TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.89 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կամրջի վնասման հետևանքով Լուսագյուղ-Երասխահուն հատվածում երկկողմ երթևեկությունը շարունակվում է մեկ գոտիով

10:51 11.09.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:40 11.09.2022

Սեպտեմբերի 7-11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

10:32 11.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել  

10:10 11.09.2022

Սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ցուցանակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, […]

̰
Այսօր նշվում է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

10:01 11.09.2022

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ հիշատակությունը գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձման: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` […]

̰
Երևանի և մի շարք մարզերի էներգամատակարարումը կդադարեցվի

22:04 10.09.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Նորաշեն թաղ. 29, 30, 31, 32, 33, 34 շենքեր, Դավիթաշեն թաղ. 2, 3, 4, 5, 6, 9, 10 փողոցներ, Միկոյան փ. 4/3 շենք, ԱԻՆ-ի հանրակացարան, թիվ 93 դպրոց, Լենինգրադյան փ. 10, […]

̰
Հարցվածների 48%-ը լիովին կամ որոշ չափով բավարարված է առողջապահության նախարարության աշխատանքով

21:50 10.09.2022

Միջազգային հանրապետական ինստիտուտը հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել: Ըստ Առողջապահության նախարարության փոխանցած տվյալների՝ հարցվածների 48%-ը լիովին կամ որոշ չափով բավարարված է առողջապահության նախարարության աշխատանքով, որի արդյունքում  գերատեսչությունը նախարարությունների շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

21:41 10.09.2022

Երևանում այսօր ցերեկը, սեպեմբերի 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ: Հանրապետության տարածքում այսօր, սեպտեմբերի 11-ի և 14-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ի […]

̰
Սա քաղաքական դրսևորում է, սակայն միջազգային պայմանագրերի համաձայն՝ գերիները պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք. Արտակ Զեյնալյան

21:32 10.09.2022

Առաջին դեպքը չէ, որ գերիներ են վերադարձվում եռակողմ հանդիպումից հետո: Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ գերիների վերադարձը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի արդյունք է: Հարցին այսօր «Հորիզոն»-ի հետ զրույցում անդրադարձել է իրավապաշտպան, գերիների, անհետ կորածների, սպանվածների իրավունքների խախտման հարցերով զբաղվող Արտակ Զեյնալյանը: «Ակնհայտորեն, սա քաղաքական դրսևորում է, սակայն միջազգային պայմանագրերի համաձայն գերիները պետք է […]

̰
Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով. Մայր բուհը արժևորել է «Սթարմուսի» համահիմնադիրը աստղաֆիզիկոսի ներդրումը գիտության ոլորտում

21:09 10.09.2022

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Սթարմուս» գիտական հաղորդակցության և արվեստի համաշխարհային փառատոնի անցկացումը Հայաստանում կարևոր մի իրադարձություն էր, որի նպատակն էր միավորել գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները՝ պարգևելով բացառիկ զգացողություններ ու անմոռանալի տպավորություններ։ Հավելել է, որ աշխարհում գիտության ոլորտի ամենատպավորիչ ու ամենահեղինակավոր փառատոններից մեկի շնորհիվ Հայաստանը դարձավ Նոբելյան մրցանակակիրների, ականավոր […]

̰
 «Հայաստան» համահայկական հիմնադրամը Վարդենիսում մանկապարտեզ կկառուցի

20:00 10.09.2022

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «մանկապարտեզի կառուցում» ծրագրի շրջանակներում` սոցիալական պայմանների բարելավման նպատակով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի 50 տեղով մանկապարտեզ, որի համար կներդրվի 161,883,870 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը:

̰
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով

17:21 10.09.2022

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի իր գործընկերոջը մասնագիտական տոնի առիթով: «Հարգելի՛ պարոն Գրիգորյան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմին` մասնագիտական տոնի առթիվ: Կարևոր ու առանցքային է Հարկադիր կատարման ծառայության դերն ու նշանակությունը իրավունքի գերակայության հաստատման, […]

̰
Գողությունների մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան

17:00 10.09.2022

Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
Կարմիր Խաչի տվյալներով՝ վերջին պատերազմից հետո ՀՀ-ում անհայտ կորած է համարվում 303 անձ. վիճակագրական մանրամասներ է ներկայացրել ԿԽ ներկայացուցիչը

16:11 10.09.2022

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ պարբերությամբ են հանդիպում գերությունից ազատվածների հետ, նաև խոսել է անհետ կորածների մասին: Նրա խոսքերով՝ գերությունից ազատվածների պարագայում կարևոր հարցերից մեկը հասարակություն նրանց ինտեգրումն է, սակայն այս խնդիրը ավելի շատ առընչվում է համայնքներին, տեղական իշխանություններին, ընդհանուր առմամբ հասարակությանը: […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիայի Արլինգտոն զինվորական պանթեոն

