TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ

11:07 29.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2594 նոր դեպք ✓7342 թեստավորում ✓ 235 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364 348 դեպք, որոնցից 335 462-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 716 415 թեստավորում:

̰
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

10:11 29.01.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը, որին նվիրված միջոցառումներին կարող եք հետևել օնլայն միացմամբ։ Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ շուրջ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից […]

̰
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:40 29.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (տեղում է ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սպիտակի ոլորաններում և Սյունիքի […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսի անցակետում

23:59 28.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։ Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան […]

̰
Հրդեհ Սպիտակ-Ջրաշեն ավտոճանապարհին. այրվել է վագոն-տնակ

23:47 28.01.2022

Հունվարի 28-ին՝ ժամը 20:41-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին գտնվող բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 22։45-ին։ Այրվել […]

̰
Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած

23:32 28.01.2022

Հունվարի 28-ին՝ ժամը 22:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:54 28.01.2022

Հանրապետության տարածքում hունվարի 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի29-31-ը, փետրվարի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

21:07 28.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։ Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան […]

̰
Ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել

20:53 28.01.2022

Հունվարի 28-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 39-րդ փողոցում գտնվող ավտոմատ հեռախոսային կայանի շենքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։41-ին։ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում այրվել են հեռակառավարման վահանակներ (մոտ […]

̰
Գյումրին սնուցող «Ղազանչի 1» մայր ջրատարում տեղի է ունեցել խոշոր վթար

20:46 28.01.2022

Վթարվել էր «Ղազանչի 1» 600 մմ-ոց մայրուղային ջրատարը, որով Աշոցքից ջուր է հասնում Գյումրիի  բնակչության  60 %-ին և հարակից 7 գյուղերի սպառողների: Շիրակի մարզի  Ամասիա համայնքի  հարակից տարածքում վթարված խողովակաշարին հասնելու համար «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետները ստիպված են եղել տրակտորով շուրջ 2 կմ ճանապարհ բացել ու ճեղքելով մոտ մեկ մետր բարձրություն ունեցող ձյան շերտը հասել […]

̰
Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik Արմենիա

20:40 28.01.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց, ում գերեվարման փաստը պաշտոնապես հաստատված է եղել այդ երկրի իշխանաթյունների կողմից։ Նրանց թվում են ինչպես 2020–ի պատերազմի, այնպես էլ 2021թ–ի նոյեմբերին տեղի […]

̰
Գյումրիի կույրերի միավորումը բնական ներկանյութերից բացի կարտադրի թղթե տոպրակներ

20:27 28.01.2022

Բնական ներկանյութերի արտադրությամբ Գյումրիում սկսեցին զբաղվել դեռ 2 տարի առաջ, երբ Հայաստանի կույրերի միավորման Գյումրիի ուսումնաարտադրական ձեռնարկությունը ինքնաշեն սարքավորումներով և ձեռքի հարմարեցված գործիքներով սկսեցին յուղաներկ և գուաշ ստանալ։ Արտադրված ներկանյութերի փորձանմուշները թեև մասնագետների հավանությանն են արժանացել, բայց դրանք դեռ մեծ սպառման շուկաներ չունեն։ Պատճառն, ըստ կույրերի միավորման, իրենց ապրանքանիշի դեռևս ոչ հանրային լինելն է։ Ամեն […]

̰
Ինչպես Զորավար Անդրանիկը Ալեքսանդրապոլում ստեղծեց առաջին hայկական կանոնավոր զորամիավորումը. պատմական փաստերը ներկայացվել են Գյումրիի պատմության թանգարանում

20:09 28.01.2022

Հայկական զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առիթով այսօր միջոցառումներ են անցկացվել  Գյումրիի թանգարաններում ու պատկերասրահներում։ Հայրենյաց պաշտպանի ու Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահում ֆոնդերից  դուրս են բերվել ու ցուցադրության են հանվել նկարչուհիների  պատերազմական թեմատիկայով արված երկու  կտավներ։ Դրանցից մեկը պատկանում է Մարիամ Ասլամասյանի վրձնին։ Կտավը, որում պատկերված են Արցախի ու […]

̰
Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ

19:55 28.01.2022

Հայոց բանակի օրվա միջոցառումների շրջանակում, Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվել է տոնական շքերթ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։  

