TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+13.02 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան` ընդդեմ Ադրբեջանի

23:57 16.09.2021

Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Մանրամասները՝ այստեղ։

̰
Զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ

23:44 16.09.2021

Սեպտեմբերի 15-16-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կարգը։ Ստուգվել են հրամկազմի գործնական հմտությունները մարտական գործողությունների ժամանակ, մարտի ընթացքում փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու նրանց ունակությունները:

̰
«Նոյան» գործարանում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ

23:15 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական […]

̰
Ոչնչից մեծ աղմուկ Այնթապ գյուղում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

22:50 16.09.2021

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի մոտակայքից հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա 38-ամյա եղբայրը: Ավագ եղբայրն […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:26 16.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-18-ը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Հայաստանն ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը․ SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է ներկայացնում Դուշանբեում կայացած ՀԱՊԿ նիստից

22:13 16.09.2021

Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Դա պաշտոնապես տեղի է ունեցել Դուշամբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տաջիկստան կատարած եռօրյա աշխատանքային այցի առաջին օրվա մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կոտայքի մարզում վաղը ջրանջատում կլինի

22:02 16.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի 1, 3, 4, 6, 11, 12 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա

21:40 16.09.2021

7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները։ Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր ընդունվել 6-ամյա […]

̰
Արմավիրի մարզում վաղը վթարային ջրանջատում կլինի

21:15 16.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հոռոմ գյուղում շահագործման կհանձնվի 250 տոննա տարողության սառնարանային տնտեսություն

21:00 16.09.2021

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ  գյուղում շահագործման կհանձնվի նորակառույց սառնարանային տնտեսություն: 250 տոննա տարողության տնտեսությունը  կառուցվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD-ի ֆինանսավորմամբ, որի 20 տոկոս ներդրումը համայնքինն է։ Սրանով պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում  գյուղի ցանքատարածքներից ու այգիներից ստացած բերքի պահման համար, արդյունքում կնվազի բերքի կորուստը, իսկ հաջորդող  տարիներին  հողագործները  կավելացնեն  մշակաբույսերի ցանքատարածքներն ու մրգատու այգիները: […]

̰
Ամանորի 10 օրյա կերուխումը չեղարկվեց. կառավարության նիստի մանրամասները

20:55 16.09.2021

Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեցին աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ Մինչ կառավարության նիստի օրակարգի անցնելը նիստը վարող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը դիմել է առողջապահւթյան նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ստանալու վերջին տեղեկությունները համաճարակային իրավիճակի ու պատվաստումների ընթացքի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում կատարված աշխատանքներին

20:33 16.09.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը այսօր ծանոթացել է«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը։Այս մասին փոխվարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։  

̰
41–ամյա վարորդը Lexus-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել խնձորի այգում

20:27 16.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:35-ի սահմաններում  Երևանի  բնակիչ,  41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus  մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի  սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են […]

̰
Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ

19:55 16.09.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի […]

̰
Բարեգործական խոհանոց՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար․ ծրագիրն իրականացնում է Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանը

19:33 16.09.2021

Գյումրիի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում խոհարարական գործ ուսումնասիրող ուսանողների թիվը քիչ չէ։ Սա այն մասնագիտությունն է, որը սպասարկման ծառայությունների աճին զուգընթաց պահանջված է դառնում, ու փորձառություն ունենալու համար գործնական աշխատանքները շատ են կարևոր։ Այժմ ուսումնարանն ունի խոհանոց, որտեղ ուսանողները կկարողանան հմտանալ, ձեռքի շնորհքը ցույց տալ։ Խոհանոցն ապահովված է նոր սարքավորումներով։ Ուսումնական  խոհանոցի կառուցումը մեկ այլ […]

̰
Նախարար Վահագն Խաչատուրյանը և ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրե Վիկտորինը անդրադարձել են ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը

19:25 16.09.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով […]

̰
Որոտան գյուղի մոտ ստեղծված իրավիճակը վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հրատապությունը․ Զախարովա

19:17 16.09.2021

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ շարունակելու է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը։

̰
Որոտան, Շուռնուխ, Բարձրավան և Ճակատեն գյուղերի համար մինչև տարեվերջ կկառուցվեն այլընտրանքային ճանապարհներ․ ՀՀ փոխվարչապետ

