ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին

17:34 27.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր մարզական կոչումներ են շնորհել մի շարք անվանի մարզիչ-մանկավարժների:

Վահրամ Դումանյանը, նշանավորելով մարզչի դերն ու կարևորությունը մարզիկի կյանքում, իր երախտագիտությունն է հայտնել մասնագետներին և հետագա հաջողություններ մաղթել.

«Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ շնորհակալական խոսք ասելու ձեզ՝ մարզիչներիդ: Մարզիչը՝ ուսուցիչը, նաև ընկեր է, հպարտանում է իր սանի հաջողություններով և կիսում նրա անհաջողությունները: Մարզչի աշխատանքը հասնում է իր գագաթնակետին, երբ իր սանը բարձր դիրքեր է զբաղեցնում: Սրտանց շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր պարգևատրվեցին: Մաղթում եմ հետագա նվաճումներ, որպեսզի մենք էլ հպարտանանք ձեզանով ու մեծ հաղթանակներ կերտենք միասին»:

ՀՀ նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 406-Ա հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրման է արժանացել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Անվանի մասնագետի խոսքերով՝ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է. «Շնորհակալ եմ այս պարգևի համար: Երբ աշխատանքդ գնահատվում է, բնականաբար քեզ ավելի լավ ես զգում ու նաև շատ ավելի պարտավորված: Կաշխատենք ավելի լավ արդյունքներ ցույց տալ մեր ասպարեզում»:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչմանն են արժանացել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Միխաիլ Աբրահամյանը և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի տնօրենի տեղակալ Աշոտ Վարդապետյանը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչմանն են արժանացել բռնցքամարտի մարզիչ-մանկավարժներ Բագրատ Ավոյանը, Ռոբերտ Պետրոսյանը և Աշոտ Ավետիսյանը, ծանրամարտի մարզիչ-մանկավարժներ Ալեքսան Կարապետյանը, Գագիկ Գրիգորյանը, Ռուսլան Խուդանյանը, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ-մանկավարժ Տիգրան Գևորգյանը, շախմատի մարզիչ-մանկավարժներ Տիգրան Պողոսյանը, Վահագն Խաչատրյանը, սամբոյի մարզիչ-մանկավարժներ Ազատ Անդրյանը, Իվան Ազիզբեկյանը, Սերոբ Ավետիսյանը, Սուսաննա Մկրտչյանը, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ-մանկավարժներ Հովսեփ Հովսեփյանը, Արմեն Մալխասյանը և Էդգար Ենոքյանը:

ԿԳՄՍ նախարարի հրամանով էլ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» պատվավոր կոչմանն արժանացել է բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է պատվավոր կոչումների արժանացած մարզիչներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

16:08 09.06.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

15:45 09.06.2025

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:34 09.06.2025

Հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հունիսի 2-8-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային հասունացման փուլում։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են […] ...

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

15:25 09.06.2025

Ճանաչողական այցով Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են […] ...

BACK_TO_TOP