20:46 27.01.2022
Գյումրեցի 3 մարզիկներ պատրաստվում են հրաձգության Եվրոպայի առաջնությանը՝ վազող թիրախ ոճում։ Հունվարի 21-ից 23-ն անցկացված Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլը հաղթահարած մարզիկները ձևավորել են Հայաստանի հավաքականը, որն էլ կմեկնի Նորվեգիայում փետրվարին կայանալիք հրաձգության առաջնությանը։
Գյումրեցի 8 պատանի մարզիկներ են մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնությանը, նրանցից 6-ը վաստակել են մեդալներ։
«4 մարզիկ մասնակցել է վազող թիրախ և 4-ը՝ ատրճանակ ձևերում։ Մեր երեխաները գրավել են 2 հատ առաջին տեղ, 3 հատ երկրորդ և 1 հատ երրորդ տեղ», – ShantNews.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։
2021-ին գյումրեցի մարզիկները հրաձգության միջազգային առաջնությունների չեն մասնակցել, համավարակի պատճառով միջազգային առաջնություններն էին չեղարկվել, դրա համար էլ մեդալների հավաքածուն չէր թարմացվել։ Բայց այս ընթացքում մարզումները չեն դադարեցրել, մարզադպրոցի ունեցած պայմաններն էլ չեն փոխվել, որոնք անհամեմատելի են ոչ միայն միջազգային հրաձգարանների, այլև Հայաստանի մյուս մարզադպրոցների հետ։
Գյումրիի հրաձգության մարզադպրոցը 22 տարի է նախկին ԴՕՍԱԱՖ-ի շենքում է։ Տարածքը վարձակալել են, վճարն էլ փոխանցվում է տեղական բյուջեից։ Սեփականատերը չեն, այդ պատճառով էլ շենքի նորոգման ու այլ աշխատանքներ չեն կարող կատարել։
«Մենք ուզում ենք, որ համալիրը մասնավորի բալանսից տեղափոխվի, որպեսզի կարողանանք վերանորոգման հարց կարգավորել։ Էս ներկա հարմարությունները մենք ենք ստեղծել, էդ ժամանակ արդեն համայնքապետարանը կկարողանա գումար հատկացնել, որ մեզ ինչ պետք է սարքենք, ինչը պետք չէ պակասեցնենք»,- նշել է Գյումրիի հրաձգության մարզադպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը։
Ձմռան ամիսներին մարզադպրոցի միայն 3 սենյակն են օգտագործում, տաքություն ապահովում են փայտի վառարաններով։ Սեզոնին 12 խորանարդ մետր վառելափայտ են գնում, գումարի մի մասը քաղաքապետարանն է տալիս, մյուսը լրացնում են մարզադպրոցի սաների վարձավճարներից։ Դրանից բաժին են հանում նաև փամփուշտների համար։
Մարզադպրոցն իր հաշվեկշռում նաև մարզական զենք չունի, գույքային ապահովվածությունը լրացվում է ֆեդերացիայի միջոցով։ Սկսնակ մարզիկները սովորում են խորհրդային տարիներից մնացած զենքերով, լավ արդյունքների հասած հրաձիգներին ժամանակավոր մարզական զենք տրամադրել է ֆեդերացիան։
«Երեխան եթե էկավ, ես ոչ մի զենք չունիմ օր տրամադրեմ իրան պարապի, պիտի սպասենք մեր երեխաներից որևէ մեկը հիասթափվի գնա, իր զենքը տանք էդ նոր էրեխուն»,-ասում է մարզիչ Էդվարդ Ղարիբյանը։
Միջազգային մրցույթների մասնակցող մարզիկների համար խնդիր է նաև համազգեստը։ Առաջնություններին մասնակցում են մաշված հագուստով։ Գոռ Խաչատրյանը հրաձգության Եվրոպայի չեմպիոն է դարձել այդպիսի մաշված հագուստով, հետո Հայաստանի ֆեդերացիայի նախագահն է Գոռի համար մարզական հագուստ գնել։
Մարզադպրոցի բակում համապատասխան տարածք կա, որտեղ կարող են մարզվել 50 մետր կրակող մարզական զենքով, որի հնարավորությունները մարզադպրոցն հիմա չունի։ Մոտ 50 սան ունեցող մարզադպրոցում, հերթափոխով ու հարմարեցված սենյակներում, հին ու անհամապատասխան մարզագույքով մարզումները շարունակվում են։ Մարզիկների առջև հստակ նշաձող է դրված՝ ապահովել բարձր ցուցանիշներ փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...