TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարությունը 1 միլիարդ 608 միլիոն դրամ է հատկացրել 9 մարզի

15:58 03.02.2022

Կառավարությունը Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մարզպետարաններին 2022 թվականի բյուջեից 1 մլրդ 608 մլն դրամ հատկացրեց՝ 62 սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Նախագծով առաջարկվում է 46 համայնքների 62 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորել»,- ասաց Սանոսյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել […]

̰
Մեկնարկել են զարգացման նոր հնարավորություններ Լոռու մարզի 7 բնակավայրերում

15:41 03.02.2022

Լոռու մարզի 7 բնակավայրերում Շվեյցարիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ մեկնարկել է «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի նպատակն է ընտրված թիրախային գյուղական համայնքներում ապրուստը, եկամուտը և ինքնազբաղվածությունը բարելավել բնական ռեսուրսների և էկոլոգիական կայուն օգտագործման միջոցով՝ նպաստելով գյուղական համայնքներում զբոսաշրջության և բնության կենսաբազմազանության համահունչ զարգացմանը, տեղեկացնում են մարզպետարանից։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարելավել ֆերմերների և […]

̰
ԱԱՏՄ մասնագետները հունվարին բացահայտել են 129 խախտում

15:39 03.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022-ի հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4404 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 129 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 8-ին տրվել են նախազգուշաց,ումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։ Հիշեցում Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների […]

̰
ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում

15:34 03.02.2022

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում Ի՞նչ նպատակով է ՄՊՀ-ն ոլորտային ուսումնասիրություններ իրականացնում, ինչպե՞ս են ընտրվում ոլորտները, 2021 թվականին ո՞ր ոլորտներում են ուսումնասիրություններ իրականացվել: ՄՊՀ Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի պաշտոնակատար Աննա Պետրոսյանը ստորև ներկայացվող հրապարակմամբ անդրադարձել է այս և այլ հարցերի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական […]

̰
Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

15:16 03.02.2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արամ Վարդևանյանի խոսքերով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի […]

̰
Վերականգնվել է պատճառված 805 մլն ՀՀ դրամի չափով վնասը

15:12 03.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ավարտվել է ներկայումս Երևանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող ընկերություններից մեկում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի շրջանակներում վերականգնվել է համայնքին պատճառված 805 մլն ՀՀ դրամ վնասը: Առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ որոշում է կայացվել վաղեմության ժամկետներն անցած լինելու՝ ոչ […]

̰
Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ

14:59 03.02.2022

«ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաև վաղեմության ժամկետի ընթացքը: […]

̰
Սահմանվել է ՀՀ պետական մրցանակի շնորհման կարգը

14:48 03.02.2022

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխա­տանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու, պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները: ՀՀ պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագոր­ծու­թյուն­ների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին: Դրանք շնորհում է ՀՀ վարչա­պետը` համապատասխան որոշմամբ: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու բարձր […]

̰ ̰
Ներկայացվել են 2020-ի ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների արդյունքները

14:00 03.02.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի նիստում քննարկել և հաստատել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնավորեցման արդյունքները` […]

̰
Շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում. ինչ է առաջարկում կառավարությունը

13:23 03.02.2022

Տեսչական մարմինը տարին մեկ անգամ ստիպում է տնտեսվարողներին անցնել ստուգաչափում: Փորձը ցույց է տվել, որ ստուգաչափված վառելիքաբաշխիչ աշտարակները շատ ժամանակ վառելիքը թերի են լիցքավորում: Այս մասին այսօր խորհրդարանում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը: Այդ խնդիրը կարգավորելու համար առաջարկում են փոփոխություններ իրականացնել համապատասխան օրենքներում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է

12:54 03.02.2022

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացված քարաթափման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը դարձել է երթևեկելի»:  

̰
Պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

12:49 03.02.2022

Փետրվարի 2-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ […]

̰
Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել

12:46 03.02.2022

Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է […]

̰
Զարեհ Սինանյանը գործուղվում է Ֆրանսիա

12:31 03.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվում են Ֆրանսիան: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության […]

̰
2021-ին կանխարգելվել է մանկատներում 327 երեխայի հայտնվելու ռիսկը

12:18 03.02.2022

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու և խնամքի հաստատություններ հայտնվելու ռիսկը կանխարգելելու ուղղությամբ։ Հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը։ Անհրաժեշտ […]

̰
«Գորիս» ՔԿՀ-ում այցելու կնոջ մոտից հայտնաբերվել են թմրամիջոցներ

12:04 03.02.2022

Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4388 նոր դեպք

11:02 03.02.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4388 նոր դեպք ✓9595 թեստավորում ✓ 2359 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում:

̰
Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է հենասյանը․ կան տուժածներ

10:31 03.02.2022

Փետրվարի 3-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]

̰
Երևանյան մանկապարտեզում պակիստանցու երեխային ստիպել են հող և կղանք ուտել․ Aravot.am

10:22 03.02.2022

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել […]

̰
ԲԸՏՄ-ն հաշվարկել է 38 միլիոն դրամի վնաս

10:05 03.02.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հունվարի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 53-ով հաշվարկվել է 38.381.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 354.000 […]

̰
Մաքսային ծառայության անցյալն ու ներկան մեկ վայրում․ լուսանկարչական ցուցահանդես

09:58 03.02.2022

Ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: Այսօր մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի մասնակիցը կարող ես լինել նաև դու։ Մետրոյի «Երիտասարդական» կայարանում այժմ կարող եք ծանոթանալ մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին:

̰
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

09:54 03.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

̰
Ստորագրվել է հռչակագիր՝ ԵՄ արևելյան գործընկերների հետ Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին

09:51 03.02.2022

Փետրվարի 2-ին Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը ստորագրել են Համատեղ հռչակագիր ԵՄ արևելյան գործընկեր պետությունների հետ 2022֊2024թթ. Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին:

̰
Տավուշում իրականացվելու են քարաթափման աշխատանքներ

09:50 03.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։ «Պատճառված անհանգստության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Արևիկ համայնքում գործարկվելու է շչակ

08:37 03.02.2022

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար

08:26 03.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:15 03.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Առնո Բաբաջանյան փ. 51, 55, 57, 59, 61, 67, 69, 71, 73, 77 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 3/1, 3/2, 3 շենքեր, թիվ 76 դպրոց, […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:55 02.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰

23:42 02.02.2022

Փետրվարի 2-ին` ժամը 20:46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
BACK_TO_TOP