18:36 16.09.2021
Այսօրվանից «Շիրակ» օդանավակայանը վերսկսում է չարթերային թռիչքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին օդանավակայանի արդիականացման աշխատանքների նպատակով։ 3220 մ երկարության և 46 մ լայնության վազքուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է ասֆալտաշերտը, հատուկ նյութերի օգտագործմամբ այն համապատասխանեցվել է միջազգային չափորոշիչներին, վազքուղուց, բացի քաղաքացիականից, կարող են օգտվել զինվորական օդանավերը։ Ընդհանուր՝ 7,5 միլիոն դոլար ներդրումային ծրագրով օդանավակայանում կառուցվել է […]
18:30 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագիտական մարզումներ։ Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ՌՔԿՊ միջոցառումների պլանավորման և կազմակերպման գործընթացը։
18:29 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ խաղողի այգիներում […]
18:27 16.09.2021
Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է, տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Օզոնային շերտը, որը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, գտնվում է վերնոլորտում։ Նկատի ունենալով դրա կարևորությունը՝ 1987 թվականին այս օրը ստորագրվեց Մոնրեալի արձանագրությունը՝ որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։ Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով` […]
18:25 16.09.2021
Այսօր Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բուհական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բուհական և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները: Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել երեք հիմնական հարցեր, որոնք վերաբերել են քոլեջներից բուհեր ընդունվելու կարգին, մագիստրատուրայի թափուր […]
18:19 16.09.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային և բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր […]
18:12 16.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։ Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՏԿԵ նախարարության միջև առկա համագործակցությունը և ցանկություն հայտնել առաջիկայում ավելի խորացնել առկա համագործակցությունը։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Մարտինա Շմիդտն ընդգծել […]
17:56 16.09.2021
Ծառայությունների մատուցման ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դասընթացների արդյունքում ծառայությունների մատուցման ոլորտի ներկայացուցիչները ստացել են պատվաստումային գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն. ներկայացվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հակացուցումները: Դասընթացի երկրորդ փուլում իրականացվել են նաև պատվաստումներ: Դասընթացները […]
17:50 16.09.2021
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Արման Շակկալիևին […]
17:42 16.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցել են ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը բարելավելու ու արդյունավետ դարձնելու, ՏՄ իրավասության տակ գտնվող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, էներգետիկայի և էներգասպառման ոլորտներում […]
17:35 16.09.2021
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 65-ամյա Մանյակ Գալստյանին և հեռացել դեպքի վայրից: Մանյակ Գալստյանը հիվանդանոցում մահացել էր: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 60-ամյա մի տղամարդ և խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին Երևան-Իջևան ճանապարհին ինքն է […]
17:27 16.09.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշել է, որ չափազանցված չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ […]
17:21 16.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հետ կապված մանրամասներ, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացման հարցը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել […]
17:14 16.09.2021
2021թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]
17:08 16.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 123 ստուգայց։ Արձանագրվել է 68 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։ Խախտումների դեպքում տրվել […]
17:00 16.09.2021
Արտաշատի ոստիկաններից պահանջվեց մեկուկես ժամ. բնակարանային գողությունը բացահայտված է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10.45-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու ՍՊ ընկերության տարածքում քաղաքացին մնացել է ավտոմեքենայի արանքում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երբ ընկերության տարածքում կայանված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ Արմեն Մուրադյանը կցորդիչի հետնամասում ստուգման աշխատանքներ էր կատարում, մեքենայի պնևմատիկ ամբարձիչը օդ է թողել, ինչի […]
16:39 16.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով: «Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար: Դիմումով […]
16:31 16.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային […]
16:24 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական […]
16:16 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական […]
16:07 16.09.2021
ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։ Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, […]
15:54 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 07։25-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 45-50 հա բուսածածկույթ։ Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի […]
15:50 16.09.2021
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 06.34-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ տան դուռը ծեծում են: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.30-ին տանտիրուհու նախկին ընկերը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի պարկուճ: […]
15:46 16.09.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը […]
15:43 16.09.2021
Գործադիրն ընդունել է որոշում՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ ծառայությունների […]
15:39 16.09.2021
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։
15:26 16.09.2021
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Կենդանական […]
15:21 16.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.87⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում […]
15:19 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը և երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջև: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ […]