Աշխատանքային քննարկում՝ ԱՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

Աշխատանքային քննարկում՝ ԱՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ

15:36 18.09.2021

Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարությունը՝ առաջնահերթություններն ու ծրագրերը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել է նաև  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Բարձր գնահատելով Միջազգային հանրապետական ինստիտուտի` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին նպաստելու նախաձեռնողականությունը՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցության ակտիվացումն ու ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

«Վստահ եմ, որ ակտիվ աշխատանքային քննարկումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա սոցիալական պաշտպանության ոլորտում գերակա ծրագրերի իրականացումն ու առկա մարտահրավերների հաղթահարումը։ Հուսով եմ, որ այս հանդիպումը ևս կնպաստի գործադիր և օրենսդիր կառույցների միջև համագործակցության թիրախային ուղղությունների հստակեցմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- նշել է նախարարը։

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս ընդգծել է նմանօրինակ հանդիպումների արդյունավետությունը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում․ «Մենք նույնպես կարևորում ենք միասնական աշխատանքային հարթակ ձևավորելու հնարավորության ստեղծումն ու համատեղ աշխատանքների ներդաշնակեցումը։ Մենք կփորձենք աջակցել նաև այն ոլորտային ծրագրերի իրականացմանը, որոնք օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն»։

Քննարկման ընթացքում նախարարի տեղակալներն, ըստ համակարգման ոլորտների, ներկայացրել են սահմանված առաջնահերթությունները, օրակարգային հարցերն ու միջոցառումները։

Ներկայացվել է սոցիալական աջակցության ոլորտի առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայության կատարելագործման, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, սոցիալական պաշտպանության համակարգի՝ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների մշակման վերաբերյալ մանրամասները։

Աշխատանքի և զբաղվածության ոլորտում կարևորվել է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների բարելավումը, կամավորության ինստիտուտի ներդրման նպատակով իրավական մեխանիզմների մշակումը, զբաղվածության պետական ծրագրերի առավել հասցեականության ապահովումը, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը, սոցիալական գործընկերության զարգացմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների իրականացումը։

Անդրադարձ է կատարվել երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու նախատեսվող բարեփոխումներին, ինչպես նաև կենսաթոշակային ապահովության համակարգի կատարելագործմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Աշխատանքային հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP