10:15 28.06.2025
Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […]
09:34 28.06.2025
Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]
19:46 27.06.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարեցին Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանման՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի պաշտոնական բացման մասին: Իրավաբանական լաբորատորիայի ձևավորման հիմքը Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումն է, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր […]
19:40 27.06.2025
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հենքի վրա կստեղծվի «Երևան երիտասարդական նվագախումբ» ՀՈԱԿ: Նախագծի նպատակը համայնքային մնայուն կառույցի հիմնումն է, որը կդառնա Երևանի մշակութային դեսպանը համաշխարհային բեմում: Նախագծի մանրամասներն ու զարգացման ծրագրերը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է ներկայացրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նախաձեռնությունը կդառնա կամուրջ կրթական համակարգի և պրոֆեսիոնալ երաժշտական […]
19:19 27.06.2025
Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական […]
19:09 27.06.2025
ՀՀ Քննչական կոմիտեի շենքի մոտից մի խումբ անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության ստորաբաժանումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,- նշել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներկայումս Քննչական կոմիտեում ընթանում են քննչական գործողություններ՝ կապված Շիրակի […]
18:49 27.06.2025
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետությունում հունիսի 26-ի դրությամբ իրականացվել է 10533 դեղաչափ ջրծաղիկի դեմ պատվաստում, որը կազմում է թիրախային խմբի 29.1%-ը:
18:39 27.06.2025
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը հանդիպել են Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (HDP) նախագահ Վերն Բյուքենանին եւ փոխնախագահ Դինա Տիտուսին: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի կարեւոր դերակատարման համար Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության զարգացման […]
18:24 27.06.2025
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 27-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք է գործել ՀՀ քննչական կոմիտեի շենք։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մինչ այդ նա որոշ ժամանակ քայլել է ոտքով Էջմիածնից, ապա նստել է մեքենա և ուղևորվել Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե։ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հունիսի 27-ին մտել էին Մայր Աթոռի տարածք՝ […]
18:16 27.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը բացվել է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, […]
18:08 27.06.2025
Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 27-ին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։
17:45 27.06.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվել է Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, այցը նշանավորվել է արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ:
17:38 27.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ «Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»-,-ֆեյսբուքյան […]
17:00 27.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր:
16:52 27.06.2025
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […]
16:37 27.06.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […]
16:08 27.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային […]
15:43 27.06.2025
Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 2․55-ին, ոստիկանության օպերատիվ կառվարման կենտրոն զանգահարած կինը հայտնել էր, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ օտարերկրացի մի տղամարդ ուժի գործադրմամբ հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի: Պայուսակում եղել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի բանալիներն ու «Այֆոն» բջջային հեռախոս։ Որոշ ժամանակ անց տուժողը նկատել է, որ Կիևյան փողոցում կայանված ավտոմեքենան չկա։ […]
15:40 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Ավելիվաղ ԱԱԾ-ից հայտնել էին․ «Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի […]
15:27 27.06.2025
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստը բացել է նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հանդես գալով ողջույնի […]
15:12 27.06.2025
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աշխատանքները տեւել են գուցե 1-2 տարի: Այս ընթացքում մենք մի քանի հարյուր մասնակիցների ներգրավմամբ ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ: 1000 էջից ավելի առաջարկներ ենք ստացել եւ քննարկել, որոշների դեպքում ունեցել ենք տարբեր դիրքորոշումներ, բայց քննարկումների արդյունքում, մեր կարծիքով, եկել ենք լավագույն լուծման: Այս մասին ասել է ԱԺ գիտության, […]
15:07 27.06.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ: Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն […]
14:54 27.06.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի բնակիչ 61-ամյա տղամարդը անասնագոմում ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված վայր մեկնած ոստիկաններին տղամարդը անասնագոմին կից շինությունից ներկայացրել է ապօրինի պահվող հրացան: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
14:46 27.06.2025
Հունիսի 27-ին, ժամը 11:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի […]
14:37 27.06.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […]
14:28 27.06.2025
Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […]
14:25 27.06.2025
Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […]
14:18 27.06.2025
Հունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […]
14:00 27.06.2025
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և […]