23:55 02.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]
23:42 02.02.2022
Փետրվարի 2-ին` ժամը 20:46-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում գտնվող բիովառելիքի արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Լոտոս» ՓԲԸ-ին պատկանող բիովառելիքի չշահագործվող արտադրամասի պահեստում (72 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
23:21 02.02.2022
Հունվարի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բագրատունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա։ Այդ ընթացքում այնթապցի 50-ամյա ուղևորը գրպանից նետել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ։ Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Տարածքի զննությամբ կաթուցիչները վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները […]
22:35 02.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 7-ին առանձին շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Երևան քաղաքում փետրվարի 23-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ը, 7-ի գիշերը սպասվում են տեղումներ:
22:18 02.02.2022
Հունվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվեցին ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։ Բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի […]
22:00 02.02.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։ Արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։ Հանդիպումներից հետո երկու երկրների […]
21:36 02.02.2022
Հունվար ամսին Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի մի տնից գողություն էին արել: Ինչ-որ մեկը տեսել էր, որ տան պատուհանը բաց է, ներս էր մտել, գողացել գորգ, կենցաղային ապրանքներ ու հեռացել: Բնակարանային գողությունը բացահայտվեց օպերատիվ ճանապարհով: Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է Ազնվաձոր գյուղի 56-ամյա մի բնակիչ, որ տուժողի համագյուղացին է: […]
21:20 02.02.2022
2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև […]
20:51 02.02.2022
Վեդիում նախադեպը չունեցող ջրամբար է կառուցվում, որով կլուծվի Արարատյան հարթավայրի ոռոգման խնդիրը։ Մեծածավալ շինարության համար 90 մլն եվրո է ներդրվել, 75 մլնը վարկային միջոցներ են, 15 մլնը՝ պետբյուջեից։ Կառավարությունը մտադիր է ևս 15 նման ենթակառուցվածքի շինարարություն սկսել։
20:37 02.02.2022
Փետրվարի 2-ին՝ ժամը 16:25-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Scania» մակնիշի հեղուկ գազով բեռնված կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա. Ս. Ա., ծնված […]
20:23 02.02.2022
Փետրվարի 2-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
20:09 02.02.2022
Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը: Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Բարև Ձեզ: Շնորհարվում եմ բոլորիս գրասենյակի բացման կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ ինձ համար հաճելի և պատվաբեր է ներկա գտնվել այս միջոցառմանը։ Անշուշտ, մենք […]
19:59 02.02.2022
Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները: Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք […]
19:54 02.02.2022
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ մինչև 5 ռիսկային գոտիներ։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի մակարդակներ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր […]
19:32 02.02.2022
Մաքսային ծառայությունը սկսել է բազմավեկտոր բարեփոխումների շարք, որոնց նպատակը տնտեսական ակտիվությունն ու ապրանքաշրջանառությունը խթանելն է: Բարեփոխման բաղադրիչներից մեկը կադրերի ներգրավման նոր համակարգն է: Այդ մասին այսօր մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նա նշել է, որ Մաքսային ծառայության կադրային բազան պիտի համալրվի մասնագիտական պատրաստություն անցած աշխատողներով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:02 02.02.2022
Փետրվարի 2-4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Փետրվարի 2-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին ընդունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության […]
18:50 02.02.2022
FLYONE ARMENIA ավիաընկերությունը փետրվարի 2-ից մեկնարկել է Երևան – Ստամբուլ – Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
18:38 02.02.2022
Երկաթուղային ճանապարհով 2021 թվականի ընթացքում Գյումրի է փոխադրվել 3 մլն 124 հազար տոննա բեռ, ինչը 2,4%-ով պակաս է 2020 թվականին արձանագրված ցուցանիշից: Բեռների ներկրումներն ավելի մեծ ծավալ են կազմում, քան արտահանումները։ Ապրանքաշրջանառությունը Գյումրիի երկաթուղով ոչ միայն ներքին շուկայի համար է, նաև Հայաստանից դուրս՝ արտերկիր։ 2021 թվականի ընթացքում երկաթուղային ճանապարհով ընդհանուր հաշվով 1723 վագոն բեռ է […]
18:30 02.02.2022
N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր։ Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։
18:20 02.02.2022
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր Դավիթ Առաքելյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ։
18:14 02.02.2022
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Հանդիպման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, քննարկել ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության արդյունքները՝ արձանագրելով, որ նախորդ տարի Արագածոտնում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել։ Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են մարզի հանրակրթական տասնհինգ ուսումնական […]
18:08 02.02.2022
Տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման մարմնի՝ 2022թ․ առաջին նիստը։ Նիստը նախագահում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝ «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության քննարկում և հաստատում», «ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2021 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվության […]
17:57 02.02.2022
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։ Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», […]
17:46 02.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր ոստիկանության պետը նախորդիվ այց […]
17:41 02.02.2022
Փետրվարի 1-2-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կազմակերպման կարգը։ Ստուգվել են հրամանատարների՝ մարտական գործողությունների վարման հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:
17:26 02.02.2022
Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական պաշտպանության հարցերով պատասխանատու Արմենուհի Հովակիմյանը: Շնորհավորելով հյուրին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Փիլոյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունը և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ: […]
17:20 02.02.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ, այսօր խստացված ստուգայցեր են իրականացրել Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր համայնքներում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն կատարվել է նշված քաղաքների դեղատներում, ատամնաբուժական կաբինետներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում, առևտրի կետերում, գեղեցկության սրահներում։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 94 ստուգայց, բացահայտվել՝ 18 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ […]
17:07 02.02.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը: Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընդգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես՝ հին առասպելների ու «Սասնա ծռեր» էպոսի […]