12:10 16.09.2021
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է […]
12:09 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ։ Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 7 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի […]
12:01 16.09.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 […]
11:58 16.09.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ֆոնդից այսուհետեւ միջոցներ կհատկացվեն նաեւ մարդասիրական անհապաղ օգնության համար։ 2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը: Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ […]
11:18 16.09.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։ Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։ «Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի […]
11:02 16.09.2021
Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, […]
10:57 16.09.2021
Քրեակատարողական ծառայության հանրային կապերից բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով զանգված: Փաստի առթիվ […]
10:15 16.09.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված […]
09:38 16.09.2021
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը […]
23:46 15.09.2021
Այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
23:40 15.09.2021
Սեպտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․2 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2700 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր […]
23:26 15.09.2021
Կառավարության վաղվա օրակարգում է ընդգրկված «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի […]
23:17 15.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և […]
22:19 15.09.2021
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:17 15.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է […]
20:13 15.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող «ՆՈՅ» ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում […]
20:08 15.09.2021
Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու […]
19:45 15.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
19:00 15.09.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են Ղարիբջանյան գյուղի 2,5 հատվածում, որը կենսական նշանակություն ունի Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Այն Գյումրիին կապող միակ ճանապարհն է տասնյակ համայնքների համար։ Ընդհանուր 73 կմ երկարության հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 43 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Կապիտալ նորոգումներն այս տարի վերաբերում են միայն 2,5 կմ-ին։ Երկու ամիս […]
18:38 15.09.2021
Արթուրի մարզական բազում նվաճումներից, այս մեկը կարևորներից է իր համար: 10 տարուց ավելի զբաղվում է ծանրամարտով, Հայաստանի պարալիմպիկ առաջնությունների մրցանակակիրն այսօր արդեն միջազգային մրցաշարի ռեկորդակիր է: Ուկրաինայում անցկացված ուժային եռամարտի բաց առաջնությունում Հայաստանը ներկայացել է 10 մարզիկներով, և գրանցել են գերազանց արդյունքներ, վերադարձել են ռեկորդներ սահմանած և 16 ոսկե, 2 արծաթե մեդալներով: Արթուրն 56 կիլոգրամ […]
18:27 15.09.2021
Աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագրի լուծման օրն աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ, եթե Աշխատանքային օրենսգրքով, ոլորտը կարգավորող օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Եթե աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն գործատուի կամ իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ, ապա այդ դեպքում […]
18:25 15.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Հարությունյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել գազատար խողովակի երկաթե հենասյանը, հիմքից պոկել այն և մի քանի […]
18:19 15.09.2021
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր […]
18:13 15.09.2021
Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի -մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին: ՀՀ […]
18:06 15.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է ամերիկյան Wabtec ընկերության վաճառքի և ծրագրի ֆինանսավորման գծով գործադիր տնօրեն Լարս Հիկին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով օգնական Տիգրան Տանանյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Լիանա Հայրապետյանը։ Ավելի քան 150 տարվա փորձ ունեցող Wabtec […]
17:57 15.09.2021
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ֆինանսաբյուջետային խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականի վերստուգման նպատակով: Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2022 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշգրտումներ: Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների […]
17:47 15.09.2021
Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է գնդապետ Փայփսին Հայաստանում ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող […]
17:34 15.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է, և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։ Նախարարի խոսքերով՝ Լիտվան բավականին հետաքրքիր զարգացման ուղի է […]
17:14 15.09.2021
Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։ Դիտարկվել են նշված քաղաքների դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, դեղատները, գրասենյակները, առևտրի կենտրոնները։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։