17:53 23.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» (ԳՀՀԿ) ՊՈԱԿ-ը նախաձեռնել է սերմերի և տնկանյութի արտադրության և հավաստագրման ոլորտի մի շարք փորձագետների ուսումնական այց Սլովակիայի Հանրապետություն, որը տեղի է ունեցել 2021 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր և 2022 թ․ փետրվար ամիսներին, տեղեկացնում են նախարարությունից:
Այցն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA)» ծրագրի շրջանակներում, Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ։
Այցի նպատակն էր ուսումնասիրել սերմնաբուծության ոլորտում Սլովակիայի փորձը, գյուղատնտեսական քաղաքականությունն ու մասնավոր հատվածի գործունեությունը, կատարելագործել հավաստագրողների և փորձարկողների կարողությունները, Հայաստանում կիրառել Սլովակիայի փորձի լավագույն գործիքակազմը, ներկայացնել գիտական, կրթական և գյուղատնտեսությանը վերաբերող նոր ծրագրեր։
Փետրվարի 23-ին տեղի է ունեցել այցի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանի տեղակալ Պավոլ Պոպյակը, ԵՄ կողմից ֆինանսավորվող GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ծրագրի մասնակիցներ, գիտական կենտրոնների ներկայացուցիչներ։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծապես կարևորում է Հայաստանում սերմնաբուծության զարգացումը թե՛ պարենային անվտանգության և թե՛ բանջարաբոստանային մշակաբույսերի սերմերը դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանելու տեսանկյունից։ Կարևոր է նաև, որպեսզի ոլորտի մասնագետները ծանոթ լինեն սերմերի աճեցման նորարարություններին և ժամանակակից մոտեցումներին և նման այցերի ու փորձի փոխանակման ընթացքում ձեռքբերված գիտելիքները հետագայում ներդնեն Հայաստանի գիտական կենտրոններում»,- իր ողջույնի խոսքում նշել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսն իր խոսքում նշել է․ «Այս այցերը նպաստում են Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի կարողությունների զարգացմանը: Միևնույն ժամանակ մենք նաև դիտարկում ենք այս կենտրոնին նոր լաբորատոր սարքավորումներով աջակցելու տարբերակները: EU-GAIA ծրագիրն աջակցում է ողջ արժեշղթայի զարգացմանը թե՛ առանձին ֆերմերային տնտեսություններին իրենց արտադրական կարողությունների զարգացման հարցում, թե՛ կառավարական տարբեր կառույցներին, ինստիտուցիոնալ շրջանակը բարելավվելու հարցում»։
Սլովակիայի Հանրապետություն ուսուցման փոխանակման այցի արդյունքում ուսումնասիրվել են սերմերի տեխնոլոգիայի համակարգը, ակադեմիան, գյուղատնտեսական քաղաքականությունն ու մասնավոր ոլորտի փոխկապակցվածությունը վարչական և կառավարման մակարդակներում:
Միջոցառման ընթացքում ԳՀՀԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը ներկայացրել է ուսուցման այցի արդյունքները և Հայաստանի համար կիրառելի լավագույն գործիքակազմը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Սլովակիայի համագործակցությունը սերմնաբուծության ոլորտում այցերով չի սահմանափակվի, այլ կընդարձակվի, իսկ հայ և սլովակ սերմնարտադրողների միջև կհաստատվեն գործնական կապեր։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...