14:56 16.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, […]
14:39 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմանում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչը՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը, իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Երեխան, որը սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]
14:07 16.09.2021
Կառավարության որոշմամբ ճանապարհային երթևեկության նշանների ցանկը կհամալրվի մի շարք զբոսաշրջային վայրեր ուղղորդող նշաններով։ Այցելուներին ամբողջական տեղեկատվություն փոխանցող զբոսաշրջային նշանների և ցուցանակների առկայությունը կապահովի այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս, ինչպես նաև կամրապնդվի Հայաստանի՝ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագիրը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։
13:59 16.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 15-16-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:44 16.09.2021
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Բաժնի օպերատիվ խմբի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 48-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ծալովի […]
13:37 16.09.2021
Տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, խախտումներ արձանագրվել են մեկ խանութում. աշխատակիցներն ու հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն… Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: […]
13:21 16.09.2021
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա են առևանգել, ապա Միկրոշրջան թաղամասում վթարի են ենթարկվել։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողներ։ Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Հրազդանի 54-ամյա բնակիչը, օգտվելով մեքենայի դուռը` բաց, իսկ բանալին մեքենայում լինելու հանգամանքից, փախցրել է այն, ինչից հետո մեքենան բախվել է […]
13:09 16.09.2021
ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։ Մասնավորապես, կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության […]
12:52 16.09.2021
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային, որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ինչպես նաև ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը հաստատելու մասին համապատասխան որոշման մեջ։ Իրավական ակտում փոփոխությունները կատարվել են՝ «Հանրակրթական […]
12:37 16.09.2021
Սեպտեմբերի 13-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի վարչական տարածքում կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Իրավապահները տեղեկություն ունեին, որ մեքենայում ապօրինի որսած ձուկ կա: Վանաձորցի 67-ամյա վարորդը չժխտեց այդ փաստը, նաև հայտնեց, որ ժամը 13-ի սահմաններում Անտառաշեն գյուղի տարածքում էլեկտրական ինքնաշեն սարքով գետից բռնել է կարմրախայտ, ձուկն էլ, սարքն էլ մեքենայի բեռնախցում են: […]
12:15 16.09.2021
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ հայ-հունական դարավոր բարեկամական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և մշակութային արժեքների վրա, և իր պատրաստակամությունը հայտնել առավել ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով` կարևորելով տարածաշրջանային մարտահրավերներն արդյունավետ հասցեագրելու գործընթացը: Տաջիկստանի […]
12:10 16.09.2021
Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է […]
12:09 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ։ Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 7 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի […]
12:01 16.09.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 […]
11:58 16.09.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» մրցանակի հիմնական նպատակների բարեփոխման մասին․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ֆոնդից այսուհետեւ միջոցներ կհատկացվեն նաեւ մարդասիրական անհապաղ օգնության համար։ 2022 թվականից սկսած մրցանակային ֆոնդի կեսն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կուղղի անհապաղ միջամտություն պահանջող ամենահրատապ մարդասիրական ճգնաժամերից որեւէ մեկի հաղթահարմանը: Բացի այդ, այս տարի, հաշվի առնելով 2020 թ. պատերազմից տուժած արցախցիների խիստ […]
11:18 16.09.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։ Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։ «Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի […]
11:02 16.09.2021
Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, […]
10:57 16.09.2021
Քրեակատարողական ծառայության հանրային կապերից բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալ Գ. Խ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,8 գրամ քաշով զանգված: Փաստի առթիվ […]
10:15 16.09.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծրագրի շրջանակներում 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ծրագրի իրականացման կոմիտեի նախագահի` նույն համայնքի ղեկավարի և կապալառու ընկերության տնօրենի միջև կնքված պայմանագրի հիման վրա 163.799.534 ՀՀ դրամ գումարով կապալառուն պարտավորվել է պայմանագրով սահմանված […]
09:38 16.09.2021
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ հավաքական խորհրդի նիստից առաջ հանդիպում է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը կարևորել են տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, ինչը […]
23:46 15.09.2021
Այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
23:40 15.09.2021
Սեպտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․2 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2700 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր […]
23:26 15.09.2021
Կառավարության վաղվա օրակարգում է ընդգրկված «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի […]
23:17 15.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և […]
22:19 15.09.2021
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
21:17 15.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է […]
20:13 15.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող «ՆՈՅ» ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում […]
20:08 15.09.2021
Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու […]