Ռուբեն Սարգսյանն ու Ռուսլան Բեկետաևն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Ռուբեն Սարգսյանն ու Ռուսլան Բեկետաևն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը

13:28 24.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն  ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Ռուսլան Բեկետաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են աշխատանքային միգրանտների սոցիալական պաշտպանությանը, կենսաթոշակի վճարմանն, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների և աշխատանքի ազատ տեղաշարժի ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերը՝ Ռուբեն Սարգսյանն առաջնային է համարել աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ապահովումը։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մեր օրակարգային հարցերից է։ Մեզ համար առաջնային է պաշտպանել աշխատողներին՝ անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում։ Այս գործում կարևորում ենք նաև «Աշխատանք առանց սահմանների» հարթակի դերը, որն, իր հերթին, նպաստում է նրանց աշխատանքային իրավունքների պատշաճ իրականացմանը»,- նշել է Ռ․ Սարգսյանը։

Ռուսլան Բեկետաևը կարևորել է աշխատանքային միգրանտների զբաղվածության և վերջիններիս իրավունքների պաշտպանության համատեղ ապահովումն՝ ընդգծելով «Աշխատանք առանց սահմանների» հարթակի դերը։

«Այս հարթակի շնորհիվ շուրջ 2000 քաղաքացի ապահովվել է աշխատանքով, իսկ 45,000 աշխատանք փնտրող անձ օգտագործում է այս համակարգը։ Կարծում եմ, որ համագործակցության արդյունքում առաջիկայում ևս կշարունակենք նշանակելի հաջողություններ արձանագրել»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամը։

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

17:28 17.06.2025

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17:19 17.06.2025

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...

BACK_TO_TOP