̰
Խորագիրը՝ «Վերելք»․ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցահանդես Շիրակի մարզպետարանում

19:42 28.01.2022

«Վերելք» խորագիրն էր կրում հայրենյաց պաշտպանին ու Հայոց բանակի տոնին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Շիրակի մարզպետարանը և Գյումրիի նկարիչների միությունը։ Իրենց աշխատանքներն են ներկայացրել շիրակցի 14 արվեստագետներ։ Ցուցահանդեսը հետպատերազմական շրջանի դժվարությունները հաղթահարելու և կյանքի շարունակականությունը այլ գույներով տեսնելու հնարավորություն է ընձեռում։ Արվեստագետները համոզված են, որ կյանքում բոլոր դժվարությունները նաև արվեստով է պետք հաղթահարել։ Առաջին […]

̰
ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

18:57 28.01.2022

Հունվարի 28-ին՝ ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Թ., ծնված 1980 […]

̰
15-ամյա աղջիկը հայտնաբերվել է

18:32 28.01.2022

Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Էլեն Ասատրյանը հայտնաբերվել է Երևան քաղաքում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

̰
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների մոտ

18:20 28.01.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։ Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցում, բացահայտել 11 խախտում։ Ուշադրության կենտրոնում է եղել առողջապահության նախարարի 02-Ն հրամանի […]

̰
Մեղրիի, Ապարանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

18:07 28.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Թումանյանի, Աբովյանի (28կմ), Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Մեղրիի, Ապարանի, Սևանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ճանապարհաշինարարներն […]

̰
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

17:46 28.01.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Իրականում, հունվարի 27-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,- ասվում է նախարարության […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:28 28.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին […]

̰
ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել են Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ

17:15 28.01.2022

Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ և Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցություն ունեցած աշխատակիցներ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրով է պարգևատրվել […]

̰
Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են․ ԱՀ ՄԻՊ

16:43 28.01.2022

Իրականությունն այն է, որ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։ Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Շնորհավոր, Հայոց բանակ։ Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,- գրել է Ստեփանյանը:

̰
Բանակի օրվա առթիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

16:37 28.01.2022

Բանակի օրվա առթիվ հունվարի 28-ին կառավարության անդամները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինվորականներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Այցելուները ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:    

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:25 28.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սպիտակի ոլորաններում, Աշտարակ-Ապարան, Երևան-Սևան և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց […]

̰
Զորավիգ կանգնենք մեր բանակին. Արամ Ա կաթողիկոս

15:10 28.01.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Այսօր Հայոց բանակի օրն է, այլ խոսքով՝ մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության, անվտանգության, արժանապատվության ու հզորության օրը։ Եկե՛ք աղոթենք մեր բանակի համար. եկե՛ք զորավիգ կանգնենք մեր բանակին։ Հայոց բանակի հզորացումը հայրենիքի ու մեր ազգի հզորացումն է»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը:

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

15:00 28.01.2022

Հունվարի 28-ին` ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Փոխվարչապետը՝ գազի գնի թանկացման մասին

14:57 28.01.2022

Անապահովների համար գազի սակագինը չի թանկանա, այս մասին այսօր հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պարզաբանել է, որ այդ հնարավորությունը կա, քանի որ սահմանին գազի գինը չի փոխվելու 2022 թվականի համար: Ըստ նրա՝ իրավիճակն այնպիսին է, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կա բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականից՝ սահմանին գազի գինը հաշվվում է կալորիականությունով: […]

̰
Երկաթգծի հետ կապված այս պահին ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա․ ՀՀ փոխվարչապետ

14:55 28.01.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը և այդ հարցով ստեղծված եռակողմ աշխատանքայի խմբի գործունեությանը, հայտարարել է, որ այս պահին ամենաբարձր մակարդակով երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով։ «Երկաթգծի հետ կապված իրավիճակը շատ դրական առաջընթաց է։ Բացի դրանից՝ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, որի արդյունքներում […]

̰
Բանակը տվել է երկիրը շենացնելու հնարավորություն. Վիտալի Բալասանյան

14:49 28.01.2022

Բանակը, թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով, տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն: Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել […]

̰
BACK_TO_TOP