TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ. ԿԲ

11:36 28.02.2022

Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Կենտրոնական բանկը: «Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում: ՎՏԲ-Հայաստան […]

̰
Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով

11:33 28.02.2022

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Աղվան Հովսեփյանը մեղադրվում է փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու մեջ:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, 12 մահ

11:08 28.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓139 նոր դեպք ✓2804 թեստավորում ✓837 առողջացած ✓12 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 832 դեպք, որոնցից 401 677-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8461 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 894 588 թեստավորում:

̰
Գողություն և գողության փորձ Եռաբլուրից

10:50 28.02.2022

Փետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ: Տղամարդը հայտնել է, որ պանթեոնից փորձել է գողանալ գազի գլանանոթ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նա նաև հայտնել է, որ փետրվարի 8-ին […]

̰
Մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը

10:31 28.02.2022

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ […]

̰
Գործարկվելու է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շչակը

10:30 28.02.2022

Մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ուսումնավարժանք: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
COVID-19. փետրվարի 27-ի դրությամբ կատարվել է 2031732 պատվաստում

10:19 28.02.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Փետրվարի 27-ի դրությամբ կատարվել է 2031732 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1087524, ✅ երկրորդ դեղաչափ` 920978, ✅ բուստեր` 23230:

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև

10:15 28.02.2022

Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ:

̰
Հրդեհ Արամ Խաչատրյան փողոցում

10:05 28.02.2022

Փետրվարի 28-ին, ժամը 04։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:10 28.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փ. 12, 48/4 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 13-28 փողոցների բնակիչ-բաժանորդները և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 24/1, 37 շենք, Վրացական փ. 15-17 շենքեր, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

00:10 28.02.2022

Փետրվարի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, Արմավիրի մարզի Զարթոնք և Մյասնիկյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ և քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն

23:58 27.02.2022

Փետրվարի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա-Բերդաշեն, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սյունիքի մարզի Տաթև գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 […]

̰
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

23:25 27.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:  

̰
Սպիտակ քաղաքում այրվել են տնակներ՝ գույքով

20:42 27.02.2022

Փետրվարի 27-ին, ժամը 15:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի վերջնամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող այգիներից մեկի տարածքում այրվում են ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ինքնաշեն տնակ […]

̰
Ստեփանավանում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

19:51 27.02.2022

Փետրվարի 27-ին, ժամը 14:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասի քոթեջների մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 15։29-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Նախկին Արփի համայնքը փաստաթղթերը, գրասենյակային գույքը, գյուղտեխնիկան չի հանձնում Ամասիա խոշորացված համայնքին

15:17 27.02.2022

  Ամասիա խոշորացված համայնքին նախկին Արփի համայնքի փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացը ձգձգվում է։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության թեկնածուները վայր են դրել իրենց մանդատները և բողոքարկել ընտրությունների արդյունքները։ Արփի համայնքի նախկին ղեկավարը, ով բողոքարկողներից մեկն է, հրաժարվում է նոր համայնքապետին փոխանցել համայնքի փաստաթղթերն ու գույքը։ Ընտրություններից մոտ երեք ամիս անց այս խնդիրը դեռ լուծում […]

̰
Հայաստանում օդանավ է անվանակոչվել հայ զինվորի անունով

14:30 27.02.2022

Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության օդանավերից մեկն անվանակոչվել է 44-օրյա պատերազմում զոհված շարքային Գրիգոր Ղազարյանի անունով։ Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը։ «Գրիգը, ով ազգային մշակույթի կրողն ու քարոզիչներից մեկն էր, ձիասպորտի մեծ սիրահար էր, ինչպես նաև սկաուտական շարժման ակտիվ մասնակից ։ Նրա համակարգչում գտնվեցին բազմաթիվ ազգային ոճով նկարներ, հայ ազգաատամարտիկներին նվիրված նյութեր և որ ամենակարևորն […]