15:36 10.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

14:20 10.09.2022

Սեպտեմբերի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ալեքսանդր Ռ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 28-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 211-րդ և 435-րդ հոդվածների մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
Սեպտեմբերի 8-10-ը Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները

13:32 10.09.2022

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: […]

̰
ԱԱՏՄ անձնակազմի համար կազմակերպվել է հրաձգության պարապմունքների շարք

13:21 10.09.2022

Կարևորելով ճգնաժամային իրավիճակներում ԱԱՏՄ անձնակազմի կողմից քաղաքացիական պատշտպանության հմուտ ներգրավվածությունը և այդ նպատակին՝ գիտելիքների ու հմտությունների անընդհատ կատարելագործումը, Տեսչական մարմնի Զորահավաքային բաժնի նախաձեռնությամբ, անձնակազմի համար կազմակերպվել է հրաձգության պարապմունքների շարք։ Հրաձգության առաջին փուլին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավար անձնակազմը, առանձին մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, տեսուչներ և մասնագետներ։ Փորձառու հրահանգիչներն անձնակազմին ներկայացրեցին մարտական ատրճանակի կառուցվածքը, մարտական զենքից […]

̰
Ինչպե՞ս են Ադրբեջանում պահվող գերեվարված հայերը շփվում հարազատների հետ. մանրամասնում է Կարմիր խաչի ներկայացուցիչը

11:10 10.09.2022

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Հորիզոնին» տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպես են շփվում Ադրբեջանում գերեվարված հայերն իրենց հարազատների հետ, կապի ի՞նչ միջոցներ են օգտագործվում և ինչ պարբերականությամբ: «Մեր տեսակցությունների շրջանակներում յուրաքանչյուր անգամ այս հնարավորությունը տրվում է: Ընտանիքները և գերեվարված անձինք հնարավորություն են ստանում փոխանակել ընտանեկան բովանդակության լուրեր: Սա […]

̰
Երևանում տեղի է ունեցել էլեկտրոմոբիլների շքերթ

10:22 10.09.2022

Արդեն երրորդ տարին է, ինչ էլեկտրոմոբիլների համաշխարհային օրը Հայաստանում նշվում է էլեկտրոմոբիլների խորհրդանշական շքերթով: Շքերթը մեկնարկել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և ընդգրկել մայրաքաղաքի տասնյակ փողոցներ: Շքերթի մասնակիցները նաև ավանդական ծառատունկի մասնակից են եղել: Շրջակա միջավայրի նախարարութան ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը մասնակցել է էլեկտրոմոբիլների շքերթին՝ մասնակիցների շրջանում ներկայացնելով վերջին տարիներին նախարարության գործողությունները […]

̰
ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների

10:04 10.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների, տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր: Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

09:55 10.09.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 6 օձ

09:49 10.09.2022

Սեպտեմբերի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում և Քանաքեռավան գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Գանձակ գյուղում չեն կարողացել կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ

08:08 10.09.2022

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23։40-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված 1977 թ.)։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են […]

̰
Սպասվում է անձրև

22:50 09.09.2022

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ին նաև ամպրոպ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Առեղծվածային դեպք Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

22:43 09.09.2022

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վիրավորները տատ ու թոռ են: Թոռը 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ  89-ամյա տատը՝ «Շենգավիթ» ԲԿ: Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության […]

̰
Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 31-ը

21:40 09.09.2022

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտայի կիրառման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «2022 թվականի մարտի 21-ի ՀՀ կառավարության N 348-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սպիտակ շաքարի /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 ծածկագիր/ նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու ընթացակարգը, որի […]

̰
Երևանի օրերը Գյումրիում անցկացվեցին մեծ շուքով․հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ

21:00 09.09.2022

Գյումրվա մշակույթը, արվեստը, համն ու հոտը իրենց մեջ յուրահատուկ ձգողական ուժ ունեն: Երևանի օրերի շրջանակում Հայաստանի մշակութային մայրաքաղաքում գտնվող յուրաքանչյուր ոք զգաց ու վայելեց նաև արևային Երևանի ջերմությունն ու շունչը: Երկու քաղաքների` ամուր հիմքերի վրա դրվող գործակցության համատեղ հաջորդ նախագիծը կյանքի կկոչվի Երևանում` Գյումրու օրերի անցկացմամբ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Թիվ չեմ հրապարակի, բայց շարունակում ենք տեսակցել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին. զրույց՝ Զառա Ամատունու հետ

20:55 09.09.2022

Հայ 5 գերիների վերադարձի թեմայով «Հորիզոնի» տաղավարում, հեռավար ձևաչափով, հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Ամատունին նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդիպելու են գերությունից ազատված հինգ տղաների հետ և ներկայացրել է թե ինչ աշխատանք են իրականացնելու վերջիններիս հետ: «Իսկապես այս աշխատանքները մենք […]

̰
Ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը

20:42 09.09.2022

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։ Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է […]

̰
BACK_TO_TOP