20:28 22.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես` քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ […]
19:45 22.09.2021
88-ից հետո կառուցված Անի թաղամասը, քաղաքի հին բնակֆոնդի հետ համեմատ, պետք է որ ունենար շահագործելի, գուցեև վթարներից ապահովագրված ներքին ենթակառուցվածքների ցանց։ Բայց փողոցներում և նկուղներում կուտակվող ջրերն այլ բանի մասին են խոսում։ 30 տարվա թաղամասի ջրագծերը մաշված են, ջրահեռացման ցանցը որոշ հատվածներում չի գործում։ Ջրաշինարարներն արդեն 4 ամիս է աշխատում են թաղամասի տարբեր հատվածներում։ «Հին, […]
18:43 22.09.2021
Այսօր մեկնարկել է Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ: Սա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում առաջադրված կուսակցություններն ու դաշինքները ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագրերը: Հիշեցնենք՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընդհանուրը՝ առաջադրվել է ավագանու 290 թեկնածու: Բոլորը գրանցվել են: Իսկ ընդհանրապես ինչ է կարելի […]
18:37 22.09.2021
Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային վիճակը գնահատվում է լարված՝ մասնագետների գնահատականն է։ Ըստ այդմ, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, վերջին 14 օրում գրանցվել է նոր դեպքերի 18% աճ, դրական թեստերի մասնաբաժնի 11․1% բարձրացում և 7 օրվա ընթացքում վարակի վերարտադրության ցուցանիշի 1․2% աճ։ Հոկտեմբերի 1-ից աշխատակիցը գործատուին է ներկայացնելու կամ պատվաստվելու վերաբերյալ հավաստագիրը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության […]
18:30 22.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 13-19-ը (2021թ.): «Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.57 մ (19.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 5 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի […]
18:18 22.09.2021
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Գայի պողոտայից դեպի աջ՝ դեպի Ստեփանյան փողոց երթևեկությունը կթույլատրվի անընդհատ, որի համար հիմնական և կրկնող լուսացույցների վրա կտեղադրվեն աջ սեկցիաներ:
18:12 22.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատական իշխանությունների միջև համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: Անդրադարձ է կատարվել դատավորների՝ էթիկայի, հակակոռուպցիոն ոլորտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դատարանների և լրատվամիջոցների համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված ծրագիրը կյանքի կոչելուն […]
18:06 22.09.2021
Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սիրով Ձեզ և Հայաստանի ողջ բարեկամ ժողովրդին եմ հղում մեր անկեղծ շնորհավորանքները հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի առթիվ: Այս տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է ձեռքբերումների մի ամբողջ շարք՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդի […]
17:52 22.09.2021
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։ Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի […]
17:44 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում է 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
17:39 22.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտրոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց և հայտնաբերել, որ 3 վարորդ դիմակ չի կրել: Դրանց հիմքով վարչական արձանագրություններ են […]
17:33 22.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։ Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ Գեղարքունիքի մարզպետ եղած ժամանակ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար: ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների […]
17:26 22.09.2021
Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել: Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում. աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանրապես եղել են առանց դիմակի: Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ […]
17:20 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
17:14 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ։ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության առաջին քարտուղար […]
17:07 22.09.2021
Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաշրջանի բացումը: Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն) 2021-2025 թթ. […]
16:59 22.09.2021
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 1442-Ն որոշումը․ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 23-32.4-Մ2-4) թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթի հարցազրույցի փուլի ամսաթիվը՝ 2021 թվականի «սեպտեմբերի 22-ը» փոխարինվել է «սեպտեմբերի 23-ով» (ժամը 14։30)։ […]
16:52 22.09.2021
ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ և խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։
16:40 22.09.2021
2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60-ամյա բնակիչը, վարելով Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնե արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են […]
16:34 22.09.2021
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորել […]
16:01 22.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:55 22.09.2021
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև կգործի Գյումրու Խրիմյան Հայրիկ 38 հասցեում: Երկհարկանի շենքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 2015-2016 թվականներին, սակայն գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Այն այժմ ամբողջությամբ նորոգվել է: Շենքի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, Փրկարար ծառայության տնօրեն […]
15:49 22.09.2021
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ […]
15:38 22.09.2021
2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հյուսիս-հարավ» նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: […]
14:45 22.09.2021
Սեպտեմբերի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 202 հրդեհի, 2 փլուզման, 1 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 84 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 179 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]
14:08 22.09.2021
Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Զորավարժությունը տեղի կունենա ՀԱՊԿ hավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության […]
13:50 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին` ժամը 10:55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ […]
13:24 22.09.2021
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երգիչ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ։ «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- գրել է Շուշան Դանիելյանը։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, երգիչ […]
12:59 22.09.2021
Թեստավորում կամ պատվաստում. հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, պետություն-գործատու-աշխատակից իրավահարաբերությունները հստակեցնելու և սահմանված նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով միասնական ասուլիսով են հանդես եկել ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:39 22.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։ Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի […]