15:55 04.02.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «կարգո» բեռնային համալիր) տարածքում՝ մաքսային գործառնություններին զուգընթաց, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Տարածքի սահմանափակ հնարավորություններով և շինարարական աշխատանքների տեխնոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված՝ մաքսային ծառայության անխափան սպասարկումն ապահովելու նպատակով այն ամբողջությամբ իրականացվում է «Արմենիա» միջազգային […]
15:44 04.02.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 3-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Վաչագան Պ.-ին, որը 2021 թ. օգոստոսի 26-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
15:36 04.02.2022
Փետրվարի 1-ին և 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Փետրվարի 1-ին Սուրբ Շողակաթ եկեղեցու մոտից բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչ էր: Էջմիածնի 61-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Դարբաս գյուղի 40-ամյա բնակչի խուզարկությամբ՝ 4 փաթեթ նմանատիպ […]
15:14 04.02.2022
Ս. թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը: Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին այդ բարձր […]
14:44 04.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը: Վարչապետին ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում: Բարեփոխմամբ ակնկալվում է՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առևտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի […]
14:23 04.02.2022
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Գլոբալ ֆորումի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած […]
13:53 04.02.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության […]
13:43 04.02.2022
Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում […]
13:37 04.02.2022
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները և Հայաստանի կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Պատգամավորը նաև առաջարկում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, […]
13:30 04.02.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսի հետ քննարկել են մեր երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, հատկապես արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, մեքենաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
13:15 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Անվաշղթաների կիրառման դեպքում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Տիգրանաշենի […]
12:49 04.02.2022
Փետրվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցի բնակիչներից մեկը տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Նույն օրը 48-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին, ինչից հետո զննություն կատարվեց նրա բնակարանում։ Զննության ժամանակ նա մահճակալի տակից ներկայացրեց «Իժ» տիպի երկփողանի հրացան, 16 մմ տրամաչափի 3 պարկուճ։ Նա […]
12:16 04.02.2022
2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվեց նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու […]
11:05 04.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4192 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2510 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում:
11:01 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ […]
10:54 04.02.2022
Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների և մոտեցումների վրա: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Անձի ֆունկցիոնալության գնահատման այս մոդելը հնարավորություն կտա ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանիորեն վերլուծել վերջինիս գործունեության […]
10:47 04.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության ու ծանր վիրավորանքի՝ 6-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, բնակարանային գողության՝ 2, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, […]
10:36 04.02.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
09:14 04.02.2022
Փետրվարի 4-ին, ժամը 04:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ […]
09:05 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը բաց են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում և Արագածոտնի մարզի […]
08:17 04.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Թումանյան փ. 31, 31Ա, 33 շենքեր, Հին երևանցու փ. 57, 59, 61 շենքեր, Փարպեցու փ. 15-28 շենքեր, Մաշտոցի պող. 29, 31 շենքեր, Սարյան փ. […]
08:09 04.02.2022
Aravot.am-ն անդրադարձել է ոստիկանությանն ուղղված ահազանգին՝ Երևանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել: Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը […]
23:59 03.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]
23:20 03.02.2022
Հանրապետության տարածքում փետրվարի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Փետրվարի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին, 5-ի գիշերը և առավոտյան սպասվում են […]
22:35 03.02.2022
Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
22:17 03.02.2022
Փետրվարի 3-ին՝ ժամը 17:04-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Հալեբ» ռեստորանի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:33-ին, մարվել՝ 18:06-ին: Այրվել է ռեստորանի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերից մոտ […]
20:48 03.02.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, […]
20:25 03.02.2022
Expo 2020 Dubai ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Լեհ-արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և […]
20:04 03.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
19:57 03.02.2022
90-ականներին հատված ծառերի տեղը լրացնել ամբողջությամբ այս 30 տարիների ընթացքում չի հաջողվել։ Որոշ անտառային հատվածներ լրիվությամբ են հատվել մութ ու խավար տարիներին ջերմություն ապահովելու համար։ Դրանց տեղում անտառային գոտիների վերականգնումը շարունակվում է։ Անտառային հողերը Շիրակի մարզում 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը վերականգնման համար նպաստավոր չէ արդեն ու թողնված է […]