Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+26.09 oC

Պետք է լրջորեն քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում. ԱԺ նախագահ

16:14 01.07.2025

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պետք է լրջորեն քննարկվի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Հայաստանի տարածքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նախագահն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով որոշ ՌԴ հաղորդավարների, հասարակական և քաղաքական գործիչների գնահատականներին՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

«Մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը Հայաստանի Հանրապետության տարածքում»,-ասել է ԱԺ նախագահը։

Նա կարծիք է հայտնել, որ ռուսական որոշ հաղորդումներ վնաս են պատճառում հայ-ռուսական հարաբերություններին։

«Մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և այլ պաշտոնյաների շատ լավ այցեր, իսկ հիմա ինչ-որ մարդիկ, հնարավոր է, Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսավորվելով՝ փորձում են պաշտպանել վերջինիս։ Թող չխառնվեն մեր ներքին գործերին»,-նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը շեշտել է, որ նման հաղորդումները և դիրքորոշումները բացասական էմոցիաներ են առաջացնում ոչ միայն իր, այլև Հայաստանի քաղաքացիների մոտ։

«Եթե կան ալիքներ, որոնք իրենց թույլ են տալիս խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե, մենք էլ պետք է նույն ձևով արձագանքենք՝ առնվազն արգելելով մուտքը մեր հանրության բնակարաններ»,-եզրափակել է Սիմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

19:54 01.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

19:45 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

19:33 01.07.2025

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP