18:33 28.02.2022
Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի հետ: Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովը […]
18:17 28.02.2022
Ուկրաինայում շարունակվում են ռազմական գործողությունները։ Ուկրաինայի ճգնաժամի ֆոնին ռուբլին շարունակաբար անկում է ապրում, Ռուսաստանի նկատմամբ էլ նորանոր պատժամիջոցներ են սահմանվում։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերը, և այս ամենն ինչպիսի՞ ազդեցություն կթողնի մեր երկրի տնտեսության վրա, և ինչպե՞ս նվազագույնի բերել այդ ազդեցությունը։ Թեմայի շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է ՀՀ էկոնոմիկայի […]
17:40 28.02.2022
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի փետրվարի 18-ին ֆոտոբռնիչ սարքերի կողմից «Արևիք» մասնաճյուղում կրկին արձանագրվել է ընձառյուծ։
17:30 28.02.2022
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների անհատական պատրաստվածությունը զարգացնելու նպատակով փետրվարի 28-ին N զորամիավորումում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել և մարտական վիճակի բերել հրետանային միջոցները։ Առաջադրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարվել են։
17:24 28.02.2022
Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են փետրվար ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Զեկույցներով հանդես են եկել ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Էդան Սնգրյանը, ՓԾ Բնակչության պաշպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, գնդապետ Տիգրան Գիդաչյանը, ինչպես նաև մարզային […]
17:17 28.02.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Տիկին Շմիդտը շնորհավորել է Պաշտպանին ընտրության ու պաշտոնի ստանձնման առթիվ՝ շեշտելով Եվրոպայի խորհրդի մարմինների հետ Քրիստիննե Գրիգորյանի նախորդիվ աշխատանքի փորձառությունը։ Պատվիրակության անդամները նշել են, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող […]
17:12 28.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Փոխվարչապետը ողջունել է դեսպանին, շնորհավորել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա […]
17:07 28.02.2022
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։ Փետրվարի 26-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության […]
17:00 28.02.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 21-27-ը: «Սևանա լճի մակարդակը փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.38մ (27.02.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով փետրվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.711մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
16:47 28.02.2022
Վայոց ձորի մարզում մանկական զարգացման երեք կենտրոնի վերանորոգման և կարողությունների ընդլայնման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավվածությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Մանկական զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել, տեղեկացնում են նախարարությունից: Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը կարևորել է […]
16:35 28.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև խոշոր չափերի կանեփի բույսեր աճեցնելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում՝ Երևանի Ռուսթավելի […]
16:28 28.02.2022
Ժաուտիկովյան միջազգային 18-րդ օլիմպիադային Հայաստանը ներկայացնող 37 մասնակիցներից 12-ն արժանացել են մեդալների՝ 1 ոսկե, 1 արծաթե և 10 բրոնզե, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադան, որը կազմակերպվել է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, փետրվարի 15-23-ը տեղի է ունեցել Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Օլիմպիադային մասնակցել են 22 երկրների 218 թիմերի 1210 դպրոցականներ. 564-ը՝ մաթեմատիկայից, 340-ը՝ ֆիզիկայից, 306-ը՝ ինֆորմատիկայից: […]
16:22 28.02.2022
Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ: Փետրվարի 21-ին՝ երեկոյան ժամը 10-ի կողմերը, Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի մոտից նրանք բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ երկու երիտասարդի` «Լեքսուսով» հանդերձ: Մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ 22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ […]
16:08 28.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլոք։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Կապսի […]
15:57 28.02.2022
Փետրվարի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 453 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 165 հրդեհի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 26 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 151 կենցաղային կանչ. տուժել է 52 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 9 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով […]
15:50 28.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]
15:45 28.02.2022
Տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում ստուգվել է 110 օբյեկտ։ 18-ը չի ստուգվել՝ չգործելու պատճառով։Ստուգումների արդյունքում ամենից շատ՝ 21 ստուգում արվել է Սյունիքի, ամենից քիչ՝ 3՝ Տավուշի մարզում։ Տարվա ընթացքում իրականացվել է 52 վերստուգում։ Ստուգումների արդյունքում կազմվել է 26 տեղեկանք՝ թերությունների բացակայության վերաբերյալ։ Կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր […]
15:34 28.02.2022
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները դրվել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցի վրա: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
14:38 28.02.2022
Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կգործի նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում: Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագրիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Լուսինե Բադալյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ քաղաքացիների զգալի մասն անշարժ գույքը ձեռք է բերում հիփոթեքային […]
13:53 28.02.2022
Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունն սկիզբ է առնում 18-րդ դարից: Պատմական փաստերը վկայում են, որ մայրաքաղաքում շատրվաններ ու ջրավազաններ եղել են դեռևս 1800-ական թվականներին: Ինչպես փոխանցում են Երևանի քաղաքապետարանից, առաջին մեծ շատրվանը գտնվել է Երևանի բերդում: «Երևանը մերձարևադարձային գոտում է, որտեղ չորս ամիս շարունակ լինում է տապ ամառ և, […]
13:42 28.02.2022
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ և Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 27-ին Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 43-ամյա Լևոն Պ.-ին, որը 2017 թ. հունվարի 13-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:15 28.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում […]
13:07 28.02.2022
Երևանի մոտ 5000 բազմաբնակարան բնակելի շենքերը կառավարում են 260 համատիրությունները, իսկ 140 շենք էլ՝ լիազոր-կառավարիչները: Շենքերի պահպանման համար բնակիչներն ամեն ամիս պետք է վճարեն որոշակի գումար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Բազմաբնակարան շենքերի պահպանման վճարները պարտադիր են: Դա ընդհանուր բաժնային սեփականության պահպանման համար է»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը: Որքա˚ն […]
12:48 28.02.2022
Մեղրիի քրեական հետախույզները հանցագործության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին փետրվարի 25-ին։ Մեղրի-Ալվանք ճանապարհին նրանք կանգնեցրին «Պաջերո» մակնիշի մի մեքենա. հիմնավոր կասկած կար, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվեցին փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաև մեկ թափանցիկ տոպրակ` մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող […]
12:47 28.02.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 21-ից 28-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5289 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 80 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 71, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 12 անձ։ 83 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 68-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց […]
12:36 28.02.2022
Փետրվարի 27-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Համլետ Հակոբյանի վարած Opel մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա […]
12:25 28.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 25-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 16-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 27, սառը զենքի հայտնաբերման՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 18, ընտանեկան բռնության՝ 10, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, անձի առևանգման և ծանր վիրավորանքի՝ 3-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ […]
12:16 28.02.2022
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ համագործակցության արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության կողմից 2022թ. փետրվար ամսվա ընթացքում ստեղծվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից քրեական տարբեր գործերով որպես մեղարդյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստանին հանձնելու իրավական հիմքերը: Մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազությունը 07.02.2022թ. բավարարել է ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող […]