
16:10 12.09.2022
Մայրաքաղաքում ընթացքի մեջ է հեղեղատար համակարգերի մաքրման գործընթացը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ընկերությանն առաջարկել է ըստ հասցեականության հեղեղատարների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել նաև քաղաքապետարանին: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շրջայցերի միջոցով, ըստ հասցեների գրանցել խնդիրները, որպեսզի տեղումների ժամանակ հեղեղումներ չլինեն: Ամփոփելով աշխատանքային շրջայցերի արդյունքները՝ Երևանի քաղաքապետը բարեկարգվող տարածքները ծրագրում ոչ […]
15:34 12.09.2022
«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով կկանոնակարգվի ԵԱՏՄ անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից մաքսատուրքերի հավաքագրման և բաշխման գործընթացի նկատմամբ հսկողությունը: Առաջարկվում է կարգավորել համատեղ վերահսկիչ միջոցառումների իրականացման նպատակները, […]
13:00 12.09.2022
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և […]
12:53 12.09.2022
Աշխատանքային այցով գտնվում եմ Թել Ավիվում, որի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
12:44 12.09.2022
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունների բոլոր միջազգային հանդիպումների օրակարգում եղել է և կլինի Ադրբեջանում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը: Սիմոնյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, նշել է. «Միջնորդությունները մեկ րոպե անգամ չեն դադարել: Մշտապես այդ միջնորդությունները եղել են: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի […]
12:24 12.09.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Դավիթաշենի 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 48-ամյա Արամ Բ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: *** Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]
12:18 12.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է այն մասին, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորների բացակայությունը չի խանգարի խորհրդարանի բնականոն աշխատանքին: «Ո՛չ, չի վնասի, որովհետև Ազգային ժողովն ամենաբարձր լեգիտիմությունը ունեցող ԱԺ-ն է, իսկ ընդդիմությունն ամենացածր լեգիտիմությունը ունեցող ընդդիմությունն է մեր պատմության մեջ: Չգիտեմ, թող այլընտրանքային պետություն հիմնեն»,- ասել է ԱԺ բախագահը: Նա նաև […]
12:15 12.09.2022
Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես վերացնել: Օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն […]
12:02 12.09.2022
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է շահութահարկ վճարողներին հնարավորություն ընձեռել առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը նվազեցնել համախառն եկամտից: Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ հերթական նիստում: Արման Պողոսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով գործարարների […]
11:54 12.09.2022
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 26,5 միլիոն եվրո գումարի չափով վարկ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։ Նա նշեց, որ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման […]
11:50 12.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վենդինգ» ՍՊԸ-ին պատկանող (Երևան, Հանրապետության Հրապարակ 4) հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների լրացուցիչ ստուգմամբ փաստվել է, որ այս հանրային սննդի կազմակերպությունը վերացրել է նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
11:46 12.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու […]
11:32 12.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի՝ 57-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին, Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական […]
11:28 12.09.2022
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու հարցը: Նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին, օրակարգում 27 հարց է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի […]
11:23 12.09.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցները հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 6-9-ը այցելել են Լիտվայի մրցակցության խորհուրդ, հայտնում է ՄՊՀ ֆեյսբուքյան էջը: Այցելության նպատակն էր ծանոթանալ մրցակցության օրենսդրության կիրակման Լիտվայի փորձին, մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների քննության և ապացույցների ձեռքբերման, գնումների գաղտնի համաձայնությունների բացահայտման, այլ պետական մարմինների հետ համագործակցության, շուկաների ուսումնասիրությունների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով: Նրանք հանդիպում […]
11:18 12.09.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, առողջացել է 2172 պացիենտ, գրանցվել է 7 մահ: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, պատվաստվող քաղաքացիների թիվը հասել է 2 մլն 249 396-ի, մոտ 1 մլն 147 հազարը ստացել է առաջին դեղաչափը, 73 հազարից ավելի քաղաքացի էլ ստացել է […]
10:33 12.09.2022
Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը: Առաջին օրվա նիստին գրանցվել է 60 պատգամավոր. մասնակցում են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ներկա չեն նիստերի դահլիճում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ քվորում կա, նիստը հայտարարել է բացված:
10:29 12.09.2022
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջի 2021/2022 ուս. տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրում ներդրված «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության 20 տեղերը (10 անվճար և 10 վճարովի) 1-ին փուլով և ամբողջությամբ համալրվել են, իսկ 2022/2023 ուսումնական տարվա համար՝ 25 տեղ (15 անվճար և 10 վճարովի), որոնք ևս 1-ին փուլով և ամբողջությամբ համալրվել են, տեղեկացնում […]
10:24 12.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։
10:08 12.09.2022
Հայաստանի թատերական գործիչների միությունից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ «Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Հարությունյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-նշված է միության ֆեյսբուքյան էջում: Վրույր Հարությունյանը ծնվել է Կիրովական քաղաքում։ […]
10:01 12.09.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Վեհափառ Տեր, Ընդունեք խնդրեմ, իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Բարձր եմ գնահատում Ձեր բազմամյա անձնվեր գործունեությունը Եկեղեցիների […]
09:40 12.09.2022
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածի հիմնանորոգման շրջանակում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, վաքերի, մայթերի, իջատեղերի կառուցման, կամրջային անցման նորոգման և այլ աշխատանքներ։ Արդեն իսկ ավելի քան 6.5կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունի 14կմ է։ Այն սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ […]
21:25 11.09.2022
Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը: Տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը։ Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կատարվեց […]
19:53 11.09.2022
Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 10-ին այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներում խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման […]
19:25 11.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, իսկ 14-15-ը՝ կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում […]
19:10 11.09.2022
Դալիթան հեռուստադիտողներին ավելի շատ որպես երգչուհի էր հայտնի: Դա, սակայն, մինչև «Հատուկ դասարան»-ը: Արձագանքները թույլ են տալիս ենթադրելու, որ հաջողել է նաև այս ասպարեզում: Դալիթայի կյանքում հիմա ավելի շատ դերասանական արվեստն է գերակշռում: Հիմա արդեն բոլորը նրան որպես «Հատուկ դասարան»-ի Մերի են ճանաչում, ընդունում ու սիրում: «Հատուկ դասարան»-ը հատուկ նշանակություն ունեցավ իմ կյանքում՝ SHANTNEWS.am-ի հետ […]
11:12 11.09.2022
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները. «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում […]