TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱԺ նախագահն ընդունել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

17:57 14.09.2021

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու […]

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները բերման են ենթարկել զինված ուսանողին

17:55 14.09.2021

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16.45-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանից բերման են ենթարկել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, մայրաքաղաքի քոլեջներից մեկի 18-ամյա ուսանողի: Նա կասկածվում էր սառը զենք կրելու մեջ: Երիտասարդի մոտ հայտնաբերվել է կռփազենք: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Սպաների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

17:44 14.09.2021

Անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով N զորամիավորումում սեպտեմբերի 14-ին զորամասերի օպերատիվ օղակի սպաների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել է սպաների գործառութային պարտականությունների կատարման հաջորդականությունը, տրվել են հրահանգներ օպերատիվ-մարտավարական իրադրության պայմաններում փաստաթղթերի մշակման կարգի վերաբերյալ։

̰
Ոստիկանները մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտել. 23-ամյա աղջիկն ու 37-ամյա տղամարդը կալանավորվել են

17:25 14.09.2021

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ «Տելեգրամ»-ի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Նրա մոտ մեթամֆետամին կար։ Այնուհետև հայտնաբերվեց 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց […]

̰
Գողության փորձեր՝ նույն խանութից. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17:18 14.09.2021

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել. պարեկային կարգախմբի ծառայողները նկատել էին, որ Տիգրան Մեծի պողոտայի կոշիկի և պայուսակի խանութի ապակին կոտրված է, ներսում էլ` անկանոն վիճակ: Մեկնած օպերատիվ խմբին ընկերության մենեջերը հաղորդում էր տվել, որ գիշերը ապակին կոտրել ու դրամարկղից փորձել էին գողություն անել, սակայն իրենց կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չէին հասցրել և […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում

17:12 14.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեղ դիտարկումը։ Սեպտեմբերի 14-ին ՔՏՀԱ տեսչական մարմինն ուսումնասիրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները բացահայտել են իրավախախտման […]

̰
«Բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության». Արյան բանկ

17:05 14.09.2021

Արյան բանկ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են․ «ՇՏԱՊ❗ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐ: Հարգելի հայրենակիցներ, բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ իրանց կյանքի համար պարտական են հե՛նց արյան դոնորներին։ Դարձե՛ք նրանցից մեկը, պարգևեք կյանք։ Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։ Երկուշաբթիից ուրբաթ, […]

̰
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մի շարք քաղաքներում. արձանագրվել է 19 խախտում

17:00 14.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն այսօր Վանաձոր, Գյումրի, Տաշիր, Իջևան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում իրականացրել են ընդհանուր 68 ստուգայց։ Արձանագրվել է 19 խախտում։ ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են նշված քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, թանգարաններում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։

̰
1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչներին. ՀՔԾ

16:51 14.09.2021

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչների կողմից տնտեսվարողից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի` 1.500.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես պարզվել է, որ Տիգրան Ավետիքյանը և Վարդան Աղազարյանը, զբաղեցնելով ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային (Արարատի) բաժնի գլխավոր հարկային […]

̰
ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռոզա-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

16:45 14.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է «Ռոզա-92» (Շիրակի մարզ, ք. Գյումրի) ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի կողմից արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները սահմանված ժամկետում շտկվել են:

̰
«Գիտական ոլորտում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը». Վահրամ Դումանյան

16:39 14.09.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գիտական էկոհամակարգի ձևավորման ուղղությամբ համագործակցության ուղիները, Կառավարության նոր ծրագրում գիտության դերի բարձրացմանն ուղղված քայլերը, 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար նախատեսված հատկացումների […]

̰
Բացահայտվել է պատգամավորության թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք. ՀՔԾ

16:32 14.09.2021

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով […]

̰

16:26 14.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:11-ին, մարվել՝ 13:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ պահեստավորած անասնակեր։

̰
ՍԱՏՄ-ն վերացրել է «Վարդիշո» հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

16:20 14.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է «Վարդիշո» (Արարատի մարզ, ք. Մասիս) ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը: Տեսչական մարմնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում այս արտադրությունում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմեր խախտումները սահմանված ժամկետում վերացվել են:

