ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստան-Շվեդիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած ավանդի համար` ԱԺ նախագահը հաջողություն է մաղթել նրան հետագա աշխատանքային գործունեության մեջ:
Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար` նշելով, որ լավ հուշերով է հեռանում Հայաստանից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Շվեդիա հարաբերություններին, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերին: