TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

13:20 10.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի, Կոտայքի […]

̰
Կինը դյուրավառ հեղուկը լցրել է ամուսնու վրա և հրկիզել

13:05 10.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Գորիս քաղաքի 30-ամյա բնակչուհին, տեղյակ լինելով ամուսնու արտամուսնական կապի մասին, 2021թ. օգոստոսի 25-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանից վերցնելով բենզինով […]

̰
Հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ կախված վիճակում

12:23 10.02.2022

Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

̰
̰
Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

12:10 10.02.2022

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական […]

̰
Դատավորների, դատախազների և քննիչների համար սահմանվում են կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ

12:09 10.02.2022

Դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանները համապատասխանեցվում են Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, իսկ դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության համար սահմանվում են միասնական պայմաններ։ Նախագծերի փաթեթն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ըստ այդմ, ապահովվում է Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, ըստ որի դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը ճանաչվել էր հակասահմանադրական։ […]

̰
Բերքաբեր բնակավայրում շչակ է գործարկվելու

12:00 10.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Փետրվարի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 78 դեպք

11:45 10.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9- ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, ծանր վիրավորանքի՝ 10, խարդախության՝ 9, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2842 նոր դեպք

11:19 10.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2842 նոր դեպք ✓7636 թեստավորում ✓ 2548 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 727 դեպք, որոնցից 362 004-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8114 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 805 028 թեստավորում:

̰
Դանակի սպառնալիքով օդանավակայանի աշխատակցուհուց տոմս պահանջած տղամարդը ձերբակալվել է

11:14 10.02.2022

Փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել և չեզոքացրել է ՀՀ տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը

10:52 10.02.2022

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Մասնավորապես. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում լրտեսության և պետական դավաճանության հատկանիշներով հարուցված […]

̰
Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ

10:51 10.02.2022

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 8-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Փոլադյանը ներկայացրել է ԵԱՀ քաղաքացիների համար ընդունված խմբային վիզային ռեժիմի պարզեցված համակարգը, որն արդեն իսկ մտել է ուժի մեջ։ Երկուստեք ընդգծվել […]

̰
Լիլիթ Մակունցն ու կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը

10:47 10.02.2022

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի […]

̰
Գործարկվելու է Ջանֆիդա համայնքի շչակը

10:36 10.02.2022

Փետրվարի 11-ին՝ ժամը 12:15-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰

10:29 10.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը, վերջինս, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող […]

̰
Հավասար հնարավորություն բոլորի համար. մասնակցի՛ր մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին

10:24 10.02.2022

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստել է տեղեկատվական հերթական՝ 4-րդ հոլովակը մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության, ընդունելության գործընթացի, դիմում-հայտի վերջնաժամկետի, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման կարգի, ինչպես նաև բարեվարքության հարցաթերթիկի լրացման անհրաժեշտութւան մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հյուսիսային հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ

10:23 10.02.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե փետրվարի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

̰
ՀՀ մի քանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

09:35 10.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Թումանյանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]

̰
«ՌԴ-ն անում է ամեն ինչ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի». Սերգեյ Կոպիրկին. Sputnik

09:16 10.02.2022

Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ` Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու համար։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով հետպատերազմյան շրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման դինամիկային։ «Հարավային Կովկասը խաղաղության ու անվտանգության շրջան դարձնելու հարցում Ռուսաստանը հիմնվում է շահագրգիռ երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց […]

̰
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:16 10.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 10.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 4 շենք, Ագաթանգեղոսի փ. 29, 29/1 շենքեր, Տիգրան Մեծի պող. 6-12 շենքեր, Ադամյան փ. 8-12 շենքեր, Հանրապետության փ. 20, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրազի փ. 34, 38, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

00:00 10.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰ ̰ ̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

23:08 09.02.2022

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի […]

̰ ̰ ̰
̰ ̰
Գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում 6-րդ ամենատաք հունվարը

20:23 09.02.2022

Կոպեռնիկուսի Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայի փոփոխության ծառայությունն ազդարարեց դիտարկումների պատմության ընթացքում գրանցված 6-րդ ամենատաք հունվարի մասին։ Այս մասին փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Եվրոպայում դիտվել են ջերմաստիճանի մեծ տատանումներ․Գերմանիայում, արևելյան Եվրոպայում և Սկանդինավիայում ջերմաստիաճանի ցուցանիշը միջինից բարձր էր (Օսլոյում և Նորվեգիայում հունվարյան ջերմաստիճանի ռեկորդը կազմել է 12,5°C)։ Միջինից ցուրտ ջերմաստիճան գրանցվել է […]

̰
BACK_TO_TOP