̰
Ի գիտություն տարկետում ստացած քաղաքացիների

16:14 14.09.2021

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ տարկետում ստացած քաղաքացիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է․ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը կրթության, […]

̰
Նիկոլ Փաշինյանը և «Գազպրոմ»-ի վարչության նախագահը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր

16:06 14.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը: Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը […]

̰
Խորհրդարանը Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում

15:55 14.09.2021

Խորհրդարանն այսօր քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել է Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Նրանց ներկայացրել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, որից հետո թեկնածուները ծրագրային ելույթ են ունեցել` խոսելով նաև դատական համակարգում փոփոխությունների իրենց պատկերացումների մասին: Ելույթներից հետո դատավորի թեկնածուները պատասխանել են նաև […]

̰
ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը

15:43 14.09.2021

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպել է երկօրյա հանդիպում ներմուծում և արտահանում իրականացնող խոշոր 100 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մաքսային ոլորտի պատասխանատուները նրանց ներկայացրել են մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը և լսել տնտեսվարողների ներկայացուցիչների առաջարկները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել հատկապես մաքսային պարտավորությունների վճարման էլեկտրոնային համակարգի կիրառման կարգին: Նոր համակարգից օգտվողները, իրենց փորձից ելնելով, նշել են, որ մաքսային պարտավորությունները […]

̰
̰
Լոռու մարզում պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ոչ նպատակային օգտագործման փաստերով 4 քրեական գործ է հարուցվել

15:28 14.09.2021

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը: Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա-դրույքները պետության կողմից մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով տնտեսավարողների կարողությունների […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևան քաղաքում

14:56 14.09.2021

Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1996թ., ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշմամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում և գտնվելով ոչ սթափ վիճակում, 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում իր վարած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան […]

̰
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:47 14.09.2021

2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական […]

̰
Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմային

14:39 14.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով: Մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետի Ծովինար Գալստյանը, «ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ-ում […]

̰
Գրիբոյեդովի փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

14:33 14.09.2021

Սեպտեմբերի 14-ին` ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող պահեստային տարածքից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]

̰
Դիլիջանում վաղը ջրանջատում կլինի

14:25 14.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կալինինի, Գետափնյա, Իվանովի, Մյասնիկյան, Լերմոնտովի, Սայաթ-Նովայի, 26 Կոմիսարների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
ԱՄՆ երեք կոնգրեսականներ փոփոխությունների օրինագիծ են ներկայացրել՝ առաջարկելով զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

14:06 14.09.2021

ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջում։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին […]

̰
Նոր 211 ավտոբուս հոկտեմբերի 10-ին կլինի Փոթիի նավահանգստում․ Մարության

13:58 14.09.2021

Երևանի 211 նոր ավտոբուս հոկտեմբերի 10-ին կլինի Փոթիի նավահանգստում, ավագանու նիստի ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եթե ամեն ինչ նախատեսված գրաֆիկով գնա, ավտոբուսները հոկտեմբերի 10-ին կլինեն Փոթիի նավահանգստում: Մինչև Երևան հասնելու համար կպահանջվի հավանաբար շուրջ 10 օր»,- պատասխանելով ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին՝ նշել է Հայկ Մարությանը: Քաղաքապետը տեղեկացրել է նաև, որ նոր […]

̰
ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով

13:50 14.09.2021

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Երեկ «Հայաստան» խմբակցության անունից գրություն ենք ուղարկել և առաջարկել, որ նիստին ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով։ Շատ կարևոր է, որ լիարժեք տեղեկատվություն ստանանք»,- հավելեց Մինասյանը։ Արծվիկ […]

̰
Սեպտեմբերի 13-14-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:43 14.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 13-14-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

̰
Անցկացվում է Երևանի ավագանու հերթական նիստը

13:31 14.09.2021

Երևանի քաղաքապետարանում անցկացվում է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելուն, տրանսպորտային ոլորտը բարելավելուն, ապօրինի շինարարությունները կասեցնելուն, վիրավոր զինծառայողներին և Ստեփանակերտին օժանդակելուն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP