TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շղթայական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ մեքենաներից մեկը շրջվել է․ կա տուժած

22:05 27.01.2022

Հունվարի 27-ին՝ ժամը 10:14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին, «Opel Astra» (վարորդ՝ Ա․ Մ․) և «BMW» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշի ավտոմեքենաները […]

̰
Կորոնավիրուսի դեպքերն աճել են, պատվաստումների դինամիկայից դժգոհ չեն․ կառավարության նիստի մանրամասները

20:57 27.01.2022

Կառավարության նիստն այսօր վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հիշեցնենք՝ վարչապետը կորոնավիրուսով է վարակվել: Օրակարգի առաջին հարցով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ մոտ 1 մլն 700 հազար դոլար կփոխանցվի Եվրասիական զարգացման բանկից Հայաստանի կառավարությանը՝ էներգախնայող համակարգերի գործարկման նպատակով: Գործադիրը քննարկել է նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրի փաթեթը: Մանրմասները՝ տեսանյութում։

̰
Գյումրեցի հրաձիգները պատրաստվում են Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

20:46 27.01.2022

Գյումրեցի 3 մարզիկներ պատրաստվում են հրաձգության Եվրոպայի առաջնությանը՝ վազող թիրախ ոճում։ Հունվարի 21-ից 23-ն անցկացված Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը հաղթահարած մարզիկները ձևավորել են Հայաստանի հավաքականը, որն էլ կմեկնի Նորվեգիայում փետրվարին կայանալիք հրաձգության առաջնությանը։ Գյումրեցի 8 պատանի մարզիկներ են մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, նրանցից 6-ը վաստակել են մեդալներ։ «4 մարզիկ մասնակցել է վազող թիրախ և 4-ը՝ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

20:21 27.01.2022

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային […]

̰
«Հանձնաժողովի ստեղծումը և սահմանազատման գործընթացի մեկնարկը կկանխեն սահմանային միջադեպերի առաջացումը»․ ՌԴ ԱԳՆ

20:16 27.01.2022

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները նախատեսում են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ստեղծում։

̰
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ տարածքում․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

20:10 27.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար(խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

19:58 27.01.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել է միջոցառումների կատարման ընթացքը: Համապատասխան միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով: Անդրադարձ է կատարվել առողջապահության, արդարադատության, տրանսպորտի, տարածքային զարգացման, շրջակա միջավայրի, սպառողների պաշտպանության […]

̰
Հայ-ճապոնական համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումով  

19:40 27.01.2022

Ճապոնիայի կառավարության հաստատած դրամաշնորհային նախագծով ՀՀ առողջապահության նախարարության «Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» կհամալրվի նոր սարքավորումով, ինչը կնպաստի կենտրոնում արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման և դիտարկման հնարավորությունների բարելավմանը։ Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և ճապոնական կողմերի միջև պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը, ելույթներով են հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

19:27 27.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ […]

̰
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

19:20 27.01.2022

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿՀ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են […]

̰
2022-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

18:53 27.01.2022

Կառավարության որոշմամբ կկիրառվի սակագնային քվոտա` 2022 թ․-ի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի նկատմամբ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կիրականացվի 30․0 հազար տոննայի չափով թռչնամսի սակագնային քվոտայի բաշխում, որը թույլ կտա ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ՀՀ թռչնամիս ներմուծել գործող 80%, բայց ոչ պակաս, քան 0․7 եվրո 1 կգ-ի համար մաքսատուրքի դրույքաչափի փոխարեն 25%, բայց ոչ պակաս, քան […]

̰
Անցկացվել են մասնագիտական պատրաստության օպերատիվ հավաքներ

18:30 27.01.2022

Հունվարի 24-27-ը ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Պողոսյանի ղեկավարությամբ անցկացվել են մասնագիտական պատրաստության օպերատիվ հավաքներ։ Հավաքների շրջանակում կազմակերպվել են գործնական և ցուցադրական պարապմունքներ: Բարձր արդյունքներ գրանցած սպաները ներկայացվել են խրախուսման:

̰
Պարեկները կաշառք առաջարկած հերթական վարորդին են բերման ենթարկել

18:27 27.01.2022

Հունվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա։ Բարձրախոսով հայտարարելուց հետո պարեկներին է մոտեցել մեքենայի վարորդը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց փող է առաջարկել։ Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։ Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները […]