18:50 16.09.2021

ՀՀ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նաև Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տիրող իրավիճակին, Որոտան գյուղի մոտ տեղադրված ադրբեջանական  ոստիկանական անցակետի գործունեությանը։ Փոխվարչապետը  վստահեցրել է, որ Իրանից Հայաստան բեռնափոխադրումները չեն նվազել և իրանցի վարորդներին ուղեկցում են հայկական շարժական ոստիկանական խմբերը։ «Ոստիկանական կետերը դա Ադրբեջանի անելիքն է, մենք չենք […]

̰
Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կրում է Լևոն Հայրապետյանի անունը

18:43 16.09.2021

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մուտքի մոտ հանդիսավոր արարողությամբ տեղի է ունեցել  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Հայրապետյանի անունը կրող ցուցանակի բացումը: Միջոցառմանը ներկա էին ոլորտի գերատեսչության նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, սպորտի երախտավորներ: Լևոն Հայրապետյանը […]

̰
Այսօրվանից «Շիրակ» օդանավակայանը վերսկսում է թռիչքները․ արդիականացվել է վազքուղին, կառուցվել է ժամանման նոր սրահ

18:36 16.09.2021

Այսօրվանից «Շիրակ» օդանավակայանը վերսկսում է չարթերային թռիչքները, որոնք ժամանակավորապես դադարեցվել էին օդանավակայանի արդիականացման աշխատանքների նպատակով։ 3220 մ երկարության և 46 մ լայնության վազքուղու հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ամբողջությամբ փոխվել է  ասֆալտաշերտը, հատուկ նյութերի օգտագործմամբ այն  համապատասխանեցվել է միջազգային  չափորոշիչներին, վազքուղուց, բացի քաղաքացիականից, կարող են օգտվել զինվորական օդանավերը։ Ընդհանուր՝ 7,5 միլիոն դոլար ներդրումային ծրագրով  օդանավակայանում կառուցվել է […]

̰
Մասնագիտական մարզումներ զորամասերից մեկում

18:30 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագիտական մարզումներ։ Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ՌՔԿՊ միջոցառումների պլանավորման և կազմակերպման գործընթացը։

̰
Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի ական

18:29 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։47-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ խաղողի այգիներում […]

̰
Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է

18:27 16.09.2021

Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է, տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Օզոնային շերտը, որը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, գտնվում է վերնոլորտում։ Նկատի ունենալով դրա կարևորությունը՝ 1987 թվականին այս օրը ստորագրվեց Մոնրեալի արձանագրությունը՝ որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։ Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով` […]

̰
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են բուհական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները

18:25 16.09.2021

Այսօր Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բուհական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բուհական և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները: Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել երեք հիմնական հարցեր, որոնք վերաբերել են քոլեջներից բուհեր ընդունվելու կարգին, մագիստրատուրայի թափուր […]

̰
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

18:19 16.09.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային և բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր […]

̰
ՏԿԵ նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը

18:12 16.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։ Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՏԿԵ նախարարության միջև առկա համագործակցությունը և ցանկություն հայտնել առաջիկայում ավելի խորացնել առկա համագործակցությունը։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Մարտինա Շմիդտն ընդգծել […]

̰
Դասընթացներ COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով

17:56 16.09.2021

Ծառայությունների մատուցման ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դասընթացների արդյունքում ծառայությունների մատուցման ոլորտի ներկայացուցիչները ստացել են պատվաստումային գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն. ներկայացվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հակացուցումները: Դասընթացի երկրորդ փուլում իրականացվել են նաև պատվաստումներ: Դասընթացները […]

̰
Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը

17:50 16.09.2021

Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Արման Շակկալիևին […]

̰
Աշխատանքային քննարկում ՔՏՀԱ տեսչական մարմնում

17:42 16.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ ՏՄ ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Մասնակցել են ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը բարելավելու ու արդյունավետ դարձնելու, ՏՄ իրավասության տակ գտնվող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, էներգետիկայի և էներգասպառման ոլորտներում […]

̰
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն

17:35 16.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 65-ամյա Մանյակ Գալստյանին և հեռացել դեպքի վայրից: Մանյակ Գալստյանը հիվանդանոցում մահացել էր: Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 60-ամյա մի տղամարդ և խոստովանել է, որ սեպտեմբերի 14-ին Երևան-Իջևան ճանապարհին ինքն է […]

̰
BACK_TO_TOP