12:05 11.02.2022
Փետրվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Խաշթառակ բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել և, որսագողության կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձուկ որսալու ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ, ձկնորսական հանդերձանք և պլաստմասե տարա՝ բեղլու, կողակ, տպկուց և կարասիկ ձկներով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված […]
11:56 11.02.2022
Փետրվարի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գումարային խնդիրներ ունեցող մի քաղաքացի կոտրել է Բաղրամյան պողոտայում գտնվող բանկի մուտքի դռան ապակիները և մտել ներս: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում 31-ամյա տղամարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` դիտավորյալ կոտրել է բանկի մուտքի դռան ապակիները։ Նա […]
11:18 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին 36-ամյա տղամարդու նկատմամբ առերևույթ կատարված սպանության փորձի դեպքը: Նախնական տեղեկություններով, 2022թ. փետրվարի 10-ին` ժամը 17:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել […]
11:09 11.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2676 նոր դեպք ✓6743 թեստավորում ✓ 3658 առողջացած ✓ 31 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 402 403 դեպք, որոնցից 365 662-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8145 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 811 771 թեստավորում:
11:01 11.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ Վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ կարևորություն […]
10:25 11.02.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։ Փոխվարչապետը, անդրադառնալով Ծրագրի կարևորությանն ու ակնկալվող արդյունքներին, նշել է, որ Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է։ «Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության […]
10:21 11.02.2022
Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 93-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնն այսօր էլ նույն եռանդով և ոգևորությամբ շարունակում է մասնակիցը դառնալ իր իսկ մարզադպրոցի առօրյային: Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում: 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է […]
10:15 11.02.2022
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային և սուրհանդակային ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում իրականացվում է զննող սարքերի միջոցով։ Սակայն, լինում են դեպքեր, երբ քաղաքացիների պատվիրած առաքանիներն անհրաժեշտ է լինում բացել և հավելյալ զննել: Օրինակ, երբ մաքսային մարմինները կասկածում են, որ առաքանու պարունակությունը կամ արժեքը չեն համապատասխանում հայտարարագրվածին: Այս դեպքում մաքսային […]
09:52 11.02.2022
ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման: ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են […]
09:41 11.02.2022
Փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։ Փրկարարները […]
08:30 11.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լանջիկ-Մարալիկ-Քեթի, Վարդաղբյուր-Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ […]
08:09 11.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավա Քուչակ թաղ․ 47 շենք, Նարեկացի փ. 34, 39 շենքեր, Ալմա-Աթայի փ. 20 սեփական տուն, թիվ 170 դպրոց, թիվ 1 մարզադպրոց […]
23:56 10.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լանջիկ-Մարալիկ-Քեթի, Վարդաղբյուր-Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ […]
23:45 10.02.2022
Փետրվարի 7-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Ծղուկ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագած, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Ամասիա-Բերդաշեն և Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն […]
23:38 10.02.2022
Փետրվարի 8-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3500 քմ, Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ 2000 քմ, Շահումյան գյուղում՝ 5000 քմ, Արմաշ գյուղում՝ 5000 քմ, Արմավիրի մարզի […]
23:30 10.02.2022
Փետրվարի 11-ի գիշերը լեռնային առանձին շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք։ Հանրապետության տարածքում փետրվարի 10-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 11-ին, 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: Փետրվարի 12-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ: Փետրվարի 10-ի ցերեկը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու […]
22:13 10.02.2022
Փետրվարի 10-ին՝ ժամը 12:36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին. երթևեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ […]
21:00 10.02.2022
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիի «Մուշ» թաղամասում կառուցած բնակարանների հավանական շահառուների ցուցակը։ Մասնագիտական խմբերն այժմ ուսումնասիրում են բնակարանի կարիք ունեցող հարյուրավոր ընտանիքներից ստացված դիմումները։ «Մուշ» 2/2-ում կառուցված երկու շենքերն իրենց արտաքին տեսքով ու հարկայնությամբ տարբերվում են հարակից քառահարկ բնակելիներից: Մարզի հանքերի դեղին ու կարմիր տուֆերով են երեսապատված։ Երկու բնակելիների կառուցումը մոտ մեկ տարի առաջ […]
20:14 10.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թալինի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի […]
19:21 10.02.2022
Շիրակի մարզպետարանն ու ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը համատեղ փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացնեն ամենամյա «Շիրակի ձմեռ» փառատոնը։ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում ներկայացրել են միջոցառման մանրամասները։ Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը նշել […]
18:45 10.02.2022
Հայաստանի ծանրամարտի առաջնությունում գյումրեցի մարզիկների արդյունքներն ընդհանուր հաշվարկում լավագույնն են, չորս ծանրորդ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում։ Չորս ծանրամարտիկները Հայաստանի չեմպիոն են դարձել՝ տարբեր քաշային կարգերում։ Գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի իր ցուցանիշներով գերազանցել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոններին։ «Աշխարհի առաջնությունից հետո ինքը մի կարճ ժամանակահատված հանգստացավ, մի տասը մարզումից […]
18:31 10.02.2022
2022 թ. փետրվարի 10-ին Երևանում անցկացվել են տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, պաշտպանության նախարարության, թվայնացման նախարարության, արդարադատության նախարարության, պահպանության դաշնային ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին […]
18:30 10.02.2022
Փետրվարի 10-ին N զորամիավորումում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով մեթոդագործնական պարապմունք՝ զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-իրավաբանների, սպա-հոգեբանների և գնդերեցների մասնակցությամբ։ Մեթոդագործնական պարապմունքի ընթացքում քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված խնդիրներ։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված […]
18:29 10.02.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում […]
18:21 10.02.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է օրենք: «Հանրապետության նախագահ լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 10-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:06 10.02.2022
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ […]
17:58 10.02.2022
Փետրվարի 3-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցել է Ռումինիայում ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ներկայացուցչությունների և ինստիտուտների խմբի (GADIF) հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և տարվա ընթացքում կազմակերպվելիք մյուս միջոցառումների առնչությամբ: Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել GADIF-ի նախագահի և փոխնախագահի ընտրությունները: GADIF-ի նախագահի պաշտոնում ընտրվել է Ռումինիայում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան […]
17:55 10.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի […]