12:06 21.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. 30 տարի առաջ հայոց մեծ երազանքը կատարվեց։
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։
Մեր անկախության պատմությունը լի է եղել մարտահրավերներով, որոնք, միևնույն ժամանակ, դաջել են բոլորիս մտքերում անկախ պետություն ունենալու հավատամքը և մեր կամքը անկախ պետականություն ունենալու աներեր է։ Անցած տարիները հեշտ չէին բոլորիս համար. պատերազմը, համավարակը դանդաղեցրին մեր նախանշած բարեփոխումների թափը՝ միառժամանակ երևան բերելով այլ առաջնահերթություններ։ Սակայն դրանք ճգնաժամներ էին, որոնք ցուցադրեցին մեր ուժեղ և խոցելի կողմերն ու բարեփոխումների նոր անհրաժեշտություն ստեղծեցին: Այսօր ևս մեկ անգամ ամրագրում ենք՝ մեր երկրի համար հիմնաքարային են խաղաղությունն ու առողջապահությունը: Հաստատելով սա առաջիկա տարիների համար` մենք առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները դարձրել ենք երկրի զագացման գլխավոր առաջնահերթություններից: Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ պարտավորեցնում են բոլոր նրանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության: Մեզ ոգևորում են այն քաջերը, ովքեր հաղթահարելով դժվարությունները` այսօր ապրում ու արարում են մեր երկրում։ Մենք պարտք ունենք նրանց առջև։ 30-ամյա անկախությունը նաև սթափեցնում է մեզ. հապաղելու իրավունք չունենք. մենք պետք է առաջ գնանք, իսկ դա անհնար է` առանց իրար հանդեպ հոգատարության, բարեխղճության, փոխվստահության ու նվիրումի: Եկե՛ք փառք տանք այս հողի վրա իր ամենօրյա աշխատանքով անկախություն կերտող ամեն հային, ծառայությունն իր ուսերին տանող բժշկին, հողն ապրեցնող մշակին ու հայրենասեր ուսուցչին։ Կեցցե՛ն անկախության համար իրենց կյանքը նվիրած «սպիտակ բանակն» ու մեր մյուս հերոսները:
Կեցցե՛ն ՀՀ քաղաքացիներն ու անկախ Հայաստանը»։
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...
11:54 14.08.2025
Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համարՕմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...