̰
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը կայացված չէ. Էդուարդ Աղաջանյան

18:23 27.01.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան-Թուրքիա երկխոսության բանագնաց Ռուբեն Ռուբինյանի` Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցության վերաբերյալ հայկական կողմը դեռ որոշում չունի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հնարավոր […]

̰
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

18:20 27.01.2022

Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ […]

̰
Հստակ որոշված չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը. Աղաջանյան

18:16 27.01.2022

Այս պահի դրությամբ հստակ որոշված չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Երբ հստակություն կլինի, այդ թվում` հաջորդ հանդիպման վայրի և այլ մանրամասների վերաբերյալ, վստահաբար, մեր հանրությունը այդ մասին կտեղեկանա»,- հայտարարել է Աղաջանյանը:

̰
Արտաշատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:12 27.01.2022

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գետազատ գյուղի 42-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հունվարի 25-ին բաժնի քրեական հետախույզների ու ԱԳ և ԸԲԿԲ-ի ծառայողների համագործակցության արդյունքում կասկածվողը Գետազատ գյուղից բերման ենթարկվեց: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

̰
Բանակի օրվան ընդառաջ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

17:57 27.01.2022

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք: Արարողությանը մասնակցող զինվորականները, Մայր Աթոռի միաբանները և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցները միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի […]

̰
Առանց հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկի իրականացման սահմանազատումն և սահմանագծումն անհնարին կլինի. Աղաջանյան

17:52 27.01.2022

Խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է նաև Ադրբեջանի կողմից՝ սահմանին զորքերի հայելային հետ քաշման Հայաստանի առաջարկների փաթեթի մերժման դեպքում հայկական կողմի հետագա քայլերի մասին հարցին: «Նախ ուզում եմ արձանագրել, որ իրապես այն առաջարկությունները, որոնք որ Հայաստանի կողմից ներկայացվել են մեր գործընկերներին, դրանք ամենևին նախապայմաններ չեն: Մենք բազմիցս […]

̰
Հայաստանը և Իսպանիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

17:40 27.01.2022

1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և փոխվստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։ Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի […]

̰
ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին

17:34 27.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների: Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա հաջողություններ մաղթել. «Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ շնորհակալական խոսք ասելու ձեզ՝ մարզիչներիդ: Մարզիչը՝ ուսուցիչը, […]

̰
Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգ

17:24 27.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը, տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ) Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարդու իրավունքների պաշտպան Վ. Քոչարյան – […]

̰
Աշխատանքային խորհրդակցություն` Կրթության տեսչական մարմնի 2021 թվականի գործունեության վերաբերյալ

17:16 27.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ: Կրթության տեսչական […]

̰
Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

17:00 27.01.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը: Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց  ք. Աշտարակ, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ագարակ, Աղձք, Տեղեր, Բյուրական, Օրգով, Անտառուտ, Ուջան, Նոր Եդեսիա, Արագածոտն, Կոշ, Ավան, Լեռնարոտ, Վերին Սասունիկ, Արուճ,Նոր Ամանոս, Շամիրամ, Փարպի, Բազմաղբյուր,Ղազարավան, Կարբիի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Ապարան, […]

̰
ՔՊ-ն այս պահին որևէ որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ

16:53 27.01.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ որոշում չունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու տեղեկությունները: «Քննարկվում են տարբեր թեկնածուների […]

̰
Զորամիավորումներից մեկում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

16:50 27.01.2022

Հունվարի 25-ին N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ զորամիավորման հրամանատարը հանձնարարականներ է տվել արձանագրված թերությունների շտկման վերաբերյալ, խնդիրներ առաջադրել […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահար Կապանում

16:37 27.01.2022

Հունվարի 27-ին՝ ժամը 14:49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ․, ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

16:30 27.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկը բաց […]

̰
Զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

16:26 27.01.2022

Հունվարի 27-ին զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են զինծառայողներին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։

̰
Ի՞նչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը և ի՞նչ ժամկետով է այն տրամադրվում

16:18 27.01.2022

Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) փաստաթուղթ է, որի համաձայն իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձի բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: ՎԱԾ-ը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի նույնականացման, բնակության վայրի, կրթության, մասնագիտության, հաշմանդամության խմբի (կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի) վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ՝ վերջինիս անհրաժեշտ վերականգնողական միջոցառումների տեսակների […]

̰
BACK_TO_TOP