11:44 15.09.2021
Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ: Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն հետևյալ իրավունքներն ու արտոնությունները. ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին […]
11:02 15.09.2021
Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք […]
10:59 15.09.2021
Այսօր ժողովրդավարության միջազգային օրն է: ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ չնայած ժողովրդավարության ընդհանրությանը՝ չկա ժողովրդավարության մեկ մոդել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ ժողովրդավարություն հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամք»-ի բացակայությունից: 2018 թվականի […]
10:48 15.09.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։ Կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։ Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների […]
09:40 15.09.2021
Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրերի շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
09:33 15.09.2021
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջաղբյուր գյուղի Իլիկավանքի փողոցում այրվում է անասնակեր և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իլիկավանքի փողոցի տներից մեկին կից այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ սեպտեմբերի […]
09:08 15.09.2021
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է էլեկտրաշչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
08:07 15.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ, թիվ 61 դպրոց, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 2-րդ թաղամաս և […]
23:42 14.09.2021
Սեպտեմբերի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Գորիս և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 17 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
22:30 14.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:04 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը […]
21:56 14.09.2021
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: […]
21:45 14.09.2021
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ […]
21:07 14.09.2021
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-24-ը Հայաաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, բժիշկները կլինեն Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, որտեղ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Բժշկական կենտրոն են այցելելու Ֆրանսիայի անվանի […]
20:06 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, հանդիսանալով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար և կազմակերպական-տնօրինչական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, 2021թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն վարչական շրջանի […]
19:56 14.09.2021
2021 թվականին Գյումրիի քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 63 միկրոավտոբուսներ, սակայն, տրամսպորտային միջոցները հիմնական կայանատեղի չունեն, այս պահին դրանք կայանված են քաղաքի տարբեր հատվածներում համայնքապատկան ու անհատ քաղաքացիներին պատկանող տարածքներում։ Նոր միկրոավտոբուսների համար պետք է ավտոպարկ կառուցել, ըստ նախնական գնահատումների, այն կարժենա 62 միլիոն դրամ ։ «Տարիներ առաջ կառավարությունը մեզ տրամադրեց Ղանդիլյան փողոցում գտնվող […]
19:47 14.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ուղարկված պատվաստանյութի առաջին խմբաքանակի նվիրատվությանը։ Այս մասին նա ֆրանսերենով գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ «Ֆրանս-հայկական բարեկամությունն է հանդիպում՝ 200․000 դեղաչափից առաջին 25․000 խմբաքանակը Երևանում է։ Այն, ինչ Ֆրանսիան նվիրաբերում է Հայաստանին՝ COVID19-ի դեմ պայքարում աջակցելու նպատակով է»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ L’Amitié franco-arménienne au rendez-vous […]
19:40 14.09.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը: Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի […]
19:25 14.09.2021
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում վերաբերել են հանրակացարանային կամ վթարային շենքերի բնակիչների մի մասին նոր բնակարանային ծրագրերում ընդգրկելու, տրանսպորտային ոլորտը բարելավելու, ապօրինի շինարարությունները կասեցնելու, վիրավոր զինծառայողների և Ստեփանակերտին օժանդակելու խնդիրներին։ Ինչպես հայտարարվել էր, «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար նախատեսված գումարի որոշ մասը Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նվիրաբերել Արցախին։ Ավագանու անդամ Դավիթ […]
19:19 14.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից ավարտվել են Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները: Շինարարությունն իրականացվել է «Արարատշին» և «Զեթ-Պրոֆի» ՍՊԸ-ների կողմից: Շինարարությունը մեկնարկել էր 2019 թվականին, իրականացվել է 2100 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով դպրոցի մասնաշենքի ուժեղացման-վերականգնման, 480 քառակուսի մետր մակերեսով նոր մարզադահլիճի կառուցման, դպրոցի պարսպապատման […]
19:13 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս, փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող խանութից օղի են […]
19:06 14.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի սերվերային համակարգի խիստ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության մասնագետները կատարում են էլեկտրոնային համակարգերի և տվյալների բազաների որոշակի վերակառուցում, ինչի հետևանքով որոշ ժամանակ հասանելի չի լինի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը (file-online)։ Համակարգը հասանելի լինելուն պես հարկ վճարողները լրացուցիչ կիրազեկվեն։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը […]
19:00 14.09.2021
Սեպտեմբերի 14-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ ժամը 18։20-ին Արա լեռան լանջին բռնկված հրդեհը մարվել է։ Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ […]
18:58 14.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել սեյսմաբանական համակարգի միջոցով տվյալների ստացման և փոխանակման աշխատանքների բարելավման, ՀԱԷԿ-ի և շրջակա տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը […]
18:51 14.09.2021
Գյումրիի ավագանին վերադարձել է արձակուրդից և այսօր անցկացրել է հերթական նիստը՝ բավական հագեցած օրակարգով։ Քննարկվող հարցերը 54-ն էին։ Առաջին հարցը, որ քննարկել է ավագանին, վերաբերել է բյուջեում պահուստային ֆոնդ ձևավորելուն։ Ավագանու անդամներն, առանց դեմ ձայների, որոշեցին վարչական բյուջեից 412 միլիոն դրամ տեղափոխել ֆոնդային մաս։ Հատկացումների մասով հարցերից մեկն էլ վերաբերում էր Գյումրիի երաժշտական դպրոցների ուսուցիչների […]
18:30 14.09.2021
«Կումայրի» արգելոցի հին ու վթարային շենքերի պահպանության, վերականգնման ուղղությամբ առաջարկներն ավելացել են: Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը 10-ից ավելի կառուցապատման նախագծերի փաթեթներ է ընդունել: Մի քանիսն արդեն ստացել են շինթույլտվություններ։ Դրանցից մեկը պատմական միջուկի կենտրոնում է՝ Շահումյան 119 հասցեում։ Ալեքպոլյան շրջանի առանձնահատուկ ճարտարապետությամբ կառույցը «Հայֆիլմ»-ից հայտնի նկարահանման վայր է եղել։ Դրվագներից մեկի լուսանկարներն են «Կտոր մը […]
18:23 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են երիտասարդի կողմից կատարված խարդախության և գողության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 19-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվար-փետրվար, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, իր կողմից շահագործվող տարբեր ավտոմեքենաներով, մեկնել է Արմավիրի մարզի գյուղեր, […]
18:16 14.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։ Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհավորել է […]
17:59 14.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը աշխատանքային հանդիպում են ունեցել «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող կրթական նախագծերի ընդլայնմանն առնչվող հարցեր: «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարևորել է մասնավորապես «1991 ստորաբաժանում» ծրագիրը պետական ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու […]