17:58 01.07.2025
Հուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […]
17:55 01.07.2025
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
17:50 01.07.2025
Հունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […]
17:44 01.07.2025
Նախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […]
17:40 01.07.2025
2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/:
17:32 01.07.2025
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […]
17:26 01.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
17:20 01.07.2025
Հունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
17:14 01.07.2025
Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […]
17:09 01.07.2025
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […]
17:03 01.07.2025
Հունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […]
16:50 01.07.2025
Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […]
16:43 01.07.2025
Հուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
16:38 01.07.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 36-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և պահում է կանեփի չորացած մանրացված զանգված։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 28-ին կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի 10 բույս, իսկ տանը՝ ընդհանուր 18 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով փաթեթներ: 36-ամյա […]
16:33 01.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը […]
16:25 01.07.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, […]
16:20 01.07.2025
Այսօր՝ հուլիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա Վանուշ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 8-ամյա Արեն Ե.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […]
16:14 01.07.2025
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ «Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու […]
16:10 01.07.2025
Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները: Արմավիրի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումները հերթական դրական արդյունքն են տվել: Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի գործարաններից մեկի հետնամասում։ Համայնքային ոստիկանության […]
16:05 01.07.2025
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հանդիպել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան ուխտի դեսպան Դոմենիկո Արդուինիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` Արմեն Գասպարյանն ընդգծել է երկուստեք բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ակտիվ փուլ սկսելու պատրաստակամությունը: Հյուրերը ներկայացրել են դեսպանության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը, ինչպես նաև առողջապահության ոլորտում համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցի հետ փորձի փոխանակում, բուժման կազմակերպում, պրենատալ […]
16:00 01.07.2025
Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման, […]
15:51 01.07.2025
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները: Հովհաննես Չալաբյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 […]
15:49 01.07.2025
Հունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի […]
15:45 01.07.2025
Հուլիսի 1-ին, ժամը 12:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Opel Astra» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: «VAZ» և «Opel Astra» […]
15:30 01.07.2025
Հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Դավիթ Բեկի, Սասունցի Դավթի, Բուռնուզյան, Սարի թաղի 5-րդ, 10-րդ, 28-րդ, Նոր-Արեշի 7-րդ, 22-րդ, 31-րդ, 37-րդ փողոցների, Տիգրան Մեծի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
15:14 01.07.2025
Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […]
15:07 01.07.2025
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
14:55 01.07.2025
Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […]
14:48 01.07.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ:
14:42 01.07.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: