13:11 23.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ուղերձում ասված է. «Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ […]
13:01 23.09.2021
Նախագիծը նաև կոչ է անում հետաքննություն իրականացնել թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
12:51 23.09.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: ՔԿ մամուլի քարտուղարը նշել է, որ Կարեն Պողոսյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 14-ի գիշերը Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով […]
12:37 23.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 20-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ը, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Ժենյա Ավետիսյանը ծնվել է […]
12:30 23.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլ և մայիս ամիսներին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ 39-ամյա տղամարդը […]
12:07 23.09.2021
Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են […]
11:58 23.09.2021
Ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 66-ամյա բնակչի կողմից հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։00-ի […]
11:51 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճակատի սալջարդ վերքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել […]
11:43 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, տեղելացնում են ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային […]
11:25 23.09.2021
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: Ըստ ձեւավորված ավանդույթի՝ մրցանակի շնորհման յուրաքանչյուր արարողություն հանգամանորեն մտածված մշակութային համադրություն է՝ ի փառաբանումն մարդկայնության համընդհանուր ոգու եւ մերօրյա հերոսների։ Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի […]
11:21 23.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ […]
11:13 23.09.2021
Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, […]
10:57 23.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախագահությամբ՝ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի համագործակցությունն՝ ընդգծելով նմանօրինակ քննարկումների կարևորությունը։ Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի համար նշանակալի […]
10:53 23.09.2021
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 17-19 մասնակցել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների դիտարկմանը՝ որպես միջազգային փորձագետ: Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման գործում օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ: Արման Թաթոյանը հանդես է եկել հատուկ ելույթով՝ ընդգծելով մարդու իրավունքների ազգային […]
10:49 23.09.2021
Թաքնված կրիպտոմայներների գրոհների 2021-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում գտնվող օգտատերերի համակարգիչների 0,73%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,38%-ի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 1,21%-ի մոտ. այդ ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը այն երկրների շարքում, որոնց օգտատերերին ամենից շատ գրոհել են մայներները: Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,35%-ն այն դեպքում, […]
10:41 23.09.2021
Հայաստանի ազգային գրադարանում քարտեզագետ, պատմաբան, Ռուբեն Գալչյանը ներկայացրել է իր «Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը, անդրադարձել նաև քարտեզագիտության ժամանակակից խնդիրներին։ Ի՞նչ կեղծիքներ են տեղ գտել հատկապես վերջին շրջանի թուրքական ու ադրբեջանական քարտեզներում և տարածքների պատմությանն ու մշակույթին առնչվող գիտական գրականությունում։ Ռուբեն Գալչյանը մինչ մեր օրերին անցնելը հիշեցնում է, որ […]
10:32 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցությունը։ Փոխգործակցության հետագա խորացման տեսանկյունից կարևորվել է Հայաստանում Սերբիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը։ Տնտեսական համագործակցության ակտիվացման համատեքստում զրուցակիցներն ընդգծել […]
10:21 23.09.2021
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հարուստ օրակարգին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի ներդրման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում փոխադարձ աջակցության առնչությամբ։ Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները […]
10:03 23.09.2021
Օրինագիծը պահանջում է նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասով։
08:22 23.09.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
08:09 23.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոնդ, Ռուսթավելի, Ս․ Երևանցու սեփական տներ Լեո 20-101 սեփական տներ, Կոնդ թաղամաս 53-99 սեոփական տներ, Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 53, 55, […]
00:00 23.09.2021
Սեպտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում և Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]
23:57 22.09.2021
Ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, նշված կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկնաները պարզել են, որ վիրավորը Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ […]
23:53 22.09.2021
ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումների շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացվել են գործնական վարժանքներ։ Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։
23:33 22.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին […]
23:21 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1993 թ․) դուրս […]
22:51 22.09.2021
ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, պայմանական հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերի հետ գրավման ժամանակ հատուկ ջոկատայինները մարտի դաշտից դուրս են բերել վիրավորներին, ամրացել մարտական հենակետերում՝ մինչև մոտոհրաձգային ստորաբաժանումների ժամանումը։
22:30 22.09.2021
Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Ռևազ Լ.-ն, որը 2020 թ. հունիսի 19-ից Հունաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
22:00 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել […]
21:47 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին ԶՈւ զորամիավորումներում իրականացվել են ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պն-ից․ զինծառայողները քայլերթով՝ զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ, անցել են փողոցներով, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ այցելել են զինվորական պանթեոններ, հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակվածների հիշատակին։