̰
Հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես

14:16 27.02.2022

Փետրվարի 28-ին Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հանրահայտ exhibbit.com հարթակում բացվելու է երկլեզու (հունարեն եւ անգլերեն) «Սումգայիթ 1988» խորագրով բացառիկ վիրտուալ ժամանակավոր ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերին։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ «Վիրտուալ ցուցահանդեսի էլեկտրոնային հղումը և բովանդակության այլ մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ»,-այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

̰
34 տարի առաջ Սումգայիթում իրականացվեցին հայերի ջարդերը․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

12:38 27.02.2022

34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները` բռնի տեղահանվեցին։ Հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները և խոշտանգումները, որոնք նպատակ ունեին բռնի ուժով ճնշելու Արցախի հայության ժողովրդավարական կամարտահայտումը և առկա իրավական մեխանիզմների […]

̰
Շիրակի մարզի խոշորացված համայնքների աշխատակազմերի ձևավորումն ու վարչական ղեկավարների նշանակումը դեռ չի ավարտվել

12:25 27.02.2022

  Համայնքների խոշորացման արդյունքում Շիրակի մարզում ձևավորվել է 6 համայնք։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում խոշորացված բնակավայրերում հայտնի են նաև համայնքների ղեկավարները, որոնց ընտրել են ավագանիները։ Սակայն մինչ օրս  լիարժեք ձևավորված չեն խոշորացված համայնքների աշխատակազմերը։ «Ինքը ահագին բարդ պրոցես է, ավագանու նիստերով էաշխատակազմերի ձևավորումը՝ կառավարչական հիմնարկի ձևավորումը, հաստատումը, ռեգիստրում գրանցումը, նոր կնիքների ձեռքբերումը։ Այսինքն բավականին երկարատև […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 270 նոր դեպք, 16 մահ

11:11 27.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓270 նոր դեպք ✓3274 թեստավորում ✓1136 առողջացած ✓16 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 419 693 դեպք, որոնցից400 840-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8449 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 891 784 թեստավորում:

̰
Դարպաս գյուղում այրվել է մոտ 20 տոննա անասնակեր

10:20 27.02.2022

Փետրվարի 26-ին, ժամը 17:25-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի պահեստների մոտակայքում գտնվող դաշտում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դարպաս գյուղի այգիներից մեկում այրվում է կուտակած անասնակեր, խոտածածկույթ և այգու կաթիլային ոռոգման համակարգի խողովակները։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:13 27.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» և Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր», ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7,05 հա տարածքում բռնկված հրդեհները

23:43 26.02.2022

Փետրվարի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Կարբի գյուղում՝ 9000 քմ, Արարատի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

22:55 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր», ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի […]

̰
Սլովենիան հայտարարել է ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու մասին

21:37 26.02.2022

Սլովենիան պաշտոնապես ծանուցել է Ռուսաստանի Դաշնությանը այսօրվանից ռուսական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրը։ «Սլովենիան NOTAM-ներ է ուղարկել ռուսական ավիաընկերություններին երկրի երկինքը փակելու համար»,- ասել է նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լատվիան պաշտոնապես փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։

̰
Փաշինյանի այցը ՌԴ նախատեսվում է ապրիլին

21:26 26.02.2022

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հետ կապված հարցեր, անդրադարձել են Ռուսաստանի Դաշնություն ՀՀ վարչապետի՝ ապրիլին սպասվող պաշտոնական այցի […]

̰
Լատվիան պաշտոնապես փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

20:23 26.02.2022

Լատվիան պաշտոնապես փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական ավիաընկերություններից մեկի աղբյուրը: «Լատվիան փակել է օդային տարածքը, [մենք] ստացել ենք համապատասխան NOTAM-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ NOTAM-ը թռիչքների իրականացման և տրամադրման կանոնների փոփոխությունների օպերատիվ տեղեկատվություն է։

̰
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում

19:32 26.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում  տեղում է ձյուն։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]

̰
BACK_TO_TOP