TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 2-9-ը

17:50 10.02.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 2-9-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում և Նոր Նորքում՝ փետրվարի 3-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները»:

̰
Հանդիպում ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների մեծ փորձ ունեցող խորվաթական ընկերության ներկայացուցիչների հետ

17:45 10.02.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը, վարչության ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այսօր հանդիպել են շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների մեծ փորձ ունեցող խորվաթական IGH Institut ընկերության ներկայացուցիչների հետ։ IGH Institut-ի կառավարման խորհրդի նախագահ Ռոբերտ Պետրոսյանը, ներկայացնելով ընկերությունը, նշել է, որ այն ավելի քան 70 տարվա պատմություն ունի, […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

17:34 10.02.2022

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նախարարը շրջել է ռազմաուսումնական հաստատության տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների՝ ուսումնատեխնիկական միջոցներով հագեցվածությանը, զորանոցային և ճաշարանային պայմաններին։ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ուսումնառությունը շարունակող ավագ սպայակազմին, լսել ռազմական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ նրանց պատկերացումներն ու առաջարկները, պատասխանել բարձրացված հարցերին։ Պաշտպանության նախարարը համոզմունք […]

̰
Բեռլինում կայանալիք երեք միջոցառումներին կարող են մասնակցել նաև հայ երիտասարդները. ԿԳՄՍՆ

17:30 10.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ գերմանական «Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան այս տարի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Բեռլինում կայանալիք հետևյալ երեք միջոցառումներին: Միջոցառումների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով՝ Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում»: Տևողությունը՝ 09.03-16.03.2022: Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով: Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները […]

̰
Անցկացվել են կապավորների վարժանքներ

17:17 10.02.2022

N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ փետրվարի 10-ին անցկացվել են վարժանքներ: Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներ։ Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

17:12 10.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Արագածի, Թալինի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից դեպի Ծղուկ […]

̰
Զորամասերում անցկացվել են «Անվտանգության օր» համալիր գործնական պարապմունքներ

17:07 10.02.2022

Երևանի կայազորի զորամասերում փետրվարի 7-10-ն անցկացվել են «Անվտանգության օր» համալիր գործնական պարապմունքներ։ ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զինծառայողներին ևս մեկ անգամ ներկայացրել են զինվորական ծառայության անվտանգության պահպանման կանոնները, դեպքերի և պատահարների կանխման համար անհրաժեշտ միջոցառումները։

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է ԱՄԷ Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

16:54 10.02.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամմահիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին։ Հանդիպման ընթացքում Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, Սոցիալական […]

̰
Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում

16:30 10.02.2022

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք […]

̰
Էրեբունու ոստիկաններն ապօրինի պահվող զենք ու թմրանյութ են հայտնաբերել

16:21 10.02.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացել, որ Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի բակում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարից թմրամիջոց են իրացնում: Փետրվարի 10-ին՝ ժամը 4-ի սահմաններում, քրեական հետախույզները նշված փողոցում նկատել էին բեռնատարը, մոտեցել էին, որպեսզի ստուգեն, բայց վարորդն ու ուղևորը մեքենայով դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել էին: Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ, երբ […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունն Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ

16:14 10.02.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել։ «44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում ենք առաջնահերթ և հրատապ։ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:58 10.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի […]

̰
̰
Չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել․ Արմեն Գրիգորյանը` Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկի մասին

15:51 10.02.2022

Հայաստանը երբեք սահմանազատման և սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել․ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարությանը, թե, իբր, Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ: «Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

15:47 10.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման գործում՝ նշելով, որ Հայաստանը հետևում է զարգացումներին և մաղթում է, որպեսզի բարեկամ Սիրիան օր առաջ հաղթահարի ճգնաժամը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ […]

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

15:41 10.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի, […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

15:39 10.02.2022

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Ամառանոցային 2-րդ տարածքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Տիգրան Կ.-ն, որը փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը […]

̰
2021-ին ՔԿ-ում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ

15:29 10.02.2022

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից`13-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ 111-րդ հոդվածով […]

̰
Անդրադարձ է կատարվել սպիտակ արագիլների աղտոտման խնդրին

15:26 10.02.2022

Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վիտալի Կովալյովին և ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանին։ Աննա Մազմանյանը գործընկերներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին, որը համակարգելու է բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության ոլորտը և որի համակարգման ներքո գտնվող ոլորտն անմիջական կապ […]

̰
Ստուգայցեր են իրականացվել հանրապետության 89 սննդի շղթայի օբյեկտներում

15:15 10.02.2022

Փետրվարի 8-ին և 9-ին հանրապետության 89 սննդի շղթայի օբյեկտներում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել՝ վերահսկելու հակահամաճարակային կանոնների պահպանումը: Երևանի 40 կազմակերպություններից 6-ում և Արարատի մարզի 1 օբյեկտում կազմվել են արձանագրություններ: Մյուսներում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում. Հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը […]

̰
Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

15:10 10.02.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում, հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի […]

̰
ԱԱՏՄ-ն պիլոտային ծրագիր է իրականացնելու ՔԿՀ-ների բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիմնարկներում

15:06 10.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պիլոտային ծրագիր է իրականացնելու քրեակատարողական հաստատությունների բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող հիմնարկներում։ Ծրագիրը քննարկելու նպատակով Տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը հանդիպել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանի և անձնակազմի հետ։ Կալանավորված անձանց և դատապարտյալներին ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը վերահսկելու […]

̰
Պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

14:47 10.02.2022

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները կիրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի […]

̰
Հետախուզվողին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները բնակարանում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

14:36 10.02.2022

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին Ծիծեռնակաբերդի խճուղու շենքերից մեկում հայտնաբերել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Գևորգ Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, […]

̰
Լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին․ «Իմեդի» ՀԸ-ն ներողություն է հայցում

14:32 10.02.2022

Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում […]

̰
Կապահովվի Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի գործունեությունը

14:28 10.02.2022

Կառավարությունն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության միասնականության ապահովման և հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոնին անհրաժեշտ գնման գործընթաց կազմակերպելու առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր […]

̰
Հայաստանի, ԵՄ-ի և դրա անդամ պետությունների միջև նախատեսվում է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի

14:20 10.02.2022

Հավանության է արժանացել 2021 թ. նոյեմբերի 15-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և […]

̰
Հաստատվել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը. դրանց ցուցադրումը ևս վաճառքի կետերում կարգելվի

14:12 10.02.2022

Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությանը

14:08 10.02.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. համապատասխան որոշմանը, ինչպես նաև […]

̰
Փետրվարի 10-15-ը Երևանում Լեհաստանի դեսպանությունը չի աշխատելու

13:57 10.02.2022

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. փետրվարի 10-15-ը Երևանում Լեհաստանի դեսպանությունը չի աշխատելու: «Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP